#cinéPAN
Yesterday

🎬 #cinéPAN Weekly (120)

🎭 Հեչ եղե՞լ է` ինստրուկցիային հետևելով հավաքում եք պահարանը, հատիկ-հատիկ ամրացնում ամեն դետալ, բայց վերջում միշտ մնում է երեք ավելորդ բոլտ ու փիլիսոփայական պարտության զգացում։ Կամ էլ ապուր եք եփում, ու, չգիտես ինչու, այսօր այն որոշում է վերածվել խոհանոցի պատին դրոշմված արտ-օբյեկտի։ Կամ էլ ընկերներին հրավիրում եք զուտ նստել, զրուցելու, իսկ կեսգիշերին մոտ արդեն քննարկում եք տիեզերքի ծնվելն ու Երկրի գերբնակեցումը։ Կարծես շուրջդ ամեն ինչ ունի սեփական պլանը, սակայն այդ պլանը գրվել է թեթև տագնապայնության ու դեռ երեկվա դեդլայնի պայմաններում։ Ու ինչ-որ պահի սկսում եք կասկածել, որ գուցե ինքներդ եք ֆիլմում, որի ռեժիսորը լավագույն դեպքում Էմիր Կուստուրիցան է, իսկ վատագույն` Սարիկ Անդրեասյանը։ #PAN-ի նոր կարդալիքում պատմում ենք լավագույն ռեժիսուրայով 10 ֆիլմի մասին`
✍️ https://lav.pan.am/director


Անցնենք կինոյի նորություններին.

📺 Severance-ի երրորդ սեզոնի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա ամռանը` https://tinyurl.com/mr3dux2m

🎮 Ջեյսոն Մոմոան կխաղա գլխավոր դերերից մեկը Helldivers խաղի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/3p259f3c

🏎️ Բրեդ Փիթի մասնակցությամբ F1 ֆիլմի շարունակությունը մշակման փուլում է` https://tinyurl.com/36563pn6

🎞️  Ի դեպ, Քլիֆ Բութի արկածների մասին ֆիլմի առաջին թրեյլերը ցանցում է` https://tinyurl.com/bdzh2tdj
Երևում է նաև Կարեն Կարագուլյանը

⚓ Մեկնարկել են Թոմ Հենքսի մասնակցությամբ Greyhound հրաշալի պատերազմական դրամայի սիքվելի նկարահանումները` https://tinyurl.com/3jv7hy24

🧟 Բրենդան Ֆրեյզերն ու Ռեյչել Վայսը կվերադառնան նոր The Mummy-ում 2028-ի մայիսի 19-ին` https://tinyurl.com/3aakn9y2

🌫️ Իսկ Մայք Ֆլենագանը շարունակում է էկրանավորել Քինգին. այս անգամ թիրախում The Mist-ն է` https://tinyurl.com/4c6ej2yc

🗡️ Kill Bill: The Whole Bloody Affair-ի թվային ռելիզը տեղի կունենա արդեն վաղը` փետրվարի 17-ին` https://tinyurl.com/25kk9dvn

🧙 Հարրի Փոթերի մասին սերիալի առաջին սեզոնում ցույց կտան Մալֆոյների ընտանեկան կյանքը` https://tinyurl.com/2yf4u37r

💰 Աներևակայելի Marty Supreme-ը դարձել է A24 ստուդիայի ամենաեկամտաբեր ֆիլմը` https://tinyurl.com/mzescdsy


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Քրիս Հեմսվորթի ու Մարկ Ռուֆալոյի մասնակցությամբ Crime 101 քրեական թրիլլերը` https://tinyurl.com/bdrxu3mv

▪️  Wuthering Heights-ի նոր էկրանավորումը` Մարգո Ռոբիի ու Ջեյքոբ Էլորդիի մասնակցությամբ` https://tinyurl.com/es53mub9

▪️ Կամ էլ GOAT անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/3kuemnaz


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N119)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan