🎬 #cinéPAN Weekly (104)
Նապաստակն անտառում տխուր քայլում է, հանդիպում է գայլին։ Վերջինս, թե բա.
- Ի՞նչ ա եղել, Նապո։
Նապաստակը պատասխանում է.
- Էն Արջը վրես 100 դոլար ա դրել, հենց ընենց, ասեց` գնա բեր։ Հիմա չգիտեմ ինչ անեմ։
Գայլն էլ, թե․
- Գնա արջին ասա՝ հեռու խաղա, գայլն ասել ա` չկա քեզ 100 դոլար տալու։
Նապաստակն ուրախանում է, գնում արջի մոտ, ասում` հեռու խաղա, գայլը ասել է՝ չկա քեզ 100 դոլար տալու։ Արջն էլ կատաղում է, հայհոյում նապաստակին էլ, գայլին էլ, վերջինիս ընտանիքին էլ, ապա մի լավ ծեծում է նապաստակին ու ասում` կգնաս 500 դոլար կբերես։
Նապաստակը գնում է գայլի մոտ, ամեն ինչ պատմում է։ Գայլն ասում է․
- Ապե, գնա, ասա՝ փախար, գայլն ասել ա` չկա տալու։
Նապաստակը նորից գնում է արջի մոտ, փոխանցում է գայլի ասածը, նորից ծեծ է ուտում, արջը կրկին բոլորին ընթացքում հայհոյում է, այդ թվում` գայլի ոհմակի բոլոր անդամներին, ու նապաստակին ասում` մինչև երեկո 1000 դոլար չբերեցիր, ուտելու եմ։
Նապաստակը հուսահատ գնում է գայլի մոտ, թե.
- Գել ջան, ախր չի օգնում։ Հիմա էլ ասում ա՝ գնա 1000 դոլար բեր։ Ի՞նչ անեմ։
Էս գայլը մտածում է, թե բա․
- Ապեր, 1000 դոլարը լուրջ թիվ ա, բռատ։ Պիտի տաս։
🦝 Անեկդոտը` անեկդոտ, բայց մենք շատ ենք սիրում կենդանիներին (բացի մոծակներից), ու #PAN-ի նոր կարդալիքը կենդանիների թեմայով կինոների մասին է`
🤖 Ջիմ Քերին պլանավորում է խաղալ գլխավոր դերը` Jetsons անիմացիոն սիթքոմի խաղարկային տարբերակում` https://tinyurl.com/j5a8ysph
⏲️ Դաֆեր եղբայրները մանրամասներ են հայտնել Stranger Things-ի եզրափակիչ էպիզոդի տևողության մասին` https://tinyurl.com/57j3433x
🌌 Նրանք պատմել են նաև վերջին սեզոնի առաջին մասի էպիզոդների տևողության մասին` https://tinyurl.com/mutrrrva
Կարճ ասած, Netflix-ն ուզում է սերիալի ֆինալը համատիեզերական իրադարձություն դարձնել
🫣 Լեոնարդո Դի Կապրիոն հանդես կգա որպես պրոդյուսեր` լեգենդար Բելա Լուգոշիի մասին կենսագրական ֆիլմում` https://tinyurl.com/3h5nck2r
🪦 Մահացել է տաք ու լամպային կինոպաստառների հռչակավոր հեղինակ Դրյու Սթրուզանը` https://tinyurl.com/mtd9knnc
🙏🏻 Հայտնի են Մել Գիբսոնի Resurrection of the Christ ֆիլմում Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Մագդաղենացու դերասանները` https://tinyurl.com/2k6av6yf
🤔 Լյուկ Բեսոնը հիմա էլ անցել է մեծերին ու ինչ-որ անհասկանալի ձևով ներքաշել Ալ Պաչինոյին իր հերթական պրոդյուսերական նախագծում` https://tinyurl.com/42f6y64b
🤷🏻♀️ Apple TV+ սթրիմինգային ծառայությունը փոխել է անվանումն ու հիմա ուղղակի Apple TV է` https://tinyurl.com/3rr596m2
🖕🏻 Warner Bros-ը մերժել է իրեն գնելու Paramount-ի առաջին առաջարկը` https://tinyurl.com/3jybwvm2
👊🏻 Նույն Warner-ները երկաթը տաք-տաք են ծեծում ու սկսել են երրորդ Mortal Kombat-ի ստեղծման աշխատանքները` https://tinyurl.com/4x84sccj
🇦🇲 Ի՞նչ նայել կինոթատրոններում.
▪️ Black Phone սարսափ ֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/mxyrkb52
▪️ Ice Fall թրիլլերը` https://tinyurl.com/2s5zakj9
▪️ Կամ Tron: Ares-ը, որում կա Ջարեդ Լետոն, ու որը քննադատները ոտնատակ են տվել` https://tinyurl.com/bddteec4
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N103)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan