🎬 #cinéPAN Weekly (118)
🕰️ Նախկինում ակտիվ հեղափոխականը «նախկինների» հաղթանակից հետո ուզում է մի կողմ քաշվել, հանգիստ խմել իր մի շիշ գարեջուրն ու նայել «բիտվա էքստրասենսով», բայց չի ստացվի, որովհետև անցյալը գրեթե երբեք բաց չի թողնում։ Անգամ եթե դու թատրոնի տաղանդավոր դերասանուհի ես, ում միակ խնդիրը բեմ դուրս գալուց առաջ մի հատ ինքդ քեզ հավաքելն ու հերթական տագնապային հարձակումը կանխելն է։ Իսկ դե տագնապները լավ կյանքից չեն. «խադավիկը» կարող է ճանաչել իր կյանքը կոտրած դահիճին, իսկ անցյալում դասախոսը, չնայած տագնապին, չնկատել շոշափելի ներկայում իր գլխավերևում կախված սուրը։ Անցյալը միշտ մեզ հետ է` լինի դա էթնիկ երաժշտության միջոցով նախնիների ոգիները (ու ոչ միայն) կանչելու, փառասիրության արդյունքում «հրեշին» կենդանություն տալու, թե կորստի գիտակցմամբ ներկայից փախչելու տեսքով։ Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության առանցքում անցյալն է, անցյալը քննարկող, վերլուծող, հասկացող կինոն։ #PAN-ը նոր կարդալիքում փորձում է կանխատեսել գլխավոր կինոմրցանակի արդյունքները`
Անցնենք կինոյի նորություններին.
✍️ ԱՄՆ սցենարիստների գիլդիան հայտարարել է իր մրցանակաբաշխության հավակնորդներին` https://tinyurl.com/432ajeb6
📚 Բրենդոն Սանդերսոնի միանգամից երկու գրքաշար էկրանավորվելու է Apple TV-ի համար` https://tinyurl.com/2s8tztw6
Ինքը` գրողը, ստանալու է աննախադեպ ստեղծագործական վերահսկողության իրավունք
🤖 Իսկ Netflix-ը ձեռք է բերել Gandam անիմե սերիալի լայվ էքշն էկրանավորման իրավունքները` https://tinyurl.com/4uzsnr8r
Գլխավոր դերերը նույնպես հայտնի են
🇺🇸 Հոլլի Բերին կմարմնավորի ԱՄՆ նախագահին` Բիլ Քլինթոնի գրքի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/ytcpavzm
Այո, շատ խառն են
🗃️ ԱՄՆ ֆիլմերի ազգային ռեեստրը համալրվել է նոր կինոկտավներով` https://tinyurl.com/2xfrkzyw
⚽ Ted Lasso-ի չորրորդ սեզոնը կցուցադրվի այս ամռանը` https://tinyurl.com/57c2ucsy
🎭 Միա Գոտն ու Էնդրյու Սքոթը միացել են Ժյուստին Տրիեյի նոր ֆիլմի քասթին` https://tinyurl.com/2ysk4mv7
🩸 Kill Bill: The Whole Bloody Affair-ը ֆիզիկական կրիչների վրա դուրս կգա այս տարի` https://tinyurl.com/f39mmyr2
Հասանելի կլինեն սովորական ու կոլեկցիոն թողարկումները
☀️ Տայկա Վայտիտիի Klara and The Sun-ը էկրաններ կբարձրանա նույնպես այս տարի` https://tinyurl.com/yt8e7cfy
Այն հիմնված է Կաձուո Իսիգուրոյի գրքի վրա
🌕 Ու վերջապես` Ռոբերտ Էգերսն ավարտել է Werewulf-ի նկարահանումները` https://tinyurl.com/49a734by
▪️ Սեմ Ռեյմիի Send Help հորրոր ռոբինզոնիադան` https://tinyurl.com/2p9mw9t3
▪️ Greenland ֆիլմ-աղետի սիքվելը` https://tinyurl.com/3d66z57a
▪️ Ու Թիմոթի Շալամեի մասնակցությամբ Marty Supreme մարզական դրաման` https://tinyurl.com/3u847ydn
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N117)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan