🎬 #cinéPAN Weekly (110)
🧪 Երբ միկրոավտոբուսը հասավ «չայնիի» վերին հատվածին, ուղևորների առջև բացվեց արդեն սովորական համայնապատկերը. ներքևում դեպի հորիզոն էր ձգվում շագանակագույն ամպերի խիտ սավանը։ Վարորդը սեղմեց կոճակը, սրահում վառվեց կարմիր լույսը, և ուղևորները մի մարդու պես հագան հակագազերը, դրեցին գիշերային տեսանելիության սարքերը, պինդ կոճկեցին ջերմակայուն պաշտպանական միջոցները։ Չնայած ամեն ինչ սովորական էր, նրանք չէին դադարում զարմանալ` ինչպես կարելի է երկու ակնթարթում արևով ողողված լուսավոր աշխարհից թափանցել խավարի, խիտ ծխային մառախուղի ու ծծմբական թթվով լցված օդի աշխարհ։ «Ես ձեր ինվերսիոն ռեժիմի ինչն եմ ասել», - շշնջաց վարորդն ու ձեռքով սեղմեց կողքին դրված արբալետը։ Մյուս ուղևորները լուռ իրենց պայուսակներից հանեցին արբալետները, լիցքավորեցին ու պատրաստ նստեցին. սովորական մարդիկ էին, յուրաքանչյուրը Երևան էր գնում իր գործով, մեկն աշխատում էր բանկում, մյուսը մատուցող էր, երրորդը` լրագրող... Բայց Երևան առանց արբալետի մտնելը նույնն էր, ինչ առանց հակագազի կամ պաշտպանության միջոցների. արդեն «Ռայկոմի խաչմերուկին» դարանակալած մուտանտները կարող էին բոլորին խժռել։ «Մտնում ենք Երևան», - բղավեց վարորդն ու միկիոավտոբուսը թաղվեց խավարում։
Իսկ քանի դեռ Երևանի օդը հնարավոր է շնչել, իսկ ձմեռն արդեն այստեղ է, #PAN-ի նոր կարդալիքը պատմում է 10 լավագույն ֆիլմի մասին, որոնց գլխավոր հերոսը ցուրտն է`
Անցնենք կինոյի նորություններին.
🕯️ Նախորդ շաբաթ վախճանվեց գերմանացի լեգենդար դերասան Ուդո Կիռը` https://tinyurl.com/4xceexep
💚 Wicked-ի սիքվելի ֆինանսական հաջողությունից ոգևորված` Universal-ը պլանավորում է ընդլայնել ֆրանշիզը` https://tinyurl.com/mtvd57wd
🚓 Rush Hour 4-ը մշակման փուլում է` https://tinyurl.com/2vurw9j8
Բրեթ Ռատները կվերադառնա ռեժիսորական աթոռին, սպասվում է նաև Ջեքի Չանի ու Քրիս Տակերի վերադարձը
🕸️ Եվա Գրինը միացել է Wednesday-ի երրորդ սեզոնի քասթին` https://tinyurl.com/v4zmwm79
Նա կմարմնավորի Մորթիշա Ադամսի քրոջը` Օֆելիային
🤠 The Brutalist-ի ռեժիսոր Բրեյդի Քորբեթի հաջորդ ֆիլմը լինելու է չորս ժամանոց էպիկական վեսթերն` https://tinyurl.com/3rzfxfsp
🎯 Նոա Հոուլին կստեղծի Far Cry խաղի սերիալային էկրանավորումը` https://tinyurl.com/4nmjk4r7
Նրան դրանում կօգնի Ռոբ Մաքելհենին` It's Always Sunny in Philadelphia-ի աստղերից մեկը
😈 Սքարլեթ Յոհանսոնը կխաղա գլխավոր դերը նոր The Exorcist-ում` https://tinyurl.com/5ax6hsz
Ռեժիսորական աթոռին Մայք Ֆլենագանն է
🐢 Paramount-ը վերագործարկում է Teenage Mutant Ninja Turtles-ը` https://tinyurl.com/5fyaw2zv
Խոսքը լիամետրաժ խաղարկային ֆիլմի մասին է
📺 Վինս Գիլիգանի սքանչելի Pluribus-ը դարձել է Apple TV սթրիմինգային ծառայության ամենադիտված դրամատիկ սերիալը` https://tinyurl.com/mvabffun
🐉 Վերջապես` House of the Dragon-ի վերջին սեզոնը դուրս կգա 2028թ-ին` https://tinyurl.com/4wrmpkhb
▪️ Zootopia-ի սիքվելը` https://tinyurl.com/p676pb47
▪️ Wicked-ի սիքվելը` https://tinyurl.com/yzdf5xtu
▪️ Կամ Սթիվեն Քինգի The Running Man-ի նոր էկրանավորումը` https://tinyurl.com/2sc7wv7f
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N109)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan