🎬 #cinéPAN Weekly (87)
🎭 Մինչ TikTok-ում քաղաքական լայվեր վարելը, ականավոր դերասան Նիկոլայ «Կոլյա» Վանդակյանն անցել է բացառիկ կինոուղի։ Ախալքալաքից սերող Կոպալյանների փառահեղ տոհմի ներկայացուցիչը կարիերայի սկզբում որոշեց փոխել ազգանունը` աշխարհահռչակ ռեժիսոր ու իր հորեղբայր Ֆրանսուազ Օփել Կոպալյանի ստվերում չմնալու համար։ Ապա Վանդակյանն աչքի ընկավ մի շարք տպավորիչ դերերով. Օնիկ Գավրոշի «Ճաճանչափայլ օրգազմատրոն» ֆիլմում մարմնավորեց անձի երկվությամբ տառապող գինեկոլոգի, Ժան-Լուի Գասպարյանի «Պի՜ցցա, պի՜ցցա» տրագիկոմեդիայում հիանալի խաղաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ճապոնացի մարզիչ Իսիրո Վատանաբեին, իսկ Ջոնիկ Ջանջիկյանի «Ինչպես մի հիմար կկու կանչեց ձմռան կեսին ու հարամեց ամեն ինչ» սյուռեալիստիկ դրամայում կկվի դերի համար արժանացավ Կրասնոդարի կինոփառատոնի հատուկ մրցանակին։ Վանդակյանը, իհարկե, հորինված կերպար է, որին հորինեցինք հենց նոր։ Իսկ իր սերնդի լավագույն չհորինված դերասան Նիկոլաս Քեյջի անցած աներևակայելի կինոուղու մասին կարդացեք #PAN-ի նոր կարդալիքում`
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🧙♂️ Հայտնի է, թե Հարրի Փոթերի մասին սերիալում ովքեր են խաղալու Դրակո ու Լյուցիուս Մալֆոյներին, Դուրսլեյներին ու մյուսներին` https://tinyurl.com/57kacpsa
🎄 Հիանալի ռեժիսոր Ռոբերտ Էգերսը նկարելու է Չառլզ Դիքենսի A Christmas Carroll-ի նոր էկրանավորումը` https://tinyurl.com/2tcz6h4n
Գլխավոր դերի համար դիտարկվում է Ուիլյեմ Դեֆոն
🪓 Իսկ American Psycho-ի ռիմեյքում Պատրիկ Բեյթմանի դերում դիտարկվում է Պատրիկ Շվարցենեգերը` https://tinyurl.com/5yn4br56
⚡ Stranger Things-ը վերջին սեզոնով չի ավարտվի. 2026-ին կցուցադրվի անիմացիոն սերիալը` https://tinyurl.com/4urwnayn
🌀 Իսկ այ 2027-ին կկարողանանք վայելել հրաշալի Arcane-ի ստեղծողների նոր անիմացիոն սերիալը` https://tinyurl.com/8e24s7p9
⚖️ Disney-ն ու Universal-ը դատի են տվել Midjourney-ին` նեյրոցանցերի ուսուցման նպատակով իրենց կերպարներին օգտագործելու համար` https://tinyurl.com/27n82yme
👩⚖️ Presumed Innocent-ի երկրորդ սեզոնում գլխավոր դերը կխաղա զարմանահրաշ տիկին Մեյզել` Ռեյչել Բրոսնահանը` https://tinyurl.com/4ss34dp8
Apple-ը սերիալը վերածել է դատական անթոլոգիայի ու ճիշտ է արել
🦸 Հայտնի է Pixar-ի Incredibles-ի երրորդ մասի ռեժիսորը` https://tinyurl.com/tyemwthz
🦋 Ջեյմս Գաննը հաստատել է, որ Wonder Woman-ի մասին նոր ֆիլմը մշակման փուլում է` https://tinyurl.com/2svjnmev
Գլխավոր դերակատարի հարցն առայժմ լուծված չէ
🌌 Միա Գոթն էլ միացել է Ռայան Գոսլինգին` հաջորդ Star Wars լիամետրաժ ֆիլմում` https://tinyurl.com/5n7d2uc9
▪️ The Life of Chuck սքանչելի դրաման, որովհետև հիմա նման ֆիլմեր չեն նկարում` https://tinyurl.com/4rmtarfr
▪️ Մի ամբողջ աստղաբույլով Materialists կատակերգական մելոդրաման` https://tinyurl.com/mr45x26m
▪️ Կամ էլ How To Train Your Dragon անիմացիոն ֆիլմի խաղարկային տարբերակը` https://tinyurl.com/mpnj2saa
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N86)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan