🎬 #cinéPAN Weekly (112)
🧠 Մարդը սոցիալական արարած է, ու որքան էլ մենք գնահատենք մեր անհատականությունը, անգիտակցաբար կամ գիտակցաբար կոլեկտիվ վարքի դրսևորումը մեզ նույնպես հատուկ է։ Օրինակ, եթե հետիոտները կանգնած են լուսաֆորի կարմիր լույսի տակ ու հանկարծ նրանցից մեկը որոշում է անցնել` կանաչ լույսի չսպասելով, շատերը կհետևեն նրան։ Կարող եք բազմիցս համոզվել, ասենք` Սայաթ-Նովայի պողոտայում, բայց հորդորում ենք` ինքներդ չփորձեք լինել «սիստեմայի դեմ պայքարողի» դերում։ Կամ մետրոյից դուրս գալիս, եթե դռներից մեկը բացված է, ուղևորների զգալի մասը կփորձի դուրս գալ հենց այդ դռնով` չնայած խցանումների առաջացման հնարավորությանն ու այն պարզ հանգամանքին, որ մյուս դռները նույնպես կարելի է հրելով բացել. այս դեպքում անգիտակցական մոտիվացիան, հավանաբար, հավելյալ էներգիա չծախսելն է։ Մեր կոլեկտիվ վարքագիծը նկատելի է ամենուր` սոցցանցերում, առօրյա կյանքում, դպրոցում, աշխատավայրում, ու հենց սոցիալիզացման այս բարձր մակարդակի շնորհիվ ունենք մարդկային քաղաքակրթություն։ Բայց անհատականը նույնպես խիստ կարևոր է, ու վերջերս դուրս եկած սերիալը փորձում է հասկանալ` ի՞նչ կլինի մարդկության հետ «ես»-ի կորստի դեպքում։ Իսկ #PAN-ի նոր լոնգրիդն այդ թեմայով 10 ֆիլմի ու սերիալի մասին է`
Իսկ հիմա` կինոյի նորությունների մասին
🏅 Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները` https://tinyurl.com/34nzk9cf
💣 Paramount-ը հայտարարել է Warner Bros-ի թշնամական կլանման մտադրության մասին` https://tinyurl.com/9ctmn7x2
Ընկերությունը պատրաստ է առաջարկել ահռելի` $108 մլրդ անմիջապես բաժնետերերին
🕯️ Evangelion-ն ու բազմաթիվ այլ գլուխգործոցներ ստեղծած Gainax ստուդիան դադարել է գոյություն ունենալ` https://tinyurl.com/4nn8kw6w
42 տարի անիմեի սիրահարներին ուրախացնելուց հետո
🧟 Sony-ն արդեն սկսել է 28 Years Later-ի երրորդ մասի ստեղծման աշխատանքները` https://tinyurl.com/m4afupk6
Սցենարը կգրի Ալեքս Գարլանդը
🎼 Game of Thrones-ի երաժշտության հեղինակ Ռամին Ջավադին կստեղծի
Supergirl-ի օսթը` https://tinyurl.com/2k8asymr
🧭 Սիգուրնի Ուիվերը բանակցություններ է վարում Լարա Քրոֆթի մասին սերիալի քասթին միանալու համար` https://tinyurl.com/3zebhebv
🏥 The Pitt հիանալի բժշկական սերիալի երկրորդ սեզոնը մեկնարկում է
հունվարի 8-ին` https://tinyurl.com/4zph8sr5
☢️ Իսկ Fallout սերիալի երրորդ սեզոնի նկարահանումները կմեկնարկեն
2026-ի ամռանը` https://tinyurl.com/y779yyr5
📊 IMDb կայքն էլ հրապարակել է 2025-ի ամենապոպուլյար ֆիլմերի ու սերիալների
իր ցուցակը` https://tinyurl.com/vc4vsn93
🦁 Իր հերթին` TIME ամսագիրը տարվա գլխավոր արտիստ է անվանել
Լեոնարդո Դի Կապրիոյին` https://tinyurl.com/5dmctakc
Ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոններում
▪️ Վստահաբար` երրորդ Avatar-ը` https://tinyurl.com/2bfj4ncd
Ու ցանկալի է` 3D-ով
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N111)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan