#cinéPAN
September 1

🎬 #cinéPAN Weekly (97)

🏫  Վարդանիկի ու ընկեր Մարգոյի անունները դժվար թե ինչ-որ բան ասեն 2025-ի սեպտեմբերի 1-ին դպրոց գնացող աշակերտին։ Ժամանակները փոխվել են, անեկդոտները` դարձել մեմեր, դրանց հերոսներն էլ այլ են։ Համ էլ ուսուցչին այլևս «ընկեր»-ով չեն դիմում։ Այսօր եթե աշակերտին պատմեք դասարանի կերասինով վառարանից բարձրացող ծխի, կամ նույն վառարան «հավեսի համար» ամպուլայով դեղ գցելու մասին, չի հավատա։ Կամ պարսկական օգնության` «պեչենիների», որոնք, չնայած ունեին տախտակի համ ու կոնսիստենցիա, ջրում բացված կաթի փոշով լավ էլ գնում էին, կամ լավ վառվում նույն վառարանում։ Կամ բուֆետի մատնաքաշով բժշկական երշիկի ու «կոռժիկի», որոնցով կարելի էր կռիվ անել։ Տետրերը փորը դրած դասի գնալը, տոնավաճառից գնված ոչ քո հագով թուրքական հագուստը։ Վաղ Հայաստանի դպրոցականի համար այս ամենը սովորական էր, ու լավ է, որ սովորական չի ժամանակակից Հայաստանի դպրոցականի համար։ Սակայն, ինչպես էլ փոխվի դպրոցը, այստեղ կան հավերժական թեմաներ, որոնք չեն փոխվում։ Դրանք քննարկվում են դպրոցական կյանքի մասին 10 լավագույն ֆիլմում, որոնք կգտնեք #PAN-ի նոր կարդալիքում`

https://lav.pan.am/school


Անցնենք կինոյի նորություններին.

🎬  Պարզվում է` մեծն Բրայան Սինգերը նոր ֆիլմ է նկարել` https://tinyurl.com/4pkpuvk9
Սա 2017-ից հետո ռեժիսորի առաջին նախագիծն է

🥊  Հայտնի է Rocky-ի ստեղծման մասին կենսագրական ֆիլմում Սիլվեստր Ստալոնեի դերակատարը` https://tinyurl.com/3csysx7b

🔪  Monster անթոլոգիայի նոր մասը կցուցադրվի հոկտեմբերի 3-ին` https://tinyurl.com/4477ezsc
Այն կպատմի սերիական մարդասպան Էդ Գեյնի մասին

🌆  Իսկ Blade Runner 2099 սերիալը կմեկնարկի 2026-ին` https://tinyurl.com/va3533z3

🚘  Cobra Kai-ի ստեղծողները պլանավորում են ֆիլմ նկարել լեգենդար Knight Rider սերիալի հիման վրա` https://tinyurl.com/nhj7jhja

👹  Netflix-ն ու Sony-ն արդեն քննարկում են KPop Demon Hunters անիմացիոն ֆիլմի շարունակությունը` https://tinyurl.com/479xbh62
Սա Netflix-ի պատմության մեջ ամենադիտված ֆիլմն է

🕵️  Հրաշալի նորություն. True Detective-ի հեղինակ Նիկ Պիցոլատոն ու Մեթյու Մակքոնեհին աշխատում են նոր սերիալի վրա` https://tinyurl.com/4edxrujs

🎭  Իսկ True Detective-ի հինգերորդ սեզոնում խաղալու համար բանակցություններ է վարում անձամբ Նիկոլաս Քեյջը` https://tinyurl.com/4cur5t8c

🎥  Ի դեպ, մեծն դերասանի լավագույն ֆիլմերի մասին արդեն գրել ենք` https://lav.pan.am/cage

🩸  Չնայած կինոդիտողի բարձր գնահատականներին, Dexter: Original Sin-ը երկրորդ սեզոն չի ստանա` https://tinyurl.com/yujy9avu
Paramount-ը որոշել է կենտրոնանալ Dexter: Resurrection-ի վրա

🦸  Ջեյմս Գաննի Superman-ն էլ վարձույթում հատել է $600 մլն-ի սահմանը` https://tinyurl.com/5dyzedbv
Սա 2025-ի միակ կինոկոմիքսն է, որ հասել է այս ցուցանիշին


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Դարեն Արոնովսկու նոր ֆիլմը` https://tinyurl.com/2zf36xtw

▪️  Սիրո մասին Together հիանալի հորրորը` https://tinyurl.com/y7bhe7z7

▪️  Կամ էլ The Roses կատակերգական դրաման` https://tinyurl.com/wamt7h94


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N96)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan