🎬 #cinéPAN Weekly (114)
🕯️ Քարածխի շիկացած ու մթության մեջ լուսարձակող վառարանի վրա բլթբլթում է քյուֆթայով կաթսան։ Կողքին ձեթով թավան է, որի մեջ պարբերաբար լցվում է «բլինչիկի» կիսաջրիկ խմորը, որն արագ տարածվում է տափակ շրջանակի տեսքով ու նույնքան արագ թեքվում դրան ուշադիր հետևող տանտիկնոջ կողմից։ Երեխաները մոտակայքում են, սպասում են, թե երբ է մայրը թեթևակի շեղվելու` իրար վրա դարսած խմորի շերտերից մի քանիսը թռցնելու համար։ «Էլի դուք եք ուտելու, համբերեք», - հանդիմանում է մայրը։ Սեղանին լամպի լույսի տակ տատը դանդաղ խաղողի թփի մեջ է փաթաթում մսի ֆարշը. տոլման բացառապես տատու տիրույթն է, ոչ ոք իրավունք չունի մոտենալ։ Կողքին ալյուրը, ձուն, շաքարը սպասում են, որ լույսերը տան` թխվածքի խմորը «միքսերով» խառնելու համար։ Խոստացել են, որ Ամանորին լույսերն ավելի երկար կլինեն։ Հնարավոր կլինի հեռուստացույցով նայել Արմեն Խոստիկյանի ու Աշոտ Ղազարյանի հումորները, տոնական համերգը, գուցե ռազմաճակատից էլ լավ լուրեր լինեն... Այսօրվա օրից երիտասարդ պետականությանը նայելիս զարմանում ենք` ինչպե՞ս. մարդիկ ապրում էին, տոնում, ոգևորվում անգամ քչով։ Հիմա կարելի է ամանորյա ամբողջ սեղանը պատվիրել հինգ րոպեում, կամ պատրաստել հաճույքի համար` ֆոնին որևիցե լավ ֆիլմ միացրած։ #PAN-ի տոնական կարդալիքը հենց այդ թեմայով է`
Անցնենք կինոյի նորություններին.
🧭 Հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի The Odyssey-ի առաջին թիզեր-թրեյլերը` https://tinyurl.com/4kewxent
🚀 Առաջին օրվա ընթացքում այն տարբեր պլատֆորմներում դիտվել է ավելի քան 121 մլն անգամ` https://tinyurl.com/2rzphntk
Սա բացարձակ ռեկորդ է Նոլանի ֆիլմերի համար
📺 Իսկ այ Stranger Things-ի բոլոր սեզոնները միասին դիտվել են ավելի քան 1.2 մլրդ անգամ` https://tinyurl.com/mtnn5ruk
Սա էլ ռեկորդ է Netflix-ի սերիալների համար
🏰 Կովիդի համավարակից հետո առաջին անգամ Disney-ը վարձույթում հավաքել է ավելի քան $6 մլրդ` https://tinyurl.com/4j9ncb8d
🦊 Ընկերությունը երկաթը տաք-տաք է ծեծում ու արդեն աշխատում է երրորդ Zootopia-ի վրա` https://tinyurl.com/4t5vkwxy
🌊 Նորություններ կան նաև առաջին ուիքէնդին երրորդ Avatar-ի ֆինանսական ցուցանիշներից` https://tinyurl.com/4x43n6hz
🗡️ Assassin's Creed խաղի սերիալային էկրանավորումը կնկարի Chernobyl-ի ռեժիսոր Յոհան Ռենքը` https://tinyurl.com/ycyw7tck
⏸️ Ռիդլի Սքոթի The Dog Stars պոստապոկալիպտիկ թրիլլերը հետաձգվել է մինչև 2026-ի օգոստոսի 28-ը` https://tinyurl.com/unr6xffp
🧠 Adolescence-ը դարձել է Metacritic-ի վարկածով 2025-ի լավագույն նոր սերիալը` https://tinyurl.com/3yvesbje
🕷️ Ու վերջում` ավարտվել են նոր Spider-Man-ի նկարահանումները` https://tinyurl.com/yedpsasb
Ի՞նչ դիտել կինոթատրոններում տոնական օրերին.
▪️ Իհարկե, երրորդ Avatar-ն ու պարտադիր 3D-ով` https://tinyurl.com/5d8n5kck
▪️ Կամ Anaconda կատակերգությունը, եթե հիշում եք Ջենիֆեր Լոպեսի ֆիլմը` https://tinyurl.com/3sdp25m6
▪️ Վերջապես` Սպունգ Բոբի մասին լիամետրաժ ֆիլմը` https://tinyurl.com/mr3hv6mc
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N113)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan