#cinéPAN
September 22

🎬 #cinéPAN Weekly (100)

🌀  Երբեմն թվում է, թե մենք ապրում ենք համակարգչային սիմուլյացիայում, որի ադմինը Սարիկ Անդրեասյանն է, ով գնացել է խոհանոց բրդուճ անելու ու չի վերադարձել։ Սիմուլյացիան էլ մնացել է բախտի քմահաճույքին։ Հիշո՞ւմ եք` որոշ ժամանակ առաջ, երբ հավի փչացած մսի խոշոր խմբաքանակ էին ոչնչացրել` թաղելով այն հողում, գիշերը խանութի սեփականատերը փորել-հանել էր միսը` նորից վաճառելու համար։ Սթիվենքինգյան այս սյուժեն իրական կյանքում դժվար թե լիներ, ուրեմն` մենք սիմուլյացիայում ենք։ Կամ երբ երեկոյան պիկ ժամին Ազատության պողոտայի 2/3-ը փակում են, որովհետև որոշում են, որ դա լավագույն ժամն է ասֆալտ փռելու համար։ Ակնհայտ ծրագրային սխալ է։ Իսկ ի՞նչ կասեք կինոթատրոններում որոշ ֆիլմերի ցենզուրայի ենթարկված տարբերակները ցուցադրելու մասին։ Ու դա միայն Հայաստանում. աշխարհում կատարվողն էլ ավելի տարօրինակ ու անիրական է։ Եթե չեք հավատում, նայեք սոցիալական ցանցերում Սպիտակ տան պաշտոնական էջերը։ Այնպես որ, մենք ապրում ենք Ֆիլիպ Դիքի հորինած աշխարհում։ Իսկ թե ինչպես է գրական ֆանտաստիկան թափանցում ոչ միայն իրականություն, այլև` կինո, կիմանաք #PAN-ի նոր կարդալիքից`

✍️ https://lav.pan.am/SiFi


Անցնենք կինոյի նորություններին.

🕊️  Նախորդ շաբաթ վախճանվեց լեգենդար դերասան, ռեժիսոր ու Sundance կինոփառատոնի հիմնադիր Ռոբերտ Ռեդֆորդը` https://tinyurl.com/2jknje6e

🚤  Miami Vice սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2027-ի օգոստոսի 6-ին` https://tinyurl.com/2bcp3hvb
Ռեժիսորական աթոռին է Ջոզեֆ Կոսինսկին

🧟  Resident Evil-ի նոր էկրանավորման քասթին է միացել Black Bird-ի աստղ Փոլ Ուոլթեր Հաուզերը` https://tinyurl.com/bdhjtwsa

🎥  Փոլ Թոմաս Անդերսոնի One Battle After Another-ը Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ, արդեն անվանում են վերջին տարիների լավագույն ֆիլմ` https://tinyurl.com/5n937ppx

🐉  House of the Dragon-ի երրորդ սեզոնը կմեկնարկի 2026-ի ամռան սկզբին` https://tinyurl.com/47jfpcdp

⚔️  Նույն Game of Thrones-ի մյուս սփինօֆֆ սերիալը` A Knight of the Seven Kingdoms-ը կմեկնարկի ավելի շուտ` 2026-ի հունվարին` https://tinyurl.com/36axmtna

💊  Իսկ գարնանը վերջապես կցուցադրվի Euphoria-ի երրորդ սեզոնը

🌌  Չորրորդ սեզոնով է երկարացվել նաև Foundation-ը` https://tinyurl.com/ytyu3dyv

🔪  Ասում են՝ A24-ը շատ մոտ է Texas Chainsaw Massacre ֆրանշիզի իրավունքները ձեռք բերելուն` https://tinyurl.com/pr56jj3v

🗡️  Նոր Highlander-ի նկարահանումները հետաձգել են մինչև 2026-ի սկիզբ` https://tinyurl.com/44awmusu
Պատճառը պարապմունքների ժամանակ Հենրի Քևիլի ստացած վնասվածքն է

💼  Վերջապես` Paramount-ը պլանավորում է գնել Warner Bros-ը` https://tinyurl.com/cw2f9nkw
Կինոաշխարհի դեմքը կտրուկ փոխվում է


Ի՞նչ կարելի է դիտել Երևանի կինոթատրոններում.

▪️  Սթիվեն Քինգի The Long Walk գրքի էկրանավորումը, որը, ասում են` շատ հաջող է` https://tinyurl.com/37jvuexj

▪️  Ջորդան Փիլի փրոդյուսինգով նկարված Him սպորտային հորրորը` https://tinyurl.com/mr2xtry9

▪️  Կամ Քոլին Ֆարելի ու Մարգո Ռոբիի մասնակցությամբ A Big Bold Beautiful Journey դրաման` https://tinyurl.com/36m5hfh2
Որը այնքան էլ դուր չի եկել կինոքննադատներին


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N99)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan