#cinéPAN
July 14

🎬 #cinéPAN Weekly (91)

🍑  Այն կարելի է անմիջապես ծառից քաղել, լվալ և ուտել։ Կամ կոմպոտ պատրաստել։ Կամ ջեմ։ Անգամ` մուրաբա։ Ջեմով հիանալի թխվածքներ են ստացվում։ Իսկ մուրաբան իդեալական է կարագ-հաց ու թեյ կոմբինացիայի հետ։ Այս մրգի լատիներեն անվանումն է` Prúnus armeníaca, պատկանում է սալորների ցեղին ու վարդազգիների ընտանիքին։ Իսկ մենք այն անվանում են ծիրան։ Ուղղակի ծիրան։ Բայց կա ևս մեկ ծիրան, որը յուրաքանչյուր տարի առատորեն պարգևում է ոչ թե քաղցր հյուրասիրություն, այլ յուրահատուկ կինեմատոգրաֆիկ փորձառություն. Երևանում երեկ մեկնարկած «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը խոստանում է իսկական տոն դառնալ սինեֆիլների համար։ Իսկ #PAN-ի թեմատիկ կարդալիքում ֆիլմեր են, որոնք անհրաժեշտ է դիտել`

✍🏻 https://lav.pan.am/goldenapricot


«Ծիրանից» բացի` մյուս կինոնորությունների մասին.

🧃  Big Bang Theory-ի նոր սփինօֆֆում Սթյուարտ Բլումը տիեզերական մասշտաբի աղետ է դառնալու` https://tinyurl.com/4kcksy7s

🏛️  Իսկ Disney-ը մշակում է Night at the Museum-ի ռեբութը` https://tinyurl.com/6raa7bcm
Խոշորագույն կինոընկերությունում օրիգինալ գաղափարներից վախենում են, ինչպես կրակից

🤖  Anora-ի աստղ Յուրի Բորիսովը միացել է OpenAI-ի ճգնաժամի մասին Լուկա Գուադանյինոյի ֆիլմի քասթին` https://tinyurl.com/4t2ht4m3

🔁  Max սթրիմինգային ծառայությունն էլ վերադարձրել է իր նախկին անվանումը` https://tinyurl.com/44smjwv6

🌌  Ի դեպ, Դենի Վիլնյովը սկսել է երրորդ Dune-ի նկարահանումները` https://tinyurl.com/ysrnrtu6
Միայն անհոգի մարկետոլոգներին հասկանալի պատճառներով այն ստացել է Part Three ենթավերնագիրը

📺  Squid Game-ի վերջին սեզոնը շարունակում է ռեկորդներ խփել` https://tinyurl.com/3dc2jh7k

👠  Devil Wears Prada-ի սիքվելը համալրվել է նոր դերասաններով` https://tinyurl.com/285tsdby

🐴  Հիասքանչ Slow Horses-ն էլ երկարացվել է յոթերորդ սեզոնով` https://tinyurl.com/yf5jbpaa
Ճիշտ են արել, բեզարած ձիերը երբեք շատ չեն լինում

🚫  Կիսով չափ հայ Կոսմո Ջարվիսը չի խաղա Քրիստոֆեր Նոլանի The Odyssey-ում` https://tinyurl.com/5dz698j8
Պատճառն աշխատանքային գրաֆիկների անհամապատասխանությունն է

💰  Նոր Jurassic World-ի ֆինանսական հաջողության շնորհիվ Սքարլեթ Յոհանսենը դարձել է աշխարհի ամենափողաբեր դերասանուհին` https://tinyurl.com/9hf5xz6w


Ի՞նչ դիտել կինոթատրոններում (փառատոնային ֆիլմերից բացի)

▪️  Իհարկե, Ջեյմս Գաննի Superman-ը` https://tinyurl.com/yc47yzcs
Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են

▪️  Դինոզավրերի մասին անվերջ ֆրանշիզի հերթական մասը` https://tinyurl.com/5edbu6ur
Որը շարունակում է մեծ փողեր բերել, որովհետև մարդիկ սիրում են դինոզավրերին

▪️  Կամ էլ Ֆորմուլա-1 ավտովազքարշավի մասին վիզուալ խիստ տպավորիչ ֆիլմ Բրեդ Փիթի մասնակցությամբ` https://tinyurl.com/3wrne2x8


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N90)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan