#cinéPAN
September 29

🎬 #cinéPAN Weekly (101)

😂  Մտնում ես Instagram կենդանիների մասին ռիլեր թերթելու, ու հանկարծ բացում մեկնաբանությունները։ Օրինակ, կարճ տեսանյութ, որում սարդը որսում է սարդոստայնն ընկած ճանճին։ Մեկնաբանություններում պարտադիր կլինեն մարդիկ, ովքեր կհանդիմանեն հեղինակին ճանճին չփրկելու համար։ «Անհոգի մարդ, նկարելու փոխարեն փրկեիր խեղճ ու փոքրիկ այդ արարածին», - մոտավորապես այս բովանդակությամբ։ Կամ հատված է National Geographic-ի ֆիլմից, որում առյուծը մի կտոր միս է հայթայթում իր կնոջն ու զավակներին։ Ու վստահաբար կան մարդիկ, ովքեր մեղադրելու են օպերատորին տեսախցիկը մի կողմ չնետելու ու հանուն այծյամի առյուծի հետ կենաց ու մահու կռվի չնետվելու համար։ «Զոհաբերեիր ինքդ քեզ հանուն այծյամիկի, այ անսիրտ», - տիպի։ Եթե մտածում եք, որ սա ինստագրամների ու տիկտոկների դարաշրջանի խնդիր է, ապա սխալվում եք. մոտ մեկ տասնամյակ առաջ ինտերնետում էր հայտնվել «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի նկարահանման հրապարակից լուսանկար, որում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հենվել էր տրիցերատոպսի ռոբոտացված մոդելի, այսինքն` ռեկվիզիտի վրա։ Ու գրետաթունբերգների բանակը սկսեց աղաղակել, որ Սփիլբերգը սաֆարիում խեղճ դինոզավր է սպանել։ Լավ, հիմարները մի կողմ, բայց #PAN-ի մեծ կարդալիքը լեգենդար ռեժիսորի բոլոր ֆիլմերի մասին է`

✍🏻 https://lav.pan.am/spielberg


Անցնենք կինոյի նորություններին.

🕊️  Վախճանվել է լեգենդար դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն` https://tinyurl.com/cmjp2rdj

🎥  Դենի Վիլնյովը կսկսի Ջեյմս Բոնդի դերասանի քասթինգը հաջորդ տարի` երրորդ Dune-ի նկարահանումներից հետո` https://tinyurl.com/4m7yh53u

🕷️  Երրորդ Spider-Man-ում կհայտնվի չարագործ Tombstone-ը` https://tinyurl.com/yhtw6k7k
Նրան կմարմնավորի Մարվին Ջոնս երրորդը

⏸️  Ի դեպ, ֆիլմի նկարահանումները դադարեցվել են Թոմ Հոլանդի ստացած վնասվածքի պատճառով` https://tinyurl.com/3jmjtpfm

👽  Predator: Badlands-ի ռեժիսորը հայտարարել է, որ ֆիլմում քսենոմորֆ չի լինելու` https://tinyurl.com/kaws5jhx

🦸  Երկրորդ Superman-ի` Man of Tomorrow-ի սցենարը պատրաստ է` https://tinyurl.com/4s5rfhew
Այս մասին հայտնել է Ջեյմս Գաննը

🔥  Demon Slayer: Infinity Castle-ը դարձել է պատմության մեջ վարձույթում ամենաշատ գումար վաստակած անիմեն` https://tinyurl.com/3phrf3th

🎬  Քրիստոֆեր Նոլանին ընտրել են Ամերիկայի ռեժիսորական գիլդիայի նախագահ` https://tinyurl.com/yc87bmy4

🚀  Վին Դիզելը հույս է տալիս, որ Ռիչարդ Ռիդիկի մասին չորրորդ ֆիլմը մշակման փուլում է` https://tinyurl.com/bdcpy5vz

🎞️  Մարտին Սկորսեզեն կրկին կաշխատի Լեոնարդո Դի Կապրիոյի հետ` https://tinyurl.com/tnjxskwx


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Քանի խոսք գնաց Դի Կապրիոյից, բաց չթողնեք վերջին տարիներին նկարված լավագույն ֆիլմերից մեկը` https://tinyurl.com/5n6frdru

▪️  Կամ նայեք ամենաշատ գումար վաստակած անիմեն` https://tinyurl.com/ycc33xd6

▪️  Կամ էլ Սթիվեն Քինգի նոր էկրանավորումը` https://tinyurl.com/37jvuexj


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N100)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan