🎬 #cinéPAN Weekly (109)
⏳ Ձեզ մոտ հեչ լինո՞ւմ է տպավորություն, որ ապրում եք անվերջ «արջամկան օրվա» մեջ, բայց դրա հետ միասին նաև ծերանում եք։ Առավոտյան զարթուցիչի միևնույն ձայնը հենց այն պահին, երբ միաեղջյուրների ու կենտավրոսների հետ գրեթե հաղթահարել էիք ճաճանչափայլ կամուրջը։ Հետո` սուրճ, կանգառ, որտեղ նույն դեմքերն են, ավտոբուս, խցանումներ, որոնք կարծես նույն մարդկանց պատճառով տեղի ունեցած լինեն, ովքեր լեփ լեցուն փողոցի մեջտեղում կանգնած հեռախոսն ականջներին ինչ-որ «հարց են լուծում»։ Հետո աշխատանք, արանքում` սոցցանցեր, որտեղ մարդիկ հիմնականում միմյանց ատում են, ապա` կրկին ավտոբուս, կրկին խցանում, կրկին նույն «Քեմրին» քերել է նույն «Նիսանի» շիթը... Ընթրիք, սերիալ, ու վերադարձ միաեղջյուրներին ու կենտավրոսներին։ Ի դեպ, միևնույն օրվա մեջ «լռված» կյանքը ավելի բազմազան դարձնելու համար. #PAN-ի նոր կարդալիքը ժամանակային հանգույցների թեմայով լավագույն ֆիլմերի մասին է`
Խոսենք կինոյի նորություններից.
🎞️ Letterbox-ը գործարկում է սեփական սթրիմինգային ծառայությունը` https://tinyurl.com/yuxv79r6
Այն աշխատելու է տեսավարձույթի, ոչ թե բաժանորդագրության սկզբունքով
🚪 Stargate-ը վերակենդանանում է` https://tinyurl.com/5fzf9c54
Այս տիեզերքում նոր սերիալ են նկարելու
🚘 Իսկ Twisted Metal-ը երկարացրել են երրորդ սեզոնով` https://tinyurl.com/mrxfc736
🏆 Եվրոպական կինոակադեմիան հայտարարել է իր ամենամյա մրցանակի հավակնորդներին` https://tinyurl.com/bdp32trk
🔥 Քրիստիան Բեյլը կարող է խաղալ Մայքլ Մաննի Heat 2-ում` https://tinyurl.com/4mdkcptj
Ֆիլմի քասթին է պատրաստվում միանալ նաև Լեոնարդո Դի Կապրիոն
🥇 Իսկ Թոմ Քրուզն արժանացել է իր պատվավոր «Օսկար»-ին` https://tinyurl.com/5dd39cum
🧟 Ռուբեն Ֆլեյշերն էլ հայտնում է, որ երրորդ Zombieland-ը քննարկման փուլում է` https://tinyurl.com/unynymja
🪅 Կզարմանաք, բայց Sony-ն էկրանավորելու է Լաբուբուն` https://tinyurl.com/2t7n4zhr
Հասել ենք, իջեք
🛸 Տաշած քարը գետնին չի մնա. հրաշալի Dungeons & Dragons: Honor Among Thieves-ի ռեժիսորները կնկարեն նոր լիամետրաժ Star Trek-ը` https://tinyurl.com/3de76t6y
💼 Warner Bros. Discovery-ի վաճառքի թեմայի շուրջ կրքերն էլ թեժանում են` https://tinyurl.com/33f7cdzh
▪️ Սթիվեն Քինգի The Running Man-ի նոր էկրանավորումը` https://tinyurl.com/2sc7wv7f
▪️ Wicked-ի սիքվելը, եթե առաջինը դուր է եկել` https://tinyurl.com/yzdf5xtu
▪️ Կամ էլ Predator Badlands-ը, որի մասին արդեն գրել ենք` https://lav.pan.am/predator
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N108)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan