🎬 #cinéPAN Weekly (117)
⚖️ Ահավոր անարդար է, երբ վերջին փողերդ տվել ես շքեղ կրուիզային շոգենավի առաջին դասով ճամփորդելու համար, բայց հետո պարզվում է, որ դա «Տիտանիկն» է։ Կամ երբ Հնդկաստանը որոնելիս լրիվ նոր` հսկայական աշխարհամաս ես հայտնաբերում, բայց այն հետո լրիվ ուրիշի անունով են կոչում։ Կամ երբ տարիներով տանջվում ես գրավիտացիայի հստակ բանաձևեր գտնելու համար, բայց մարդիկ խնձորը գլխիդ ընկնելու մասին ինչ-որ հիմար միֆ են հիշում։ Կամ երբ մի ուսանողի կրակոցի պատճառով միլիոնավոր մարդիկ զոհվում են խրամատներում։ Կամ էլ երբ ծնվելուց մտածում ես, թե Նորվեգիայում ես, բայց պարզվում է` Բանգլադեշում ես։ Սակայն ամենամեծ անարդարությունը, երբ տարվա գլխավոր «Օսկարը» տվեցին «Սիրահարված Շեքսպիրին», երբ մրցակիցների թվում էին Սփիլբերգի ու Բենինիի գլուխգործոցները։ #PAN-ի նոր լոնգրիդն Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը չշահած, բայց ժամանակի ընթացքում իրենց տեղը հաստատած ֆիլմերի մասին է`
🏆 «Օսկարի» թեման պատահաբար չենք ընտրել, որովհետև Կինոակադեմիան հայտարարել է այս տարվա թեկնածուներին` https://tinyurl.com/3rhhbewn
Կինոյի մյուս նորությունների մասին.
🦇 Հայտնի է Բեթմենի մասին The Brave and the Bold ֆիլմի սցենարիստը` https://tinyurl.com/2aaxjxvc
Ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Էնդի Մուշետտին
🎥 Հռոմում մեկնարկել են Թոմ Ֆորդի նոր ֆիլմի նկարահանումները` https://tinyurl.com/yc7j6w6z
Ֆիլմը հիմնված է Էնն Ռայսի Cry to Heaven գրքի վրա
⚽ Manchester United ֆուտբոլային ակումբի մասին պատրաստվում են սերիալ նկարել` https://tinyurl.com/ms5zjbv6
🚪 Netflix-ը փակել է Alice in Borderland սերիալը երրորդ սեզոնից հետո` https://tinyurl.com/42yc39fu
💼 Սթրիմինգային հսկան նաև շարունակում է պայքարը Warner Bros. Discovery-ն գնելու համար` https://tinyurl.com/b7j5j9rh
⏳ Անգամ խոստացել է, որ կպահպանի կինոընկերության ֆիլմերի 45-օրյա կինոթատրոնային վարձույթը` https://tinyurl.com/5x8cwf4k
🧬 Ու ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել MAPPA անիմե ստուդիայի հետ` https://tinyurl.com/3ev53u6t
🩸 Լեա Սեյդուն ու Մայքի Մեդիսոնը միացել են Էդգար Ալան Պոյի The Masque of the Red Dead-ի էկրանավորման քասթին` https://tinyurl.com/2vvjd483
🍓 «Օսկարով» սկսեցինք, «Ոսկե ազնվամորի»-ով ավարտենք. վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը հայտարարել է թեկնածուներին` https://tinyurl.com/5es9ftpp
▪️ Հրաշալի 28 Years Later: The Bone Temple-ն անպայման պետք է նայել մեծ էկրանին` https://tinyurl.com/y8tjwcvb
▪️ Կամ էլ Return to Silent Hill-ը, որը, ցավոք, կինոքննադատներին դուր չի եկել` https://tinyurl.com/4xecmtrp
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N116)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan