#cinéPAN
January 12

🎬 #cinéPAN Weekly (115)

🍿  Եթե օլիվյեն ու թաբուլեն թթվել են, խոզի բդի ու բաստուրմայի մնացորդները ձվածեղի հետ կերվել, գնացել, իսկ հյուրասենյակում դրված տոնածառը մի տեսակ անտեղի է նայվում, ուրեմն կարելի է լիարժեք հրաժեշտ տալ տոնական տրամադրությանը։ Թե ինչ կբերի իր հետ այս նոր տարին կանխատեսել անհնար է, սակայն կինոյի առումով մեզ սպասում է ծայրահեղ հագեցած ու հարուստ տարի։ Այստեղ թե հերթական սիքվել-պրիքվել-ռեբութներ ու ռիմեյքներ են, թե բազմամիլիոնանոց բլոկբաստերներ ու սպասված արտհաուս՝ տաղանդավոր վիզիոներների կողմից։ Այս տարի Marvel-ը գնում է վա բանկ` «ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով, Նոլանը հերթական անգամ «խփոցի» կկազմակերպի իր հեյթերների ու պաշտողների միջև, իսկ երրորդ «Դյունան», գոռալով «մահ, կամ միլիոններ», փորձելու է դիմակայել Դիսնեյի հսկայական և ամենակուլ մեքենային։ Կարճ ասած, հետաքրքիր է լինելու, թեժ է լինելու, չենք ձանձրանա։ #PAN-ի նոր կարդալիքը 2026-ի գլխավոր 40 ֆիլմի մասին է`

lav.pan.am/cinema2026


Անցնենք նոր տարվա կինոյի նորություններին.

📝  Կինոքննադատներն ամփոփել են նախորդ տարվա լավագույն ֆիլմերը` https://tinyurl.com/w4p7xf36

🏆  Իսկ ԱՄՆ Ռեժիսորների գիլդիան հայտարարել է իր գլխավոր կինոմրցանակի հավակնորդներին` https://tinyurl.com/4vz7ckv6

🩺  The Pitt հրաշալի բժշկական սերիալը երկարացվել է երրորդ սեզոնով` https://tinyurl.com/c4pcwuha

🦇  Սեբաստիան Սթենը պատրաստվում է խաղալ Մեթ Ռիվսի The Batman-ի սիքվելում` https://tinyurl.com/3nspyhmp

🔁  Սիդնի Սուինիի մասնակցությամբ The Housemaid-ի ֆինանսական հաջողությունից հետո սիքվելը մշակման փուլում է` https://tinyurl.com/cbsewvx8

🌍  Իսկ երրորդ Avatar-ը վարձույթի 17-րդ օրը հաղթահարել է $1 մլրդ-ի սահմանը` https://tinyurl.com/4vvtnvr5

⏱️  17 օր. այսքան է Netflix-ը վարձույթում պահելու Warner Bros-ի ֆիլմերը` https://tinyurl.com/3zuwj6cs
Բավական է միլիարդի համար, միայն եթե էկրանին Avatar-ն է

🦊  Իսկ Zootopia 2-ը դարձել է The Walt Disney Animation ստուդիայի ամենաշատ գումար վաստակած ֆիլմը` https://tinyurl.com/yc4sjxcv

💎  Ընդհանրապես, տարին «մկնատան» համար ֆինանսական առումով չափազանց հաջող էր` https://tinyurl.com/4wc3dzfe

🧩  Հեղինակները մանրամասներ են պատմել Strangers Things-ի սփինօֆֆ սերիալի մասին` https://tinyurl.com/52pp7una


Ի՞նչ կա հետամանորյա կինոթատրոններում.

▪️  Մադս Միքելսենի մասնակցությամբ Dust Bunny կատակերգական հորրորը` https://tinyurl.com/4u9snxrm

▪️  Շիմպանզեի մասնակցությամբ Primate հորրորը` https://tinyurl.com/2b7f5vh8

▪️  Սիդնի Սուինիի մասնակցությամբ The Housemaid թրիլլերը` https://tinyurl.com/2snupb9p

▪️  Ու, բնականաբար, երրորդ Avatar-ն ու բացառապես 3D-ով` https://tinyurl.com/5d8n5kck


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N114)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan