🎬 #cinéPAN Weekly (107)
💤 Հոգնե՞լ ես Ֆեյսբուքի գաղջ մթնոլորտից. քաղաքական գործիչների գրառումներից, քաղաքական վերլուծաբանների մտքի թռիչքներից ու «Թեմուի» ապրանքների անվերջ գովազդներից։ Քեզ զզվեցրե՞լ են մետրոյի տերմինալների մոտ հերթերը, անցակետերի դռռոցն ու աշխատակիցների թարս հայացքները, չնայած տոմսը հենց նոր ես գնել ու անտեր սարքը չի ճանաչում։ Էլ ուժ չունե՞ս դիմանալու Աբովյան փողոցի խցանումներին, Սայաթ-Նովայի խցանումներին, Մաշտոցի պողոտայի խցանումներին, Մյասնիկյանի խցանումներին, ամբողջ Երևանի խցանումներին։ Ուղղակի ուզում ես գնալ հեռավոր մի անտառ, վրան խփել ու հանգիստ քեզ համար ապրե՞լ։ Կա ավելի լավ առաջարկ` էլի կապված հեռավորի ու անտառի հետ, բայց ոչ հանգիստ, ու ոչ ապրելու թեմայով. նոր «Գիշատիչը» էկրաններ է բարձրացել, ու #PAN-ի նոր կարդալիքում կիսվում ենք տպավորություններով`
Անցնենք կինոյի նորություններին.
🏺 Բրենդան Ֆրեյզերն ու Ռեյչել Վեյցը բանակցություններ են վարում նոր The Mummy-ում խաղալու համար` https://tinyurl.com/ybbkdtxy
🎩 Իեն Մկքելենն ու Թրեմել Թիլմանը միացել են Ջոնի Դեփին` Չառլզ Դիքենսի A Christmas Carol-ի նոր էկրանավորման մեջ` https://tinyurl.com/ytf74zym
🚗 Էդգար Ռայթը հավաստիացնում է, որ Baby Driver 2-ի սցենարն արդեն պատրաստ է` https://tinyurl.com/5fv5ar2z
🕵️ Վուդի Հարելսոնը հայտարարել է, որ չի վերադառնա True Detective-ի իր դերին` https://tinyurl.com/mrx7bewe
Լրիվ համաձայն ենք` ավարտուն պատմությունը շարունակության կարիք չունի
👽 Կիանու Ռիվսը պլանավորում է խաղալ Shiver գիտաֆանտաստիկ ֆիլմում, որի ռեժիսորական աթոռը կարող է զբաղեցնել Թիմ Միլլերը` https://tinyurl.com/wshnzj32
🎸 Հայտնի են նոր մանրամասներ The Beatles-ի մասին չորս ֆիլմի քասթից` https://tinyurl.com/mu847ph4
💰 Netflix-ը լրջորեն դիտարկում է Warner Bros. Discovery-ն ձեռք բերելու հնարավորությունը` https://tinyurl.com/3hruwvpt
🪞 Ֆիլիպու եղբայրների Talk to Me հորրորի հիման վրա կթողարկվի իմերսիվ սերիալ վիրտուալ իրականության սաղավարտի համար` https://tinyurl.com/54j99jfm
Շնորհակալ ենք, բայց պետք չի
🎈 It: Welcome to Derry-ն հայտնվել է HBO Max-ի լավագույն դեբյուտների եռյակում` https://tinyurl.com/5n7a79r7
🎮 Ու վերջում` Call of Duty-ի էկրանավորմամբ կզբաղվեն Թեյլոր Շերիդանն ու Պիտեր Բերգը` https://tinyurl.com/3s3rd8xm
▪️ Եթե կարդացել եք մեր ռեվյուն, ապա հաստատ կուզեք դիտել նոր «Գիշատիչը»` https://tinyurl.com/44w6ba8w
▪️ Կամ հույն հանճար Յորգոս Լանտիմոսի նոր գլուխգործոցը` https://tinyurl.com/26jp476u
▪️ Կամ էլ` Chainsaw Man-ի լիամետրաժ անիմեն` https://tinyurl.com/4kkxzkyy
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N106)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan