🎬 #cinéPAN Weekly (90)
📜 «Սիրելի օրագիր,
Օրն անցավ առանց պատահարների։ Մսրա զորքը շարունակում է լքել մեր տարածքները, ինչի համար լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ենք հայթայթել շրջակա գյուղերից։ Չնայած, Բոզըկանի գյուղապետը թեթևի մեջ բողոքեց, թե բա ձիերը չեն հերիքում անգամ միջգյուղական ուղևորափոխադրումների համար, ու մարդիկ ստիպված ժամերով սպասում են տրանսպորտի, ինչին ի պատասխան խոստացա անպայման լուծել խնդիրը։ Մտածում եմ նոր համակարգ մտցնել, երբ մարդիկ ուղևորության համար կվճարեն ոչ թե կարտոֆիլով, սոխով կամ տավարի մսով, այլ հատուկ թղթից կտրոններով... Մնում է հասկանանք, թե էդքան թուղթ որտեղից ենք գտնելու... Մսրը միևնույն է, պիտի պատերազմական տուգանք վճարի, կասեմ ոսկու մի մասը թղթով տան, դրանք թուղթ շատ ունեն... Քուռկիկ Ջալալին էսօր անտրամադիր էր, մտածում էի` գուցե թունավորվել է, բայց կարծում եմ մոտը պոստտրավմատիկ սինդրոմ է ու էքզիստենցիալ ճգնաժամ... Ո՞ւմ մոտ չի լինի էդքանը տեսնելուց հետո...»
Իսկ եթե էպոսի հերոսի հորինված օրագրի փոխարեն ուզում եք ընթերցել կինոյի երեք ամենամահաբեր հրեշների հետ բախված մարդկանց օրագրերը, ապա #PAN-ի նոր կարդալիքը ձեզ համար է`
https://lav.pan.am/diaries
Անցնենք կինոյի նորություններին.
🩸 Ու սկսենք ցավալի լուրից. 67 տարեկանում վախճանվել է ամենատարանտինոյական դերասան Մայքլ Մեդսենը` https://tinyurl.com/343wkw8r
🕸️ Թիմ Բերտոնն աշխատում է նոր անիմացիոն ֆիլմի վրա` https://tinyurl.com/ymeaxjah
Մանրամասներ առայժմ չեն հայտնում
🛶 The Last of Us խաղի ստեղծող Նիլ Դրաքմանն այլևս չի մասնակցի համանուն սերիալի ստեղծմանը` https://tinyurl.com/y9tsea6a
Առաջինն է լքում խորտակվող նավը
🍽️ Չնայած չորրորդ սեզոնի ոչ միանշանակ գնահատականներին, The Bear գաստրոնոմիկ սերիալը երկարացվել է հինգերորդ սեզոնով` https://tinyurl.com/4k6hnpcx
🦑 Squid Game-ի վերջին` երրորդ սեզոնը ռեկորդ է սահմանել հեռուստադիտողների քանակով` https://tinyurl.com/3s3tm26p
👽 Նոր մանրամասներ են հայտնվել Նոա Հոուլիի Alien: Earth սերիալի սյուժեի մասին` https://tinyurl.com/mu8bvbpu
🏎️ Apple-ում արդեն քննարկում են Բրեդ Փիթի մասնակցությամբ F1 ֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/kkvyhabw
Պատճառը տպավորիչ արդյունքներն են վարձույթում
🧱 Վին Դիզելն էլ հայտարարել է, որ վերջին «Ֆորսաժում» Դոմինիկ Տորետոն կվերամիավորվի Փոլ Ուոքերի մարմնավորած կերպարի հետ` https://tinyurl.com/yr867nn2
📉 Իսկ Warner Bros-ը կորցրել է լեգենդար Akira անիմեի խաղարկային էկրանավորման իրավունքները` https://tinyurl.com/55srx3cu
Գուցե՝ բարին էլ դա է
🎯 Ու վերջում` հայտնի է երիտասարդ դերասանների եռյակը, ովքեր հավակնելու են հաջորդ Ջեյմս Բոնդին մարմնավորելու` https://tinyurl.com/596ntdcw
▪️ Դինոզավրերի մասին անվերջ ֆրանշիզի հերթական մասը` https://tinyurl.com/5edbu6ur
▪️ Ֆորմուլա-1 ավտովազքարշավի մասին վիզուալ խիստ տպավորիչ ֆիլմ Բրեդ Փիթի մասնակցությամբ` https://tinyurl.com/3wrne2x8
▪️ Կամ էլ մարդասպան տիկնիկ-ռոբոտի` Մեգանի մասին պատմության շարունակությունը` https://tinyurl.com/4pub9bht
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N89)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan