🎬 #cinéPAN Weekly (119)
📝 Հարսանեկան տորթում ամենակարևորը ոչ թե նորապսակների քաղցր արձանիկներն են կամ կրեմը, այլ խմորի որակն ու համային հատկությունները։ Նույնը սցենարն է կինոյի համար։ Առանց լավ սցենարի ֆիլմ նկարելը նույնն է, ինչ «Մայբախի» մեջ գազի բալոն դնելը, «Միշլենի աստղով» ռեստորանում միայն սուրճ պատվիրելը, կամ Կասկադ իջնելն ու «Ծխող կնոջ» քանդակի մոտ չնկարվելը։ Լավ սցենարը ֆիլմի ողնաշարն է, հենարանը, այն, ինչը թույլ է տալիս կինոյին աշխատել։ Ու «լավ սցենար» արտահայտության համար գոյություն ունեն էտալոններ, որոնց մասին էլ #PAN-ը պատմում է նոր կարդալիքում`
✍🏻 lav.pan.am/screenplay
Այժմ կինոյի նորությունների մասին.
🏰 Երկար սպասված կադրային փոփոխություններ են տեղի ունեցել The Walt Disney Company-ում. նշանակվել է նոր գործադիր տնօրեն, որը կփոխարինի Բոբ Այգերին` https://tinyurl.com/324kz6zn
🎨 Ինչպես նաև կրեատիվ տնօրեն ու նախագահ` https://tinyurl.com/36tcx8uk
Հուսանք, փոփոխությունները դրական ազդեցություն կունենան
📜 TIME ամսագիրը հրապարակել է 20-րդ դարի ամենաթերագնահատված ֆիլմերի իր ցուցակը` https://tinyurl.com/2d43jfrt
👩🎤 Կինոյում կանանց դերերի բաշխվածության հետաքրքիր ուսումնասիրություն է հրապարակել Deadline-ը` https://tinyurl.com/5n686h7e
🪓 A24-ը ստացել է Texas Chainsaw Massacre ֆրանշիզի իրավունքներն ու արդեն հայտնի են ստուդիայի պլանները` https://tinyurl.com/mr4crje9
📚 Բրենդոն Սանդերսոնը ճշգրտել է իր գրքերի էկրանավորումների ժամկետները` https://tinyurl.com/husycmbv
👑 Սթիվեն Սփիլբերգը ստացել է ԷԳՕՏ-ի կարգավիճակ. իսկ թե ինչ է դա նշանակում` https://tinyurl.com/4tv6sebf
🐉 Հրաշալի նորություն. Գեննդի Տարտակովսկին անիմացիոն սերիալ կնկարի Game of Thrones-ի աշխարհում` https://tinyurl.com/y5raskk9
👽 Ռայան Քուգլերը Sinners-ում իր օպերատորին տանում է The X-Files-ի ռիմեյքի նկարահանման հրապարակ` https://tinyurl.com/469sm4sn
❄️ Վերջում` հեղինակային կինոյի Sundance փառատոնն ամփոփել է արդյունքները` https://tinyurl.com/fvkeutsc
▪️ Ջեյսոն Սթեթհեմը կրկին փրկում է բոլորին` բացի վատերից. վերջիններիս նա մեղքերի թողություն է տալիս` https://tinyurl.com/cwhsmzbf
▪️ Կամ նայեք Send Help հորրորը` ատելի բոսսի հետ անմարդաբնակ կղզում հայտնվելու մասին` https://tinyurl.com/2p9mw9t3
▪️ Կամ էլ Թիմոթի Շալամեի մասնակցությամբ Marty Supreme մարզական դրաման` https://tinyurl.com/3u847ydn
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N118)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan