🎬 #cinéPAN Weekly (89)
🥃 «Ես էդ մասսայական աղբը չեմ նայում». մի ժամանակ սինեֆիլի հատուկ տեսակ կար, ովքեր նման հայտարարություն էին անում Wild West բարում Ֆորշի մեղեդու տակ բելինի ֆռթցնելով ու մի հատ էլ աչքով անում, թե բա՝ «այ անճաշակ ռամիկ, գնա քո Շոուշենկը նայի, ըխք»։ Որ հարցնեիր` իսկ դու ի՞նչ կինո ես սիրում, նորից կֆրթցներ իր կոկտեյլից, մեջքը կուղղեր ու կսկսեր խորիմաստ դասախոսություն հունգարական ու մոնղոլական անդերգրաունդի, ուրուգվայական ալկոհոլային էքսպերիմենտների ու նախորդ դարասկզբի շվեդական սև ու սպիտակ համր էրոտիկայի մասին։ Իր սիրած ֆիլմերը հեղինակային են, որովհետև հեղինակը դրանք ստեղծել է միայն ու միայն իր համար, դրանք հեղինակի (auteur-ի, կասեր նա) ներքին պոռթկումներն են, ու թքած, որ դրանք ոչ ոք չի հասկանում ու չի գնահատում, որովհետև արվեստը պարտավոր չի հասկացված ու գնահատված լինել, ինչն անկասկած մաքուր ճշմարտություն է։ Այդուհանդերձ, 21-րդ դարում ընդհանրապես կինեմատոգրաֆի ձևափոխման հետ փոխվում ու ադապտացվում է նաև հեղինակային կինոն, ինչի մասին մտորում ենք #PAN-ի նոր կարդալիքում`
https://lav.pan.am/auteur
Անցնենք անկախ ու ոչ այնքան անկախ կինոյի նորություններին.
🍸 Դենի Վիլնյովը նկարելու է Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը` https://tinyurl.com/3txbajb5
💻 Կինեմատոգրաֆը կրկին անդրադառնալու է Մարկ Ցուկերբերգին ու Ֆեյսբուքին. մշակման փուլում է The Social Network ֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/5dnjtnup
🌵 Մկները ծակծկվում էին, լացում, բայց շարունակում խժռել կակտուսը. Հոլիվուդը երրորդ անգամ կփորձի էկրանավորել Սթիվեն Քինգի The Stand-ը` https://tinyurl.com/s7j3skt4
🔫 Թոմ Հարդիի մասնակցությամբ Mobland սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/55svk7th
🎭 Իսկ Մեթյու Մակքոնահիի ու Վուդի Հարելսոնի մասնակցությամբ կատակերգական սերիալի նկարահանումները ժամանակավոր դադարեցվել են` https://tinyurl.com/yv9bkyjn
💥 Devil May Cry անիմացիոն սերիալի ստեղծողը ձեռք է բերել լեգենդար Duke Nukem շութերի էկրանավորման իրավունքները` https://tinyurl.com/ectmhhcw
🧁 Բարբիներից պրծան, անցան Bratz տիկնիկներին, որոնց մասին խաղարկային ֆիլմի չարագործի դերում դիտարկվում է Քիմ Քարդաշյանի թեկնածությունը` https://tinyurl.com/3r2yjebv
📉 Pixar-ի նոր Elio անիմացիոն ֆիլմի գործերն էլ շատ վատ են` https://tinyurl.com/yu3hnay4
🕷️ Punisher Ջոն Բերնթալը միացել է Սարդ-մարդու մասին հաջորդ ֆիլմի քասթին` https://tinyurl.com/3dnj54cn
⚔️ Իսկ Ռասել Քրոուն միացել է Հենրի Քևիլին` նոր Highlander-ում` https://tinyurl.com/3v9dwcpc
▪️ Ֆորմուլա-1 ավտովազքարշավի մասին վիզուալ խիստ տպավորիչ ֆիլմ Բրեդ Փիթի մասնակցությամբ` https://tinyurl.com/3wrne2x8
▪️ Մարդասպան տիկնիկ-ռոբոտի` Մեգանի մասին պատմության շարունակությունը` https://tinyurl.com/4pub9bht
▪️ Կամ Դեննի Բոյլի 28 Years Later-ը` https://tinyurl.com/dr2rvypp
Կինոքննադատները հիացած են 23 տարի առաջ էկրաններ բարձրացած ֆիլմի տրիքվելով
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N88)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan