🎬 #cinéPAN Weekly (106)
🪦 90-ականների սկզբի երեխայի առօրյան ժամանակակից չափանիշներով բավականին տարօրինակ էր։ Ֆոնին պատերազմ էր, հովհարային անջատումներ, «տալոնով» հաց, որի հերթերին կարելի էր կանգնել ժամերով։ Կերոսինի վառարան դասարանում, ապա` երկաթգծի հատվածից քարածուխ ու փայտ հավաքելը, իսկ երեկոյան` լամպի լույսի տակ դասերը սովորելը։ Ամռանն ամեն ինչ ավելի ուրախ էր, որովհետև, նախ դասեր չկային, նաև կարելի էր սրտիդ ուզածի չափ դրսում խաղալ` չվախենալով վերջույթները սառեցնելուց։ «Չիժիկ», «բիզ», «հավալա», «հալամուլա». վերջինի համար որքան մութ, այնքան լավ` թաքնվելը հեշտ էր։ Իսկ խաղերից հոգնելուց հետո կարելի էր շրջանով նստել ու միմյանց վախենալու պատմություններ պատմել` վախեցնելով մյուսներին ու վախենալով ինքդ քո հորինածից։ Մանկական վախերը պարարտ հող են սարսափ պատմությունների, այդ թվում` կինոյի համար։ Ու հենց դրա մասին է #PAN-ի նոր կարդալիքը`
Նոստալգիայից անցում կատարենք կինոյի նորություններին.
🕯️ Բնականաբար, սկսենք հորրորից. The Conjuring-ի վերջին մասը ֆինանսապես այնքան հաջողված էր, որ ոսկե հորթին մորթելու փոխարեն որոշել են պրիքվել նկարել` https://tinyurl.com/mr37cm6c
🔫 Ջեյսոն Սթեթեմը կվերադառնա այնտեղ, որտեղից սկսել է, ու կրկին կխաղա Գայ Ռիչիի մոտ` https://tinyurl.com/mumbf5xb
🐻 «Պրեվետ, մեդվեդ» մեմը բառացիորեն էկրանավորվելու է` https://tinyurl.com/5xs877dh
🎬 Սթիվեն Սփիլբերգն իր հաջորդ ֆիլմում կրկին կգործակցի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հետ` https://tinyurl.com/mv8b526x
Արդեն 30-րդ անգամ
📖 Ի դեպ, քանի հավաքվել ենք, կարող եք կարդալ Սփիլբերգի ամբողջ ֆիլմոգրաֆիայի մասին մեր լոնգրիդը` https://lav.pan.am/spielberg
🩺 Կուլտային Scrubs բժշկական սիթքոմի շարունակությունը կմեկնարկի 2026-ի փետրվարի 25-ին` https://tinyurl.com/u5jd4u5t
🕵️ Only Murders in the Building-ը երկարացվել է վեցերորդ սեզոնով` https://tinyurl.com/56epj87s
Այս անգամ իրադարձությունները կծավալվեն Լոնդոնում
🎭 Օլիվիա Ուայլդը միացել է Պեդրո Պասկալին` Andor-ի ստեղծող Թոնի Գիլրոյի նոր ֆիլմում` https://tinyurl.com/yce786pk
🧑🚀 Doctor Who-ն, փաստորեն, դեռ ողջ է` https://tinyurl.com/49fw7y38
Նոր սուրբծննդյան հատուկ թողարկումը դուրս կգա 2026-ին
☠️ One Piece-ի երկրորդ սեզոնն էլ դուրս կգա 2026-ի մարտի 10-ին` https://tinyurl.com/msu5anmz
🎞️Իսկ ամռանը պլանավորում են էկրաններ բարձրացնել Քլիֆ Բութի մասին Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը` https://tinyurl.com/sa6nbd8f
▪️ Հույն հանճար Յորգոս Լանտիմոսի նոր գլուխգործոցը` https://tinyurl.com/26jp476u
▪️ Chainsaw Man-ի լիամետրաժ անիմեն` https://tinyurl.com/4kkxzkyy
▪️ Կամ Բրյուս Սփրինգսթինի մասին կենսագրական ֆիլմը` https://tinyurl.com/4k5w4js7
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N105)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan