#cinéPAN
October 6

🎬 #cinéPAN Weekly (102)

👻  Ինչի՞ց ենք մենք վախենում։ Օրինակ, որ աշխատանքի թունդ պահին, երբ դեդլայնը քթիդ տակ է կամ օնլայն զրուցում ես կարևոր հաճախորդի հետ, լույսերը կարող են անջատվել, հետն էլ` ինտերնետը։ Կամ կարող են երկու օրով ջրերը կտրել, իսկ դու ջուր չես հավաքել։ Կամ էլ խաշը գազօջախին դրած` գազը տանեն. իսկ հյուրերին կանչել ես առավոտյան 7-ին։ Մետրոյում քարտդ կարող է չճանաչել, քարտային փոխանցումները խափանվեն, խաչմերուկին դիմացդ հերթական BYD-ն կտրի։ Մեր կյանքն այնքան լի է հորրորներով, որ ոչ մի ֆիլմ ունակ չէ այլևս մեզ վախեցնել։ Այդուհանդերձ, #PAN-ի նոր կարդալիքը հորրորի մեծ ընտանիքի մասին է`

✍🏻lav.pan.am/horrors


Կինոյի նորությունների մասին.

🤠   Ջոն Ուիքի աշխարհում մշակում են վեսթերն սամուրայների մասին` https://tinyurl.com/2m4tu2dj

💼  Նոր սերիալ է մշակվում նաև Peaky Blinders-ի աշխարհում` https://tinyurl.com/4wmtf5wh
Այն կդառնա օրիգինալ սերիալի ուղիղ շարունակությունը

🚀  Մադս Միքելսենը կմարմնավորի օտար մոլորակի վրա հայտնված աստրոնավտի` https://tinyurl.com/fass9zbj

🗡️  Նոր Highlander-ի քասթին է միացել լեգենդար Ջերեմի Այրոնսը` https://tinyurl.com/mrnjpnk3
Նա, բնականաբար, կմարմնավորի չարագործի

🏢  Paramount-ը շարունակում է աճեցնել մկանները. խոսակցություններ կան Warner Bros-ը ձեռք բերելու ցանկության մասին` https://tinyurl.com/cw2f9nkw

🎬  Նաև, կինոընկերությունը պայմանագիր է կնքել Logan-ի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդի հետ` https://tinyurl.com/456ua7y9

🧬  Հիանալի Together բոդի հորրորի ռեժիսորն իր հաջորդ ֆիլմը կնկարի A24-ի հովանու ներքո` https://tinyurl.com/hv8z8cep

🦇  Քոլին Ֆարելը որոշ մանրամասներ է հայտնել The Batman-ի սիքվելի մասին` https://tinyurl.com/2ueynrwa

💻  Ֆեյսբուքի մասին The Social Media ֆիլմի սիքվելը` The Social Reckoning-ը էկրաններ կբարձրանա 2026-ի հոկտեմբերի 9-ին` https://tinyurl.com/5xnrds2t
Ռեժիսորական աթոռին Աարոն Սորկինն է

🎥  Իսկ Andor-ի հեղինակ Թոնի Գիլրոյի նոր ֆիլմում խաղալու բանակցություններ է վարում Դեյվիդ Հարբորը` https://tinyurl.com/vwhnw6ft
Behemoth-ի քասթին արդեն միացել է Պեդրո Պասկալը


Ի՞նչ նայել կինոթատրոններում.

▪️  Բնականաբար, վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը, ու մենք չենք չափազանցնում` https://tinyurl.com/5n6frdru

▪️  Կամ կարող եք մեծ էկրաններին կրկին վայելել երկրորդ Avatar-ը` մինչև երրորդը դուրս գա` https://tinyurl.com/5n82j8ss

▪️  Կամ էլ Սթիվեն Քինգի նոր էկրանավորումը` https://tinyurl.com/37jvuexj


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N101)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan