#cinéPAN
June 23

🎬 #cinéPAN Weekly (88)

🪐  Մարդ ուզում է էս ներհայաստանյան ու համաշխարհային բոլոլայից գլուխն ազատի, մի հեռու ու անհասանելի տեղ փախչի։ Բայց Հեռվաշեն չէ, որովհետեւ անգամ Հեռվաշենում արդեն ինտերնետ էլ կա, ֆեյսբուք էլ։ Կարելի է փախչել որևիցե բարի, լուսավոր ու լամպային կինոյի աշխարհ, օրինակ` հայտնվել «Միմինոյում», Ռուբիկ Խաչիկյանի հետ իր Կամազով ճամփորդել։ Եթե հոգնեք Դիլիջանի ջրերի մասին Ռուբիկի պատմություններից, մեքենայի «բառդաչոկում» կգտնեք Վախթանգ Անանյանի «Խուստուփի փեշին» վեպը, որը մեր աշխարհում գոյություն չունի։ Մի քիչ կարդալուց հետո, գուցե, որոշեք տեղափոխվել հենց վեպի աշխարհ ու գլխավոր հերոսի` կապանցի Դավոյի հետ մտնեք Խուստուփ լեռան լանջին հայտնաբերված տարօրինակ քարանձավը։ Բայց պետք է զգույշ լինեք, Դավոյի պատմությունները ոչ պակաս տարօրինակ են. ճանապարհին նա կպատմի ձեզ, որ կարդացել է, իբր Մարսն իրականում ոչ թե մոլորակ է, այլ հնագույն այլմոլորակային տիեզերակայան... ու դուք լքում եք Դավոյին և հայտնվում ահռելի հնագույն տիեզերակայանի սրտում…
Յուրաքանչյուր հորինված աշխարհ պարունակում է այլ, միմյանց մեջ ներդրված աշխարհներ։ Հենց այդպիսի մշակութային «մատրյոշկայի» միջով ուղևորություն ենք առաջարկում #PANի նոր կարդալիքում`

https://lav.pan.am/ouroboros


Անցնենք կինոյի նորություններին.

🧠  Վերջապես նորություններ են հայտնվել հիասքանչ Mindhunter սերիալի շարունակության մասին` https://tinyurl.com/yc5jy7jt

🪚  Bloomhouse-ը ձեռք է բերել Saw ֆրանշիզի իրավունքները` https://tinyurl.com/3pjfd9x3
Lionsgate-ը կշարունակի զբաղվել դիստրիբյուցիայով

🎥  Լեգենդար Քեթրին Բիգելոուն ութ տարվա ընդմիջումից հետո նոր ֆիլմ է նկարում` https://tinyurl.com/5hc2v6an
A House of Dynamite-ը կպատմի ԱՄՆ ուղղությամբ արձակված հրթիռի մասին

🌫️  Քրիստոֆ Գանսի երկար սպասված Return to Silent Hill-ն էկրաններ կբարձրանա 2026-ի հունվարի 23-ին` https://tinyurl.com/529eb3hm

🚶‍♂️  Հիդեո Կոձիմայի Death Stranding խաղի էկրանավորման սցենարը կգրի Raised by Wolves-ի ստեղծողը` https://tinyurl.com/59pytxs2

👶  Հայտնի են Dune: Messiah-ում Փոլի ու Չանիի զավակների դերակատարները` https://tinyurl.com/ywju9pce

🏆  Թոմ Քրուզը պատվավոր Օսկար մրցանակ կստանա կինեմատոգրաֆում իր ներդրման համար` https://tinyurl.com/y42sucv2

👽  Սթիվեն Սփիլբերգն ավարտել է այլմոլորակայինների մասին իր ֆիլմի նկարահանումները` https://tinyurl.com/uzn78bu4
Այն էկրաններ կբարձրանա 2026-ի մայիսի 15-ին

🎞️  Քլիֆ Բութի մասին Once Upon a Time in Hollywood-ի սփինօֆֆին է միացել գեղեցկուհի Կառլա Գուջինոն` https://tinyurl.com/3x9x9wyj

🦇  Իսկ Մեթ Ռիվզի The Batman-ի սիքվելը չի չեղարկվել` https://tinyurl.com/4tmc35f6


Իսկ ի՞նչ կարելի է դիտել կինոթատրոնում.

▪️  Դեննի Բոյլի 28 Years Later-ը` https://tinyurl.com/dr2rvypp
Կինոքննադատները հիացած են 23 տարի առաջ էկրաններ բարձրացած ֆիլմի տրիքվելով

▪️  Pixar-ի Elio անիմացիոն ֆիլմը` https://tinyurl.com/35b2ttbm

▪️  Կամ The Life of Chuck սքանչելի դրաման, որովհետև հիմա նման ֆիլմեր չեն նկարում` https://tinyurl.com/4rmtarfr


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N87)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan