#cinéPAN
August 11

🎬 #cinéPAN Weekly (95)

- Ապե, հորոխպորս տղեն պատմել ա, որ իրա բաջանաղի ծանոթի հետ աշխատողի մորքուրի մարդու ընկերոջ շեֆի քենու քեռու քավորի տղեն ճարել ա «Տիտանիկ 2»-ի կասետը։ Էդ կասետից Հայաստան չկա, մենակ Ամերիկա տեղ ա ու մի քանի հատ ա։ Ասում ա` ընդեղ, կառոչե, պարզվում ա` Ջեկը սաղ ա մնացել... սառույցի մեջ սառել, մնացել ա, ոչ մեռել ա, ոչ էլ ծերացել։ Ու ապագան ա, մարդկությունը տարածվել ա լիքը մոլորակներով... Ու էքսպեդիցիայի ժամանակ Ջեկին սառույցի մեջ գտնում են ու հալցնում... Սա էլ միանգամից, թե բա Ռոզըս ո՞ւր ա... Ու որոշում ա տարբեր մոլորակներով մեկ ման գա Ռոզին, ու նստում ա Մարս թռնող տիեզերանավը, որի անունն էլի Տիտանիկ ա... Ջոգիք, չէ՞։

🚢  Նման զրույցները 90-ականների երեխաների համար սովորական բան էին։ Ինտերնետի բացակայության պայմաններում ասվածի իսկությունը ստուգելն անհնար էր, այնպես որ, ցանկացած նման պատմության հավատում էին բոլորը (այդ թվում ինքը` պատմողը), ու սկսում վաճառքի կետերում «Տիտանիկ 2»-ի, «Խիշնիկ 9»-ի ու «Տերմինատոր 20»-ի կասետների ապարդյուն որոնումները։ Իսկ #PAN-ի նոր կարդալիքը ամփոփում է այդ սերնդի սիրելի ֆիլմերը`

✍🏻 https://lav.pan.am/90movie4


Կինոյի նորությունների մասին.

🎬  Ֆրանս-հայկական ֆիլմով նախորդ շաբաթ մեկնարկեց Լոկառնոյի կինոփառատոնը` https://tinyurl.com/mrk8t7mj

💥  Ստեղծագործական հակասությունների պատճառով Ուիլ Սմիթն ու Մայքլ Բեյը միասին չեն աշխատի Fast and Loose մարտաֆիլմի վրա` https://tinyurl.com/5n94ntwv

🦇  Մեթ Ռիվզի The Batman-ի նկարահանումները մեկնարկելու են 2026-ի գարնանը` https://tinyurl.com/3jk5kshr
Ռելիզը` 2027-ի հոկտեմբերի 1-ին

🚀  Մեթ Սմիթը միացել է Ռայան Գոսլինգին ու Միա Գոտին` Star Wars: Starfighter ֆիլմում` https://tinyurl.com/34wey2ed
Նա կմարմնավորի չարագործի

🌟  Իսկ A New Hope-ը 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կրկին կցուցադրվի կինոթատրոններում` https://tinyurl.com/yk4cf8tx

✝️  Հիսուս Քրիստոսի մասին Մել Գիբսոնի Resurrection of the Christ ֆիլմը բաժանելու են երկու մասի` https://tinyurl.com/5fkknmry

👽  Նոա Հոուլիի Alien: Earth սերիալը դուր է եկել կինոքննադատներին` https://tinyurl.com/4fs8heu8

🎥  Թիմոտի Շալամեն ու Ջեյմս Մենգոլդը կրկին կգործակցեն` https://tinyurl.com/2raryvbx

🕵️  Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ Fubar սերիալը փակել են երկրորդ սեզոնից հետո` https://tinyurl.com/4zhrhae8

🟢  Մարկ Ռուֆալոն կվերադառնա Հալքի դերին` Spider-Man: Brand New Day ֆիլմում` https://tinyurl.com/8933p9hb


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Նյարդերը խուտուտ տալու համար` Weapons հիանալի հորրորը` https://tinyurl.com/33zs39eh

▪️  Ծիծաղելու համար` կամ The Naked Gun-ը` https://tinyurl.com/2acphbtp

▪️  Կամ էլ Freakier Friday-ը` https://tinyurl.com/523pzsmd
Երկուսն էլ լեգենդար կատակերգությունների շարունակություն են


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N94)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan