🎬 #cinéPAN Weekly (105)
🤖 Եթե մինչև վերջերս հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները, հորաքույրները, մորաքույրները, քեռիներն ու հորեղբայրները տելեգրամով կամ «վացապով» ուղարկում էին Աֆրիկայում ապրող, ծառից, դդումից ու ավազից հրաշագեղ քանդակներ ու դիմաքանդակներ պատրաստող հրաշք մանչուկների «լուսանկարներ» ու գրում. «Հլը նայի, ինչ տաղանդավոր երեխա է»` ակնհայտ նկատի ունենալով, որ երեխան տաղանդավոր է, իսկ «այ դու տենց էլ մարդ չդառար», ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Հրաշք ու տաղանդաշատ բալիկների «լուսանկարների» փոխարեն էլ ավելի հրաշք «տեսանյութեր» են. ինչպես է խիզախ կատվիկը երեխային փրկում արծվի ճիրաններից, խոզուկը` նվագում հարվածային գործիքների վրա, փոթորիկը քշում-տանում է մոլլային, իսկ եղջերուն, որմզդեղնը ու գետաձին փոքրիկ լուսամուտով մտնում են զուգարան, երբ այնտեղ նստած մարդը մտորում է աշխարհքի բանի մասին։ Ու մինչև միամիտ բարեկամներին կբացատրեք նեյրոնային ցանցերի մասին, նրանց համար աշխարհը շատ ավելի զարմանալի ու հրաշքներով լի վայր է։ Անցել են ժամանակները, երբ տեսանյութն անհերքելի ապացույց էր. բայց #PAN-ի նոր կարդալիք-էքսպերիմենտը փորձում է որսալ այդ անհետացող պահը`
Անցնենք կինոյի նորություններին.
📺 The Sopranos-ի հեղինակ Դեյվիդ Չեյզը HBO-ի համար նոր սերիալ է ստեղծելու` https://tinyurl.com/32dpakpy
Անհամբեր սպասում ենք
🤖 Mitchells vs Machines հրաշալի անիմացիոն ֆիլմը շարունակություն կունենա` https://tinyurl.com/mtps2277
🏢 Խոշոր կորպորացիաները շարունակում են պայքարը Warner Bros. Discovery-ն գնելու համար` https://tinyurl.com/45e54f6a
Paramount-ի հետ մրցակցում են Comcast-ն ու Netflix-ը
🎬 Գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը որոշել է ուժերը փորձել ռեժիսուրայում` https://tinyurl.com/2myvfh33
😇 Մել Գիբսոնի The Resurrection of the Christ-ում կլինեն ճակատամարտեր հրեշտակների ու դևերի միջև` https://tinyurl.com/5yy5nfnw
🚫 Disney-ը չեղարկել է Բեն Սոլոյի մասին ֆիլմը, որը պետք է նկարեր Սթիվեն Սոդերբերգը` https://tinyurl.com/36bk8sjj
🏃 Prison Break-ը ռեբութ են անում` https://tinyurl.com/axkhxx6p
Իրադարձությունները կծավալվեն նույն աշխարհում, բայց ուրիշ հերոսների մասին
🇺🇸 Մայքլ Ֆասբենդերը կմարմնավորի Ջոզեֆ Քենեդի ավագին` Netflix-ի նոր սերիալում` https://tinyurl.com/3dns7w62
🪓 Ավարտվել են Evil Dead Burn-ի նկարահանումները` https://tinyurl.com/y9u5p7jh
Չարագույժ մեռելները երբեք շատ չեն լինում, սպասում ենք
🎮 Իսկ Sony-ն պլանավորում է Horizon Zero Dawn-ի էկրանավորումը ցույց տալ 2027-ին` https://tinyurl.com/2zdd9xmd
▪️ Անիմեի սիրահարները պարտադիր պիտի վայելեն Chainsaw Man-ի լիամետրաժ ֆիլմը` https://tinyurl.com/4kkxzkyy
▪️ Երաժշտության սիրահարները` Բրյուս Սփրինգսթինի մասին կենսագրական ֆիլմը` https://tinyurl.com/4k5w4js7
▪️ Իսկ սարսափի սիրահարները` Black Phone-ի սիքվելը` https://tinyurl.com/mxyrkb52
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N104)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan