🎬 #cinéPAN Weekly (108)
⚡ Ժամանակներում, երբ «կնգա տեղը կուխնին» էր, իսկ հիվանդությունները «բուժում» էին աղոթքով, մեզով ու սխտորով, մի լուսավոր կին մտորում էր գիտական առաջընթացի, խտրականության ու կանանց իրավունքների մասին։ Հանճարեղ Մերի Շելին ապրում էր 19-րդ դարի սկզբին, սակայն նուրբ աղջնակի գիտակցությունն իր ժամանակից առաջ էր մի քանի դարով։ Այնքան առաջ, որ ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ աշխարհը կրկին ընկղմվում է խավարի մեջ, երբ «կնգա տեղը կուխնին է» հայտարարողները բռնությանն աջակցում են արդեն սոցցանցերում, երբ երկրաշարժի փլատակների տակ գտնվող կանանց չեն օգնում, որովհետև «հարամ է» ուրիշի կնոջը դիպչելը, երբ կրկին քաղցկեղ են «բուժում» սխտորով ու մեզով, նրա լուսավոր ձայնը նորից լսելի է։ Այս անգամ` իր գլխավոր գրքի նոր էկրանավորման տեսքով, որում երևում է, թե որքան թանկ արժի բոսոր մառախուղի ու ծծմբային անձրևների փոխարեն առավոտյան ծագող արեգակ տեսնելը։ #PAN-ի նոր կարդալիքը Գիլյերմո դել Տորոյի
«Ֆրանկենշթեյնի» մասին է`
Անցնենք կինոյի նորություններին.
👽 Նոա Հոուլիի Alien: Earth սերիալը վերջապես երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/2v2hunxm
🧪 Breaking Bad-ի ու Better Call Saul-ի հեղինակ Վինս Գիլիգանի Pluribus սերիալի առաջին էպիզոդները հիացրել են կինոքննադատներին` https://tinyurl.com/2bu7fke4
🎮 Հիդեո Կոջիմայի Death Stranding խաղի հիման վրա անիմե սերիալ են նկարում` https://tinyurl.com/mrx88r97
🏍️ Sons of Anarchy-ի հեղինակ Կուրտ Սատերը բայքերների մասին նոր սերիալ է նկարում` https://tinyurl.com/mr2tmc6r
Գլխավոր դերում` Ջեյսոն Մոմոան
🎬 Ադելը, Կոլին Ֆիրթը, Աարոն Թեյլոր-Ջոնսոնն ու աստղերի մի ամբողջ համաստեղություն միացել են Թոմ Ֆորդի հաջորդ ֆիլմի քասթին` https://tinyurl.com/3yjz6hd5
🎲 Մեկնարկել են նոր Jumanji-ի նկարահանումները` https://tinyurl.com/bp9st8dr
Դուեյն Ջոնսոնն ասում է, որ սա լինելու է վերջին մասը
🏜️ Մեկնարկել են Dune: Prophecy-ի երկրորդ սեզոնի նկարահանումները` https://tinyurl.com/4f7kkf5p
Լավ կլիներ փակեին այդ խայտառակությունը
📰 Ջեյմս Գաննի Superman-ի սիրելի հերոսներից Ջիմմի Օլսենն առանձին սերիալ կստանա` https://tinyurl.com/4j4rtn2y
Այն կոչվելու է DC Crime
🎭 HBO-ն էլ սերիալ է նկարում` հիմնված Ալան Մուրի V for Vendetta-ի վրա` https://tinyurl.com/yc4aw8wj
Իբր ֆիլմը հորով-մորով արեցին, հիմա էլ սերիալ
🪖 Վերջապես` Predator: Badlands-ի վարձույթը լավագույնն է ամբողջ ֆրանշիզում` https://tinyurl.com/yzxky8vt
▪️ Բնականաբար, Predator: Badlands-ը` https://tinyurl.com/44w6ba8w
Ավելի լավ է մեկ անգամ նայելով կարծիք կազմեք, քան հազար հոգու լսեք
▪️ Սթիվեն Քինգի The Running Man-ի նոր էկրանավորումը Էդգար Ռայթից` https://tinyurl.com/2sc7wv7f
▪️ Կամ իլյուզիոնիստների մասին Now You See Me ֆրանշիզի նոր մասը` https://tinyurl.com/6mckzcuv
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N107)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan