#cinéPAN
September 15

🎬 #cinéPAN Weekly (99)

🎥  Ավտոբուսում ձեզ առանց պատճառի տուգանում է քաղաքապետարանի աշխատակիցը, իսկ դուք, վիճելու փոխարեն, մտածում եք` արդյո՞ք նա էլ էր փոքր տարիքում կիրակի օրերը շուտ արթնանում հեռուստացույցով Դիսնեյի մուլտերը նայելու համար, ու ո՞րն էր ավելի շատ սիրում` «Ալադի՞նը», թե՞ «Թիմոնն ու Պումբան»։ Կամ խաչմերուկի մոտ ձեր առաջը կտրում է «գոլդ» համարներով հսկա ոռնացող պիկապը, իսկ դուք ձեզ հարցնում եք` արդյո՞ք վարորդը երեկոյան տուն մտնելիս համբուրում ու բարի գիշեր է մաղթում իր զավակներին, կամ, գուցե, հասցնում է հեքիաթ կարդալ նրանց համար, ու, եթե հասցնում է, ապա ո՞րը` «Արեգնազա՞նը», թե՞ «Փիթեր Փենը»։ Իսկ երբ խանութում ձեզնից առաջ խցկվում է հերթական «մի հատ սիգարետ վեգալեմ, էլի»-ն, մտածում եք` իսկ ինչի՞ մասին է երազում էս մարդը. գուցե տանը` պատուհանին, հազվագյուտ տեսակի կակտուս է աճեցնում ու երազում տեսնել առաջին ծաղիկնե՞րը, կամ էլ երազում է վերադառնալ Ֆիլիպիններում ապրող գեղեցկուհի Այլինի մո՞տ։ Ահա այսպես է տեսնում մարդկանց հռչակավոր ռեժիսոր Ջիմ Ջարմուշը. նայում ոչ թե կաղապարին, այլ միջուկին։ Ջարմուշի հինգ լավագույն ֆիլմերի մասին` #PAN-ի նոր կարդալիքում`
https://lav.pan.am/jarmush


Անցնենք կինոյի նորություններին.

🦸‍♂️  Ջեյմս Գաննը հայտնել է երկրորդ Superman-ի նկարահանումների մեկնարկի ժամկետը` https://tinyurl.com/mr2ufm77
Ռեժիսորը նաև որոշ մանրամասներ է հաղորդել սյուժեից

📚  Legendary ստուդիան ձեռք է բերել Alchemised գրքի էկրանավորման իրավունքները` https://tinyurl.com/wa28b7pr
Գրքի հիմքում Հարրի Փոթերի ֆանֆիկերից մեկն է

🎮  Հռչակավոր BioShock-ի էկրանավորումը հիմնված է լինելու խաղային շարքի առաջին խաղի վրա` https://tinyurl.com/57ch4mr5

🏚️  1979-ի կուլտային The Amityville Horror սարսափ ֆիլմը նոր ռիմեյք կստանա` https://tinyurl.com/5fchzjee

👻  Չնայած The Conjuring-ն ավարտվեց, վերջին մասի ֆինանսական հաջողությունն արդեն ստիպել է մտածել սերիալի մասին` https://tinyurl.com/44r6x5zv
Ու նշանակվել է շոուռաները

💫  Ջենիֆեր Լոպեսն ու Նիկոլայ Կոստեր-Վալդաուն կխաղան Ռոբերտ Զեմեկիսի նոր ֆիլմում` https://tinyurl.com/24t8vv6m

🖥️  Black Mirror-ի հեղինակ Չառլի Բրուքերը նոր մինի սերիալ է ստեղծում` https://tinyurl.com/3hnptab3

🐂  Գիլյերմո Դել Տորոն կշարունակի գործակցել Օսկար Այզեքի հետ` իր Fury թրիլլերում` https://tinyurl.com/nhf5kw8r

🪨  Կշարունակվի նաև Դուեյն Ջոնսոնի ու Բենի Սեֆդիի գործակցությունը The Smashing Machine-ից հետո` https://tinyurl.com/2hbpadxx

🧙  The Witcher-ի չորրորդ սեզոնն էլ պլանավորում են ցուցադրել հոկտեմբերի վերջին` https://tinyurl.com/vjt2j53p
Եթե այս սերիալը դեռ ինչ-որ մեկին հետաքրքիր է


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Լյուք Բեսոնը Դրակուլա է նկարել. եթե մինչև հիմա հավատում եք ֆրանսիացուն, փորձեք, եսիմ` https://tinyurl.com/4bw6weum

▪️  Իսկ եթե անիմեի սիրահար եք, Demon Slayer-ի լիամետրաժ ֆիլմը` https://tinyurl.com/mphv3m2j

▪️  Կամ էլ վերջին The Conjuring-ը, եթե նախորդներից խաբար եք` https://tinyurl.com/yh2z5e9k


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N98)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan