#cinéPAN
July 21

🎬 #cinéPAN Weekly (92)

🎫  Կարծում եք` Հայաստանի քաղաքական գործիչնե՞րն են ինտերնետում հայփ սարքելու վարպետ։ Այդ դեպքում ծանոթ չեք ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին, ում ցանկացած նոր ֆիլմ վերածվում է ինքն իրեն` սիրելիին նախօրոք գովաբանելու հերթական արշավի։ Միայն Նոլանի դեպքում է հնարավոր ֆիլմի տոմսերի վաճառքը սկսել պրեմիերայից մեկ տարի առաջ։ Այո, այո, սա կատակ չէ, ու, հավանաբար, շատերը գնում են` մոռանալով էշի ու իշատիրոջ մասին իմաստուն ասացվածքը։ Կամ դերասան Թոմ Հոլանդի հայտարարությունը, թե բա՝ կինոյում երբեք նման բան չի եղել։ Կամ համակարգչային գրաֆիկայից հրաժարվելու՝ Նոլանի մանիակալ ձգտումը. տպավորություն է, որ հատուկ լաբորատորիաներում ֆիլմի համար գենային ինժեներիայի միջոցով կիկլոպներ են աճեցնելու։ Ինչպես գուշակեցիք, խոսքը 2026-ի ամռանն էկրաններ բարձրանալիք «Ոդիսականի» մասին է, Հոմերոսի հավերժական պոեմի նոլանյան ինտերպրետացիայի։ Իսկ քանի դեռ բրիտանացին գլուխ է գովում, #PAN-ի նոր կարդալիքը պատմում է հին հունական դիցաբանության կինոհետքի մասին`

https://lav.pan.am/myths


Անցնենք կինոյի նորություններին.

🍑  «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները` https://tinyurl.com/4uztchjc

🧙‍♂️  Մեկնարկել են Հարրի Փոթերի մասին սերիալի նկարահանումները` https://tinyurl.com/4kybnvt2

🐍  Սերիալում լորդ Վոլդեմորտին մարմնավորող դերասանն արդեն հաստատվել է, բայց նա գաղտնի է մնալու մինչև պրեմիերան` https://tinyurl.com/2hsrzfxr

🌺  Lilo & Stitch-ը դարձավ 2025-ի առաջին հոլիվուդյան ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում հաղթահարել է $1 մլրդ-ի շեմը` https://tinyurl.com/4anrm7jv

🗡️  Netflix-ն աշխատում է Assassin's Creed խաղի սերիալի վրա` https://tinyurl.com/y9urt9cu
Նախորդ էկրանավորման ֆիասկոն ոչինչ չսովորեցրեց

🗺️  Nintendo-ի օրհնությամբ հաստատվել է The Legend of Zelda-ի էկրանավորման գլխավոր քասթը` https://tinyurl.com/598fs29v

🦸  Հիանալի Invincible անիմացիոն սերիալը երկարացրել են հինգերորդ սեզոնով` մինչև չորրորդի դուրս գալը` https://tinyurl.com/mr4r6t85

🐺  Ռոբերտ Էգերսի Werwulf սարսափ ֆիլմում գլխավոր դերը կխաղա Աարոն Թեյլոր-Ջոնսոնը` https://tinyurl.com/35m2amk2
Լիլի-Ռոուզ Դեփը բանակցություններ է վարում քասթին միանալու համար

🏆  Ու վերջում` սերիալների ոլորտում «Էմմի» մրցանակի հավակնորդները` https://tinyurl.com/mv63nrzp


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️  Եթե ուզում եք մաքուր, զտված զվարճանք, բաց չթողնեք Superman-ը` https://tinyurl.com/yc47yzcs

▪️  Կամ, եթե կարոտել եք 90-ակաների վերջի-զրոյականների սկզբի սլեշերները, ապա սա` https://tinyurl.com/yhye7euz

▪️  Կամ էլ Dangerous Animals թրիլլերը` նյարդերը խուտուտ տալու համար` https://tinyurl.com/42zft5z3


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N91)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan