#cinéPAN
Yesterday

🎬 #cinéPAN Weekly (98)

🍢  Տղեքով գնացինք Գեղարդ խորոված անելու։ Քանի որ ամսվա վերջ էր ու ոչ ոք աշխատավարձ չէր ստացել, մեր թագավոր ընկեր Գեղամը որոշեց պատիվ տա։ Որովհետև Գեղամն աշխատավարձի չի սպասում։ Գեղամի հայրը վերևներում լավ ծանոթություն ունի ու միշտ շինարարության տենդերներ է շահում։ Գեղամը փողը տվեց մեզ ու իր կուկլա ջիփի հետևի նստարանին թիկնը տված` հեռախոսով զրուցում էր գեղեցկուհի Անժելիկայի հետ։ Ա՜խ, էդ Անժելիկան։ Բայց Գեղամը փողը տվեց ոչ թե մեզ, այլ կոնկրետ մեզանից մեկին` Միքոյին, մեր մեջի շուստռիին։ Միքոն գիտի` որ մսագործի մոտից որ ժամին վերցնի միսը, որ որձ չլինի ու մատղաշ լինի, ջրեղենն ու արաղերենը որ սուպերմարկետից վերցնի, որ ֆալշ չլինի։ Միքոն գիտի խորովածի համար լավագույն լոկացիան, քամու արագությունը, փայտը վառելու ժամը։ Ինքը թույլ չի տա, որ ուրիշը մոտենա մսին, բայց Գնելիկին ու Վլեին կվստահի պոմիդոր-բադրջանը շշերին խփելը, սեղանը բացելը։ Իսկ դե ինձ Գեղամն ասաց, որ անձամբ հետևեմ` էդ Միքոն սաղ ճիշտ ծախսի ու հանկարծ փողը ջեբը չդնի։

Սա մոտավորապես նկարագրում է մեկ ֆիլմի արտադրության ընթացքում պրոդյուսերների հիերարխիան. #PAN-ի նոր կարդալիքը հենց դրա մասին է`

https://lav.pan.am/producer


Ի՞նչ նորություններ կան կինոյի աշխարհում.

🏆  Վենետիկի կինոփառատոնն ամփոփեց արդյունքները` https://tinyurl.com/ye79txu5

👽  Ֆեդե Ալվարեսը չի նկարի Alien: Romulus-ի սիքվելը` https://tinyurl.com/5xn7ysbm

⚖️  Կինոընկերությունները շարունակում են դատի տալ ՏՏ ընկերություններին. այս անգամ Warner Bros-ը դատի է տվել Modjourney-ին` https://tinyurl.com/2m43huvf

Պատճառը, կրկին, նեյրոցանցի վարժեցման համար ստուդիայի կերպարներն օգտագործելն է

✈️  The Bear-ի աստղ Ջերեմի Ալեն Ուայթը կխաղա A24 ստուդիայի ու ռեժիսոր Բեն Սթիլերի Airman ֆիլմում` https://tinyurl.com/2c48n9jf

Այն պատմելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտական օդաչուի մասին

🏝️  Հայտնի է, թե որտեղ են ծավալվելու The White Lotus-ի չորրորդ սեզոնի իրադարձությունները` https://tinyurl.com/5n7zpk5w

👨‍⚕️  Ջոն Մակգինլին կվերադառնա բժիշկ Փերրի Քոքսի դերին` Scrubs-ի շարունակությունում` https://tinyurl.com/3wx2vthx

💪  Paramount-ը շարունակում է մեծացնել մկանները. կինոընկերությունը ֆիլմերի արտադրության էքսկլյուզիվ պայմանագիր է կնքել Ուիլ Սմիթի հետ` https://tinyurl.com/4kpb2f42

🎮  Ընկերությունը նաև պայմանագիր է կնքել Activision-ի հետ` Call of Duty-ի էկրանավորման համար` https://tinyurl.com/3xptnvey

🗡️  Amazon-ն էլ հայտարարել է, որ Tomb Raider-ի նոր էկրանավորումը` Սոֆի Թըրների մասնակցությամբ, լինելու է` https://tinyurl.com/36pk3ruc

🥋  Իսկ Street Fighter-ի նոր էկրանավորման քասթը շարունակում է համալրվել` https://tinyurl.com/yeyw56mh

🦸  Ջեյմս Գաննի Superman-ի շարունակությունը պլանավորում են էկրաններ բարձրացնել 2027-ի հուլիսի 9-ին` https://tinyurl.com/35zd7br3

🎈  Վերջապես՝ It: Welcome to Derry-ն կցուցադրվի հոկտեմբերի 26-ին` https://tinyurl.com/3xur6vwy


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Եթե Ջեյմս Վանի The Conjuring հորրորների անվերջ շարքը սիրում եք և ուզում եք տեսնել՝ ինչով է ավարտվում պատմությունը` https://tinyurl.com/yh2z5e9k

▪️  Կամ նայեք Դարեն Արոնովսկու նոր ֆիլմը` https://tinyurl.com/2zf36xtw

▪️  Կամ էլ սիրո մասին Together հիանալի հորրորը` https://tinyurl.com/y7bhe7z7


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N97)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan