#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (123)

📷  Բնակարանի վերանորոգումը միշտ սկսվում է վեհ պատրանքից, որ դու կհասցնես արագ ու էլեգանտ ձևով ամեն ինչ խելքի բերել։ Սակայն արդեն մյուս օրը հասկանում ես, որ սեղմված ես պատի ու լվացքի մեքենայի արանքում, կանգնած ես ձախ թիակիդ վրա, որովհետև ոտքերդ օդում են ու փորձում ես զուտ շոշափելով ամրացնել այդ հերն անիծած կես տոննա կշռող սիֆոնը, քանի դեռ «շտուկատուռկան» առատորեն լցվում է դեմքիդ, իսկ ողնաշարդ դանդաղ ծռվում է` վերածվելով անվերջության նշանի. ու աբսոլյուտ ֆիզիկական նվաստացման այդ պահին պայծառանում ու հասկանում ես կինոօպերատորի մասնագիտության ամբողջ էությունը, որովհետև «ծանր առարկան ձեռքին մեջտեղից կոտրված ծղրիդի» այդ պոզան նրանց համար սովորական աշխատանքային երեքշաբթի է, երբ պետք է երեսուն կիլոգրամանոց տեսախցիկը ձեռքին ժամերով գլխիվայր կախված մնալ պատշգամբից, որպեսզի կադրում դերասանուհին մաքսիմալ էսթետիկ ու անկաշկանդ ձևով նայի հեռուն։ #PAN-ի նոր կարդալիքն այդ բարդ մասնագիտության 10 լավագույն դրսևորումների մասին է`

✍🏻 lav.pan.am/cinematography


Անցնենք կինոնորություններին.

📺  Մանրամասներ են հայտնվել Better Call Saul-ի համահեղինակ Պիտեր Գուլդի նոր սերիալի մասին` https://tinyurl.com/2jrey8jp

🚀  Project Hail Mary-ի ռեժիսորները պատմել են, որ նկարահանումների ընթացքում օգտագործել են իրական դեկորացիաներ, ոչ կանաչ էկրան` https://tinyurl.com/h6w5ztkh

🎬  Ocean's Eleven-ի պրիքվելը զրկվել է ռեժիսորից` https://tinyurl.com/4x396e6v
Լի Այզեք Չունը լքել է նախագիծը

🍽️  Հրաշալի The Bear գաստրոնոմիկ սերիալն ավարտվելու է հինգերորդ սեզոնով` https://tinyurl.com/56fnjfb3

🐉  Knight of the Seven Kingdoms-ի երկրորդ սեզոնի քասթը սկսել է համալրվել` https://tinyurl.com/6wacn6k2

🎥  Game of Thrones-ի աշխարհում նաև լիամետրաժ ֆիլմ է մշակվում` https://tinyurl.com/3sdbptev

🎲  The Legend of Vox Machina-ի չորրորդ սեզոնը կցուցադրվի հունիսի 3-ին` https://tinyurl.com/5zttf3z2 Վերջապես

📷  Հույն հանճար Յորգոս Լանտիմոսը պլանավորում է հանգստանալ կինոյից ու զբաղվել լուսանկարչությամբ` https://tinyurl.com/y4yj3hnj

👽  Alien: Earth-ի երկրորդ սեզոնի արտադրությունը մեկնարկել է` https://tinyurl.com/3rw2py3d

🤝  Ու գլխավորը` ինչ սպասել Paramount-ի ու Warner Bros-ի միավորումից` https://tinyurl.com/mw94b7x5


Ի՞նչ դիտել կինոթատրոնում.

▪️  Pixar-ի նոր օրիգինալ անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/yf4dx7j7

▪️  Ֆրանկենշթեյնի թեմայով Bride! ֆիլմը` https://tinyurl.com/2kkpkr7k

▪️  Կամ ամեն ինչ թողնել ու հենց հիմա մեծ էկրաններին վայելել հիասքանչ Hamnet-ը` https://tinyurl.com/ydc4r8m6


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N122)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan