🎬 #cinéPAN Weekly (103)
👊 Համը փոխվել է։ Ես զգում եմ դա մսից, զգում եմ սոխից, լոշիկի կոշտությունից։ Շատ բան, ինչ նախկինում կար, այլևս չունենք։ Ու չի մնացել ոչ ոք, ով հիշում է դրա մասին... Ամեն ինչ սկսվեց Մեծ շամփուրները ձուլելուց։ Երեքը փոխանցեցին լիբանանյան շաուրմային` արևմտահայերենին տիրապետող, բոլոր շաուրմիստներից միսն ամենաառատ լցնողներին։ Յոթը տվեցին Բժշկականի անցումի տիրակալներին, ստորգետնյա բիստրոների վարպետներին ու օդից փող մեծագույն քամողներին։ Ինը մատանի փոխանցեցին Արտաշնոցին, Զավիկի ղարսին, Թումանյանի շաուրմային ու մնացածին, ովքեր ամենից շատ էին մտածում եկամուտի մասին։ Այս շամփուրներում էր թաքնված համի միջոցով ստամոքսներին տիրելու ուժը... Սակայն նրանց բոլորին խաբել էին, որովհետև ձուլվել էր ևս մի շամփուր։ Ամերիկա աշխարհում, Չիկագոյի Միչիգան լճի ջրերում մութ տիրակալ Դոնալդ ՄաքԴոնալսը գաղտնի կերպով ստեղծել էր Միասնական Շամփուրը, որն իրեն է ենթարկեցնում մնացած բոլորը։ Մեկ շամփուր, որ տիրում է մյուսներին։
Եթե Զավիկի ղարսի փակման պատմությունն էպիկական ֆենթեզի լիներ, այն կսկսվեր այսպես։ Իսկ #PAN-ի նոր կարդալիքը հրաշալի ուղևորություն է դեպի քունգֆու ֆիլմերի պատմությունը`
🎸 Սիրշա Ռոնանը կմարմնավորի Լինդա ՄաքՔարթնիին` The Beatles խմբի մասին ֆիլմաշարում` https://tinyurl.com/yhsjnt99
Բոլոր չորս ֆիլմերը նկարելու է Սեմ Մենդեսը
⏳ Dexter: Resurrection-ը երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/6xyzn829
👴 Ջորջ Քլունին հայտնում է, որ Ocean's 14-ի նկարահանումները նախատեսված են 2026-ին` https://tinyurl.com/4kxcss9j
🥊 Rocky-ի ստեղծման մասին կենսագրական ֆիլմում Սիլվեստր Ստալոնեի հորը կմարմնավորի Մեթ Դիլոնը` https://tinyurl.com/jyfszf6k
🕴️ Լեոնարդո Դի Կապրիոն պլանավորում է խաղալ Քրիս Շիխերլիսին` Heat 2-ում` https://tinyurl.com/yck7kzvy
Օրիգինալում Շիխերլիսին մարմնավորում էր Վել Քիլմերը
🏜️ Ռեբեկկա Ֆերգյուսոնը վերադարձել է լեդի Ջեսիկայի դերին` երրորդ Dune-ում` https://tinyurl.com/y7ec96nr
📽️ Peaky Blinders-ի աշխարհում լիամետրաժ ֆիլմը կցուցադրվի հաջորդ տարի` https://tinyurl.com/mu66j9bs
✂️ Universal Pictures-ը պահանջում է կրճատել վերջին «Ֆորսաժի» բյուջեն` https://tinyurl.com/2v9f2nky
Հակառակ դեպքում, արտադրությունը չեն հաստատի
🧟 Զակ Քրեգերի Resident Evil-ի քասթը շարունակում է համալրվել` https://tinyurl.com/3m7txv5t
🤝 Վերջապես` Ադամ Դրայվերն ու Էնն Հեթուեյը կխաղան գլխավոր դերերը Ռոն Հովարդի նոր ֆիլմում` https://tinyurl.com/2teshzz9
🇦🇲 Ի՞նչ նայել կինոթատրոններում.
▪️ Սիքվելից 15 տարի անց էկրաններ է բարձրացել Tron-ի երրորդ մասը` https://tinyurl.com/bddteec4
▪️ Ու, իհարկե, վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը, ու մենք չենք չափազանցնում` https://tinyurl.com/5n6frdru
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N102)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan