#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (122)

🗡️  «Էդ տռուբկեն դրեք, ինտերնետ կպնենք», - գոռում էինք, հետո մի ժամ սպասում, որ ճզզոցների ու սուլոցների ձայնը փոխվի ցանկալիով ու կկարողանանք վերջապես քաշել Linkin Park-ի Numb-ը` mp3 ֆորմատով։ Եթե, իհարկե, տնեցիրները չորեշեին զանգել հարևան Անոյին։ Կամ Կինոմոսկվայում նայում էինք «Մատանիների տիրակալի» վերջին մասը, սկզբում` մենակ, հետո` մի քանի անգամ ընկերների հետ, որ համ իրենց ռեակցիային հետևենք, համ էլ վայելենք։ Կամ էլ կամպյուտրանոցում տղեքով Warcraft 3 էինք խաղում, պայմանավորվում էինք սկզբում չհարձակվել, այլ զարգացնել հերոսներին, բայց մեկը միշտ Իլիդանով ծածուկ հարձակվում էր։ ICQ-ով զրուցում էինք անծանոթների հետ, իսկ տղեքից մեկի մոտ «սոտըվի հեռախոս» էինք տեսել. «էդ ռադիոհեռախոս չի, ախպեր, սոտըվի ա, դրա քարտը Փեթակում մի տան գին ա»։ Հենց այդ տարիներին ծնվեց երկու ֆիլմ, որոնք չպիտի լինեին միմյանցից առանձին, այլ պետք է էկրաններ բարձրանային որպես մեկ միասնական ստեղծագործություն. սակայն կյանքն այլ կերպ դասավորվեց։ Ու հիմա, 22 տարի անց այն վերադարձել է այնպիսին, ինչպիսին պիտի լիներ. #PAN-ի նոր լոնգրիդը Տարանտինոյի «Սպանել Բիլին» գլուխգործոցի լիարժեք տարբերակի մասին է`

✍️ https://lav.pan.am/killbill


Կինոյի նորությունների մասին.

📉  Գլխավոր կինոնորությունը. Netflix-ը հրաժարվել է Warner Bros. Discovery-ն գնելուց` https://tinyurl.com/vu6p3u43

💰  Ու այն բաժին կհասնի ուրիշին. Paramount Skydance-ը գնում է Warner Bros. Discovery-ն աստղաբաշխական` $110 մլրդ-ով` https://tinyurl.com/vx7tc9pj

🎥  Oldboy-ի ռեժիսոր Պակ Չան Ուկը կնախագահի այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնը` https://tinyurl.com/ykj6uwrw

🕷️  Sony Pictures-ի ղեկավարը պատմել է, որ իրենք պլանավորում են Spider-Man-ի լիամետրաժ սփինօֆֆների շարք` https://tinyurl.com/ke8456vn

🎞️  Ջարեդ Հարիսը միացել է Լեոնարդո Դի Կապրիոյին ու Ջենիֆեր Լոուրենսին` Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում` https://tinyurl.com/4d9ckubu

🛡️  God of War-ի էկրանավորման մեջ Բալդուրին կմարմնավորի Էդ Սքրեյնը` https://tinyurl.com/2fw2j3xk

🏰  Նպատակ կա էկրանավորելու նաև Kingdom Come: Deliverance խաղը` https://tinyurl.com/4uncf8rd

🎩  Թոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին` https://tinyurl.com/3ht8ezcr

👩‍🔬  Հայտնի է The X-Files-ի ռեբութում պայմանական Դանա Սքալիի դերակատարը` https://tinyurl.com/4zzy3tpj

🕸️  Վայնոնա Ռայդերը միացել է Wednesday-ի երկրորդ սեզոնի քասթին` https://tinyurl.com/2udwhskb

🤖  Evangelion-ը ողջ է. այս աշխարհում կստեղծվի նոր անիմե սերիալ` https://tinyurl.com/5963usyy

🩸  Մեկնարկել են նաև Evil Dead ֆրանշիզի հերթական մասի նկարահանումները` https://tinyurl.com/4vycswt9


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Իհարկե, բոլոր ժամանակների գլխավոր պոստմոդեռնիստական սլեշեր-ֆրանշիզի նոր մասը` https://tinyurl.com/2z4cztva

▪️  Քրիս Հեմսվորթի ու Մարկ Ռուֆալոյի մասնակցությամբ Crime 101 քրեական թրիլլերը` https://tinyurl.com/bdrxu3mv

▪️  Կամ Wuthering Heights-ի նոր էկրանավորումը` Մարգո Ռոբիի ու Ջեյքոբ Էլորդիի մասնակցությամբ` https://tinyurl.com/es53mub9


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N121)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan