🎬 #cinéPAN Weekly (116)
🛸 «Ինչ ռոմանտիկն ես, Գառնի՜կ», - բացականչեց Շողերը, երբ տիեզերագնաց Գառնիկը իլյումինատորից ցույց տվեց Օրիոնի միգամածությունն ու խոստացավ նվիրել այն աղջկան։ Գառնիկը, ով արդեն հինգ տարի Տիեզերքում էր` Մարս-Երկիր բենզինի գծի վրա, ու հինգ տարի իր Գնել-29 ռոբոտից բացի ուրիշ մարդու երես չէր տեսել, ռոմանտիկացել էր հանգամանքների բերումով, ոչ թե սեփական ցանկությամբ։ Պատճառը, բնականաբար, Շողերն էր` ավտոստոպով Հանիմեդից Լուսին ճամփորդող երաժիշտ հիփստեր աղջնակը։ Երրորդ օրն արդեն Գառնիկը Շողերին էր նվիրում Օրիոնի միգամածությունը, հինգերորդ օրը` ամբողջ Անդրոմեդա գալակտիկան, սակայն տասներորդ օրը Գառնիկն ուղղակի հագավ իր սկաֆանդրն ու լքեց տիեզերանավը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Շողերը հայտարարեց, որ շուտով 2234 թվականն է, ու, մեջբերում եմ` «ծերուկ Երկիրս արդեն 2234 տարեկան է»։ Այնպես որ, ռոմանտիկան ռոմանտիկայով, բայց մի քիչ աստղագիտություն սովորելը երբեք չի խանգարի։ Իսկ #PAN-ի նոր կարդալիքը Տիեզերքի մասին գիտաֆանտաստիկ կինոյում ռոմանտիկայի դեֆիցիտի մասին է`
✍🏻 lav.pan.am/space2
Անցնենք կինոյի նորություններին.
🏆 Եթե պատահաբար բաց եք թողել «Ոսկե գլոբուսի» այս տարվա հաղթողներին` https://tinyurl.com/yeyjdzc2
🎼 Հարրի Փոթերի մասին սերիալի համար երաժշտությունը կգրի Հանս Ցիմերը` https://tinyurl.com/yjd2tvs9
📺 Լեգենդար Fallout-ը ոչ միայն սերիալ է, այլև ռեալիթի շոու կդառնա` https://tinyurl.com/47phewkh
Չնայած, աշխարհում իրավիճակը հաշվի առնելով` սա կարելի է նաև բառացի հասկանալ
🪑 Քեթլին Քենեդին վերջապես լքում է Lucasfilm-ի ղեկավարի պաշտոնը. նրան կփոխարինեն Դեյվ Ֆիլոնին ու Լինվեն Բրենանը` https://tinyurl.com/3tdkre46
🗣️ Քենեդին նաև պատմել է Star Wars-ի ապագայի մասին` https://tinyurl.com/3fykrmmp
🤖 Գլեն Փաուելը կխաղա Mr. Robot-ի հեղինակ Սեմ Էսմեյլի նոր գիտաֆանտաստիկ ֆիլմում` https://tinyurl.com/mrca3rjs
🐲 Ջորջ «մի օր կգրեմ» Մարտինը պատմել է House of the Dragon սերիալի ստեղծողների հետ իր հակասությունների մասին` https://tinyurl.com/3er6d8sk
🏹 Amazon Prime-ը ցույց է տվել Սոֆի Թըրներին` Լարա Քրոֆթի դերում` https://tinyurl.com/ybvhh8hp
Tomb Raider-ի սերիալային էկրանավորման նկարահանումները մեկնարկում են այս ամիս
🍿 Հայտնի է նաև, թե ով կմարմնավորի Կրատոսին` God of War-ի սերիալային էկրանավորման մեջ` https://tinyurl.com/mscxsu22
🦑 Իսկ Squid Game-ի հեղինակը նոր սերիալ է ստեղծում Netflix-ի համար` https://tinyurl.com/3fj35pj8
❗Վերջապես` հայտնի են նոր մանրամասներ Դեմիեն Շազելի հաջորդ ֆիլմի քասթից` https://tinyurl.com/mrysbtwv
▪️ Կինոքննադատներն ուղղակի հիացած են 28 Years Later-ի երկրորդ մասով, այնպես որ` բաց չթողնեք` https://tinyurl.com/yjdyfmfs
▪️ Կամ նայեք մարդասպան շիմպանզեի մասին Primate հորրորը` https://tinyurl.com/2b7f5vh8
▪️Կամ էլ Սիդնի Սուինիի մասնակցությամբ The Housemaid թրիլլերը` https://tinyurl.com/2snupb9p
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N115)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan