#cinéPAN
Yesterday

🎬 #cinéPAN Weekly (111)

Վախթանգ Անանյանը հրաշալի հինգ հատորյակ ունի, կոչվում է «Հայաստանի կենդանական աշխարհը. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։ 90-ականների սկզբի դպրոցականի համար այս գրքերը ոգեշնչման անսպառ աղբյուր էին` հետաքրքիր, տպավորիչ ու թանձր լեզվով պատմելով հայրենի եզերքներում ապրած ու ապրող կենդանի արարածների մասին։ Իսկ եթե դրան էին գումարվում նաև բրիտանացի բնագետ Ջերալդ Դարրելի գրքերը, կրկին կենդանական աշխարհի ու մասնավորապես` սեփական կենդանաբանական այգի ունենալու մասին, դեռահասի երևակայությունը բառացի պայթում էր նոր գաղափարներով։ Իսկ ի՞նչ, եթե Դիլիջանի անտառների խորքում կարելի է հայտնաբերել խորհրդավոր բրդոտ գորտերի, իսկ Խոսրովի արգելոցում թրատամ վագրի վերջին ներկայացուցիչներն են թաքնված, Մեծեփ սարի ժայռերում էլ կան քարանձավներ, որտեղ անաչք կենգուրուներ են բնակվում. բա Սևանա լճի ամենախորը հատվածում... դե, հասկացաք, ապրում է արարած, որը խժռում է ձկնորսներին։ Մանկական երևակայությունը համալրում էր Հայաստանի բնության հրաշքները սեփական հորինած հրաշքներով։ Մոտավորապես այնպես, ինչպես #PAN-ի նոր կարդալիքն է համալրում «Ավատար» ֆիլմի Պանդորա աշխարհի հրաշքները`

✍🏻 lav.pan.am/pandora


Անցնենք կինոյի նորություններին.

💸 Netflix-ը գնում է Warner Bros-ը` https://tinyurl.com/mr7vnafa
Գործարքի արժեքն աստղաբաշխական $82.7 մլրդ է

🦇 Սքարլեթ Յոհանսոնը պատրաստվում է խաղալ Մեթ Ռիվսի The Batman-ի սիքվելում` https://tinyurl.com/2hrdhvx2

🥴 Մշակման փուլում է հերթական Paranormal Activity-ն` https://tinyurl.com/y4mm59ts
Պրոդյուսերի պարտականությունները վստահել են Ջեյմս Վանին

😎 Euphoria-ի երրորդ սեզոնը կմեկնարկի հաջորդ տարվա ապրիլին` HBO Max-ով` https://tinyurl.com/376hf22w

2️⃣ Նույն ապրիլին կմեկնարկի նաև Your Friends and Neighbors հրաշալի սերիալի երկրորդ սեզոնը` https://tinyurl.com/2jkj5fbz

👱🏻‍♀️ Անջելինա Ջոլին կմարմնավորի կին գանգստերի` Yellowjackets-ի հեղինակի նոր թրիլլերում` https://tinyurl.com/fynvbxz2

🕵🏻‍♀️ Չառլի Հենեմն ու Դանիել Բրյուլը ստացել են գլխավոր դերերը` Ջոն Լե Կառեի Legacy of Spies գրքի սերիալային էկրանավորման մեջ` https://tinyurl.com/3b7zen3h

😴 Stranger Things-ի եզրափակիչ էպիզոդը կտևի 2 ժամ 5 րոպե` https://tinyurl.com/tyejnewf

🪑 Ջասթին Լինը կզբաղեցնի Helldivers խաղի էկրանավորման ռեժիսորական աթոռը` https://tinyurl.com/2ywcdcmd
Սյուժեի դետալները դեռ անհայտ են

🎮 Իսկ God of War խաղի էկրանավորման առաջին էպիզոդները կնկարի Ֆրեդ Տուան, ով աշխատել է Shōgun-ի, The Boys-ի ու Fallout-ի վրա` https://tinyurl.com/4m8a2zdc

🍿 Sonic the Hedgehog-ի շարունակությունն ու նոր TMNT-ն էլ էկրաններ կբարձրանան, համապատասխանաբար, 2028-ի նոյեմբերի 17-ին և դեկտեմբերի 22-ին` https://tinyurl.com/2eka6jta

☠️ Ավարտենք տխուր լուրով. նախորդ շաբաթ վախճանվեց լեգենդար դերասան Քերի Հիրոյուկի Տագավան` https://tinyurl.com/3wxufc6w


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️ Five Nights at Freddy's սլեշերի սիքվելը` https://tinyurl.com/2etruehw

▪️Անիմեի սիրահարների համար` փառահեղ Jujutsu Kaisen-ի լիամետրաժ ֆիլմը` https://tinyurl.com/3z4sxctr

▪️  Ամենափոքրերի հետ էլ կարող եք վայելել Zootopia 2-ը` https://tinyurl.com/p676pb47

#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N110)

📭  Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan