#cinéPAN
December 22, 2025

🎬 #cinéPAN Weekly (113)

🛍️  Սկսվեեե՜ց։ «Փեթակի» խաչմերուկի անվերջ ու ճնշող խցանումները, որոնք անգամ «Յանդեքսի» ամենագետ նավիգատորը չի կարող շրջանցել։ Անգամ եթե ղեկին ձյաձ Սլավայի փոխարեն լինի անձամբ նավապետ Ջեք Ճնճղուկը, «Փեթակի» խութերից խուսափել չի ստացվի։ Իսկ ի՞նչ կասեք սուպերմարկետների հերթերի մասին, որոնք ավելի խիտ են, քան Ծիր կաթինի կենտրոնի սև խոռոչը։ Ու ինչպես ցանկացած սև խոռոչում, այստեղ նույնպես ժամանակը կանգ է առնում, քանի դեռ խղճուկ ծամոնը ձեռքիդ սպասում ես, որ «Սպայկայի» երեք ֆուռի չափ առևտուր արած հայրենակիցներիդ գնած բարիքը հաշվեն։ Կարճ ասած, մենք մի փոքր փնթփնթում ենք, որովհետև Նոր տարին այլևս մեր մասին չէ, այլ երեխաների մասին է, իսկ մենք վաղուց արդեն երեխա չենք, դրա համար էլ փնթփնթում ենք` նախընտրելով կինոթատրոնի հարմարավետ դահլիճում նայել տարվա ամենաշքեղ եռաչափ կինոն` ի դեմս երրորդ «Ավատարի» (եթե հարևանը իր հեռախոսի լույսով հունից չհանի)։ Չնայած, այս դեպքում էլ մի փոքր փնթփնթում ենք #PAN-ի ռեվյուում`

✍🏻 https://lav.pan.am/avatar


Անցնենք կինոյի նորություններին

🕯️  Նախորդ շաբաթ կինոաշխարհը ցնցեց լեգենդար ռեժիսոր Ռոբ Ռայների ու նրա կնոջ սպանությունը` https://tinyurl.com/4m32p7sr

🗂️  Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» շորթ-լիստերը` 12 անվանակարգում` https://tinyurl.com/mr65uyac

▶️  Ի դեպ, 2029-ից սկսած մրցանակաբաշխությունը կհեռարձակվի YouTube-ով` https://tinyurl.com/3p9snezt

🎞️  Վերջապես հրապարակվել է Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի թիզեր-թրեյլերը` https://tinyurl.com/bdfr88wz

🦖  Monarch: Legacy of Monsters սերիալը կստանա պրիքվել` https://tinyurl.com/ayb88532
Այն կպատմի երիտասարդ գնդապետ Լի Շոուի մասին

🧨  Metacritic-ը հրապարակել է տարվա վատագույն սերիալների ռեյթինգը` https://tinyurl.com/3mffmyey
Առաջին տեղում Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ Ռայան Մերֆիի սերիալն է

🏆  Իսկ այ Empire ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմերի իր ցուցակը` https://tinyurl.com/3v7w8a66

⚔️  Warner Bros. Discovery-ն կոչ է արել բաժնետերերին մերժել Paramount-ի թշնամական առաջարկը` https://tinyurl.com/5bkp7bnp

💰  Ջեյմս Քեմերոնը պաշտոնապես միլիարդատեր է ճանաչվել` https://tinyurl.com/5ewar3tu

🌊  Իսկ նրա նախկին կնոջ` Քեթրին Բիգելոույի լեգենդար Point Break մարտաֆիլմը հիմք կծառայի սերիալի համար` https://tinyurl.com/2a9myj9s


Ի՞նչ դիտել կինոթատրոններում

▪️  «Ավատար», «Ավատար» ու միայն «Ավատար»` https://tinyurl.com/2bfj4ncd
Ու պարտադիր 3D-ով


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N112)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan