🎬 #cinéPAN Weekly (94)
🚱 «Սիրելի ընկերներ, մի՜ տարվեք ջրով։ Այն կտիրի ձեզ ու դուք կտխրեք դրա բացակայության դեպքում», - սիրում էր կրկնել «ջրմուղի» պետ անմահ Ջոնիկը` +42 աստիճան շոգի պայմաններում ջրամատակարարումն անջատելիս։ Նա համարում էր, որ ջուրը մարդկանց գցում է կախվածության մեջ, ու անհրաժեշտ է այնպես անել, որ այդ կախվածությունն աստիճանաբար վերանա։ Եթե մարդիկ քիչ ջուր ունենան, կախվածությունն էլ կնվազի, մտածում էր նա։ Իսկ այդ ընթացքում ջրի խոշորագույն պաշարների` Սևանա լճի համար կենաց ու մահու իսկական պայքար էր ընթանում Երևան-Սևան մայրուղու վրա։ Ասֆալտքանդիչների խմբավորումը փակել էր մայրուղու մի կեսը, ու մեքենաները բառի բուն իմաստով միմյանց վրայով էին հաղթահարում դեպի կենարար լիճը տանող ճանապարհը։ Նրանց թվում էր խելառ Մաքսիմն իր «Բելառուս» տրակտորով։
Այս անտանելի շոգին միայն այսպիսի աշխարհ կարող ենք հորինել։ Այլ ունիկալ կինոաշխարհների մասին` #PAN-ի նոր կարդալիքում`
Անցնենք կինոյի նորություններին.
🕵️ Դենի Վիլնյովի Բոնդի սցենարը կգրի Peaky Blinders-ի հեղինակ Սթիվեն Նայթը` https://tinyurl.com/ye2yffhr
🦸♂️ Ջեյմս Գաննի Superman-ի սիքվելի աշխատանքները մեկնարկել են` https://tinyurl.com/ysv2swkn
Ներկայումս Գաննն աշխատում է սցենարի վրա
💸 Այս ընթացքում, Marvel-ը բախվում է խնդիրների, որոնցից գլխավորը մեծ աստղերի անսահման ագահությունն է` https://tinyurl.com/3k93hvs4
🧠 Succession-ի աստղ Ջերեմի Սթրոնգը դիտարկվում է Մարկ Ցուկերբերգի դերում` The Social Network-ի սիքվելում` https://tinyurl.com/28prya2d
🎖️ The Naked Gun-ն արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականներին` https://tinyurl.com/yeymmsdj
🩸 Շատ բարձր են գնահատել նաև Barbarian-ի ռեժիսոր Զակ Քրեգերի նոր հորրորը` https://tinyurl.com/43f2vjwx
🎬 Մեկնարկել են Once Upon A Time in Hollywood-ի սփինօֆֆի նկարահանումները` https://tinyurl.com/bdhyknaz
Դեյվիդ Ֆինչերի ֆիլմի նկարահանման հրապարակում նկատել են Կարեն Կարագուլյանին
🧔 Ջորջ Լուկասն առաջին անգամ այցելել է Comic Con ու լիքը հետաքրքիր բաներ պատմել` https://tinyurl.com/ffbwdfc6
🕹️ Fallout սերիալը ստեղծած ստուդիան Amazon-ի համար նկարելու է Wolfenstein-ի սերիալային էկրանավորումը` https://tinyurl.com/469rbftb
🌊 Ու շաբաթվա գլխավոր կինոլուրը. հրապարակվել է երրորդ Avatar-ի թրեյլերը` https://tinyurl.com/y5amzdu8
Ի՞նչ դիտել կինոթատրոններում այս շոգին.
▪️ Bring Her Back հիանալի հորրորը, եթե ամուր նյարդեր ունեք` https://tinyurl.com/2s3ed62x
▪️ Իսկ եթե վախենալու փոխարեն ուզում եք հիստերիկ քրքջալ, ապա The Naked Gun-ը` https://tinyurl.com/22yank9d
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N92)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan