#cinéPAN
June 9

🎬 #cinéPAN Weekly (86)

🧠  Առավոտյան կիսադատարկ բար։ Դուռը դանդաղ բացվում է, ներս է մտնում մոխրագույն թիկնոցով տարօրինակ տղամարդ, կանգնում դռան մոտ և ուղիղ մեկ ժամ անշարժ նայում հավաքվածներին։ Ապա դանդաղ քայլերով մոտենում է բարմենին ու երկու ժամ առանց թարթելու նայում վերջինիս աչքերի մեջ։ «Մի բաժակ օղի, մաքուր»,- պատվիրում է։ Բարմենը լցնում է։ Տղամարդը դանդաղ նստում է ու երեք ժամ նայում օղիով բաժակին։ Ապա կտրուկ շարժումով դատարկում բաժակը, դնում այն ու հինգ ժամ անշարժ նայում դատարկ բաժակին։ Ապա վեր է կենում, դանդաղ քայլում դեպի դուռը, շրջվում ու ևս երկու ժամ նայում հավաքվածներին։ Ինչից հետո հեռանում է։ «Տարկովսկին հանճար է»,- շշնջում է բարմենը։

Չէ, սա ընդամենը անեկդոտ էր, իսկ Տարկովսկին իրոք հանճար է։ #PAN-ի նոր կարդալիքը գրական սկզբնաղբյուրներից հեռու, սակայն հանճարեղ էկրանավորումների մասին է`

📖 https://lav.pan.am/goodadaptation


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

📽️  Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ Tulsa King սերիալը սփինօֆֆ կունենա, որում գլխավոր դերը կխաղա Սեմյուել Լ. Ջեքսոնը` https://tinyurl.com/4f2ssbpa

👰  Ready Or Not հրաշալի կատակերգական հորրորի սիքվելն էկրաններ կբարձրանա 2026-ի ապրիլի 10-ին` https://tinyurl.com/2aas36d3

🛐  Քևին Սմիթը հույս ունի նկարելու Dogma-ի սիքվելը 2027-ին կամ 2028-ին, ու ներկայացնելու այն Կաննի կինոփառատոնին` https://tinyurl.com/35bajw4e

🎭  Anora-ի աստղ Մայքի Մեդիսոնը պլանավորում է խաղալ Էդգար Ալան Պոյի The Masque of the Red Death-ի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/yudtbb7y

🌌  Լավ նորություն Star Wars-ի սիրահարների համար. Lucasfilm-ի ղեկավարի պաշտոնում Քեթլին Քենեդիին կարող են փոխարինել Դեյվ Ֆիլոնին ու Քերրի Բեքը` https://tinyurl.com/3kx4p5f2

🧟‍♂️  Քիլիան Մերֆին կհայտնվի 28 Years Later-ի շարունակությունում, ինչպես նաև` երրորդ ֆիլմում` https://tinyurl.com/4c6s3ur2

🤖  Էնդրյու Գարֆիլդն ու Յուրա Բորիսովը դիտարկվում են 2023-ին OpenAI ընկերությունում տեղի ունեցած ճգնաժամի մասին ֆիլմի գլխավոր դերերում` https://tinyurl.com/5n8emnmx

⚔️  Ջեյմս Կեմերոնն ու Ջո Աբերքրոմբին կգրեն վերջինիս The Devils գրքի էկրանավորման սցենարը` https://tinyurl.com/3dj2u5k9

📓  Ի դեպ, կարող եք կարդալ PAN-ի էքսկլյուզիվ հարցազրույցն Աբերքրոմբիի հետ` https://pn.am/ai281389

⚡  Հրապարակվել է Գիլյերմո Դել Տորոյի Frankenstein-ի թրեյլերը` https://tinyurl.com/3b6bd9zd

👽  Ինչպես նաև` Նոա Հոուլիի Alien: Earth սերիալի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/4u4av5xt


Ի՞նչ դիտել կինոթատրոնում.

▪️  Աստվածուհի Անա դե Արմասի մասնակցությամբ Ballerina մարտաֆիլմը` https://tinyurl.com/4myhcepw

▪️  How To Train Your Dragon անիմացիոն ֆիլմի խաղարկային տարբերակը` https://tinyurl.com/mpnj2saa

▪️  Վարձույթում բոլորին պատառոտած ու երկու միլիարդ դոլար հավաքած չինական անիմացիոն ֆիլմը Նեչժայի մասին` https://tinyurl.com/yb4yr8zb

▪️  Կամ էլ Սթիվեն Քինգի երկրի հիման վրա նկարված ու Սանդենսում հաղթած The Life of Chuck միստիկ դրաման` https://tinyurl.com/4rmtarfr


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N85)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan