#cinéPAN
August 18

🎬 #cinéPAN Weekly (96)

🛸  Հայաստանում բոլոր վարորդները բարեհամբույր ու զիջող են, խցանումներ գրեթե չեն լինում։ Ազդանշանին սեղմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, միշտ կապում են ամրագոտիները, վարելիս հեռախոսով չեն խոսում ու չեն ծխում։ Հայաստանում ջրամատակարարումը միշտ կայուն է, օրվա ցանկացած ժամի, սակայն մարդիկ գնահատում են ջուրն ու այն ավելորդ չեն ծախսում։ Նույնը` էլեկտրաէներգիան. անգամ ամենավատ եղանակին խափանումներ չեն լինում, որովհետև բոլոր մալուխները վաղուց գետնի տակ են։ Հայաստանում մարդիկ տեսակավորում են աղբը` ապակին առանձին, պլաստիկը` առանձին, սնունդը` առանձին, իսկ խանութ գնալիս իրենց տոպրակներն են տանում, որովհետև վաճառողը չի հարցնում` տոպրակ տալի՞ս եմ։ Զուգահեռ տիեզերքի այդ Հայաստանում Գոռ Վարդանյանը խաղում է ոչ թե գողականի, այլ հերոսի, ով պաշտպանում է մարդկանց այլմոլորակային հրեշներից. այնպես, ինչպես #PAN-ի նոր կարդալիքի մյուս հերոսները`

https://lav.pan.am/tatul


Մեր տիեզերքի կինոնորությունների մասին.

🧟  Paramount-ը պլանավորում է նոր ֆիլմ նկարել World War Z-ի աշխարհում` https://tinyurl.com/mudpmbs8
Հավանաբար, ուզում են հրաշալի գիրքը երկրորդ անգամ հարամել

🧲  Կինոհսկան նպատակ է դրել նաև Netflix-ից իր կողմը տանել Stranger Things-ի ստեղծողներ Դաֆեր եղբայրներին` https://tinyurl.com/2npkt7j4

🕵️  Ջեյսոն Բորնի մասին շարքի իրավունքներն էլ մնացել են Universal-ի մոտ` https://tinyurl.com/yzyyc86y

🌎  Բորնի մասին կինոշարքի սցենարիստ ու Andor-ի ստեղծող Թոնի Գիլրոյի հաջորդ ֆիլմում խաղալու համար բանակցություններ է վարում Պեդրո Պասկալը` https://tinyurl.com/bddzsde3
Նա հիմա ամենուրեք է

🔪  Զաք Քրեգերի աղմկահարույց Weapons-ի սփինօֆֆը մորաքույր Գլեդիսի մասին քննարկման փուլում է` https://tinyurl.com/mr3c2p29
Հիմա Քրեգերը զբաղված է Resident Evil-ի նոր էկրանավորմամբ

🧬  Որում գլխավոր դերն արդեն վստահվել է նույն Weapons-ում հրաշալի խաղացած Օսթին Աբրամսին` https://tinyurl.com/csbt56c2

🏴‍☠️  Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին, եթե հաջորդ «Կարիբյան ծովի ծովահենների» սցենարն իրեն դուր գա` https://tinyurl.com/3ac57ufd

🎖️  Հայտնի է, թե ով է խաղալու գլխավոր դերը Ջոն Ռեմբոյի մասին պրիքվել ֆիլմում` https://tinyurl.com/4r6bckry
ՍՓՈՅԼԵՐ. Դա Ստալոնեն չէ

🎥  Oldboy-ի ստեղծող Պակ Չհան-ուկին հեռացրել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայից` https://tinyurl.com/58d29bmv

💀  Իսկ յոթերորդ Final Destination-ը մշակման փուլում է` https://tinyurl.com/4j6mxp4v


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Սոլ Գուդմանը շարունակում է կոտրել թշնամիների ոսկորները Nobody 2-ում` https://tinyurl.com/ywpps8am

▪️  Կամ էլ աղմկահարույց Weapons սարսափ ֆիլմը` https://tinyurl.com/ycxs8pmh


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N95)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan