#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (121)

🦖 Եթե 90-ականների երեխա էիր ու ձեր թաղում միակը, ում հայրն ուներ վիդեոմագնիտոֆոն, ապա Վան Դամի ցանկացած նոր ֆիլմ նայելու էիր ամբողջ թաղի հետ միասին։ Ծամոնի «տիպերի» հավաքածուն քո գլխավոր ներդրումային ֆոնդն էր, իսկ հյուրասենյակի խալին` գիտական կենտրոնը, որի վրա ծավալվում էին պլաստիկից մողեսների մարտերը։ 90-ականների երեխաները ոչ թե ուղղակի գիտեին «դինոզավր» բառը, այլ այնպիսի ոգևորությամբ կարող էին արտասանել «տիրանոզավր», կարծես հնէաբանության թեկնածուական են պաշտպանում։ Ու ահա, դու կրկին նստած ես կինոթատրոնում, արդեն մորուքավոր, «տիպերի» կոլեկցիայի փոխարեն` հիփոթեքը շալակիդ, ու սկսում ես հասկանալ. դինոզավրերը կինոյում անհրաժեշտ են ոչ հանուն վախի։ Նրանք անհրաժեշտ են, որպեսզի հիշեցնեն մեզ ժամանակների մասին, երբ օրվա գլխավոր խնդիրն էր` ով այսօր կխաղա տիրանոզավրին ու ինչու հենց դու, որովհետև մեջների բոյո՞վն ես։ #PAN-ն էպիկական մասշտաբների կարդալիք է պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու հարգում են հնագույն այդ արարածներին`
✍🏻 https://lav.pan.am/dinos


Անցնենք կինոյի նորություններին.

🕯️ Նախորդ շաբաթ վախճանվեց լեգենդար դերասան Ռոբերտ Դյուվալը` https://tinyurl.com/3pk82kme
Կինոյի դինոզավրերը հեռանում են

🧪 Rick and Morty-ի սփինօֆֆը նախագահ Քըրթիսի մասին դուրս կգա այս տարի` https://tinyurl.com/3w7t6mku

🚀 Հրապարակվել է The Mandalorian and Grogu-ի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/4muysz3y
Անգամ Մարտին Սկորսեզեն է ներկա

🤖 Խոշոր կինոընկերությունները պայքարում են նեյրոցանցերի դեմ... ու երբեմն նաև հաղթում` https://tinyurl.com/2wxu5avh

🎬 Միաժամանակ, հօգուտ նեյրոցանցերի է հանդես եկել Քվենտին Տարանտինոյի ընկեր ու Pulp Fiction-ի համահեղինակ Ռոջեր Էվերին` https://tinyurl.com/4mbaw9c3
Նրա ընկերությունն աշխատում է ԱԲ կիրառմամբ երեք ֆիլմի վրա

🤝 Warner Bros. Discovery-ն էլ պատրաստվում է վերսկսել բանակցությունները Paramount-ի հետ` https://tinyurl.com/4t6vh9rm
Նաջարյանը փոշմանե՞լ է

🏆 Independent Spirit Awards մրցանակաբաշխությունն ամփոփել է արդյունքները` https://tinyurl.com/2uyad5ea

🪐 Խորհրդային գաղութ Մարսի վրա, որն ընկել է ԱԲ տիրապետության տակ. Iron Sky-ի հեղինակները նոր ֆիլմ են պատրաստում` https://tinyurl.com/y9cmcj7s

💥 Ջեյսոն Սթեթհեմը կխաղա ինքն իրեն` Դեյվիդ Լիտչի նոր ֆիլմում` https://tinyurl.com/4z9h29rz

📅 Վերջապես` հրաշալի ռեժիսոր Մարտին Մակդոնայի նոր ֆիլմն էկրաններ կբարձրանա նոյեմբերի 6-ին` https://tinyurl.com/ycpd742v


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️ Քրիս Հեմսվորթի ու Մարկ Ռուֆալոյի մասնակցությամբ Crime 101 քրեական թրիլլերը` https://tinyurl.com/bdrxu3mv

▪️ Wuthering Heights-ի նոր էկրանավորումը` Մարգո Ռոբիի ու Ջեյքոբ Էլորդիի մասնակցությամբ` https://tinyurl.com/es53mub9

▪️ Կամ էլ GOAT անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/3kuemnaz


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N120)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan