#cinéPAN
June 2

🎬 #cinéPAN Weekly (85)

📺  «Լամպի լույսի տակ» արտահայտությունը ոչինչ չի ասի ուշ 90-ականներից հետո ծնվածներին, եթե, իհարկե, ծնողները չեն պատմել նորածին Հանրապետության բնակչի առօրյայի մասին։ Ա՜խ, այդ լամպերը։ Եթե վառելիքը` տալոնով տրամադրվող կերոսինը մաքուր չէր, կամ եթե «ֆիթիլը» հնացած էր, սև ծուխը ներսից արագ պատում էր լամպի ապակին այնպես, որ հաշվիր` չես էլ վառել, իսկ սև բծերը սովորական էին դառնում միջին հայկական խոհանոցի պատերի համար։ Բայց եթե ծխի խնդիր չկար, լամպի լույսը լավ էլ լուսավոր էր. լրիվ կարելի էր անել տնային աշխատանքները, սերտել Պարույր Սևակի հերթական ոտանավորն ու անգամ հասցնել մինչև քնելը մի բան կարդալ Վախթանգ Անանյանից։ Իսկ երբ լույսերը տալիս էին (դրա մասին էին հայտնում ամբողջ թաղամասով հնչող ուրախության բացականչությունները), մարդիկ ժամանակավոր մոռանում էին թե լամպի լույսի, թե ցրտի, թե մրի ու ծխի, ու թե պատերազմի մասին։ Ու եթե վաղ 90-ականների երեխայի բախտը բերեր, հորեղբայրն իր հետ «թափ թազա» կինոյի կասետ բերած կլիներ, ու ամբողջ թաղի մեծերի հետ ինքն էլ հնարավորություն կունենար առնչվելու հեռավոր ու արևոտ Հոլիվուդում ստեղծված հրաշքներին։

Այդ ժամանակների կինոհրաշալիքների մասին է #PAN-ի նոր կարդալիքը`
📖 lav.pan.am/90movie3


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք ժամանակակից կինոյի նորություններին.

⚡  HBO-ն վերջապես ցույց տվեց Հարրի Փոթերի մասին սերիալի գլխավոր դերակատարներին` https://tinyurl.com/595wxrhs

Նրանք ընտրվել են 30,000 երեխայի շրջանում անցկացված բաց քասթինգի արդյունքում

🪑  Հայտնի են մանրամասներ Kung Fury-ի ռեժիսոր Դեյվիդ Սանդբերգի նոր ֆիլմից` https://tinyurl.com/5cb36swk

🧟  The Last of Us-ի երկրորդ սեզոնի ֆինալը ցուցադրության օրը նայել է կրկնակի քիչ մարդ, քան առաջին սեզոնինը` https://tinyurl.com/3shcx8kn

🔫  Երրորդ Top Gun-ի սյուժետային հիմքն արդեն հորինել են` https://tinyurl.com/2d5s2ucn

Սցենարը գրում է վերջին Mission: Impossible-ների ռեժիսոր Քրիստոֆեր Մակքուորին

🎥  Նույն Մակքուորին հայտնել է, որ Թոմ Քրուզի հետ քննարկում է Tropic Thunder-ի հռչակավոր կերպար, պրոդյուսեր Լես Գրոսմանի մասին առանձին ֆիլմ ստեղծելու հնարավորությունը` https://tinyurl.com/44zbtb9u

🤖  Ի դեպ, վերջին Mission: Impossible-ը բավականին վստահ է իրեն զգում վարձույթում` https://tinyurl.com/f53tsdzu

Մյուս կողմից, պետք չէ մոռանալ ֆիլմի ահռելի ուռճացված բյուջեն

🎮  Լեգենդար գեյմդիզայներ Հիդեո Կոձիման հայտնել է, որ Death Stranding խաղն ադապտացվելու է ոչ միայն խաղարկային, այլև անիմացիոն ֆիլմի տեսքով` https://tinyurl.com/4r7x8esm

🌇  Ռայան Քուգլերի հրաշալի Sinners-ը թվային հարթակներում կցուցադրվի հունիսի 3-ից` https://tinyurl.com/49ajrkm4

Եթե չեք նայել կինոթատրոնում, լավ հնարավորություն է` շտկելու բացթողումը

🦸 Marvel-ի Vision-ի մասին սերիալում կհայտնվի Ալտրոնի հարսնացուն` Ջոկաստան` https://tinyurl.com/2s4z6uyw

🥫  We Need to Talk About Kevin-ի ռեժիսոր Լինն Ռեմսին էլ կվերամիավորվի Էզրա Միլլերի հետ` այս անգամ վամպիրական ֆիլմի ստեղծման համար` https://tinyurl.com/5n752asm


🇦🇲  Ի՞նչ դիտել կինոթատրոնում.

▪️  Կարելի է վերջին հրաժեշտը տալ Իթան Հանթին, մանավանդ ստորջրյա տեսարանները մեծ էկրանին խիստ տպավորիչ են` https://tinyurl.com/4k4p3m9v

▪️  Կամ հիշել մանուկ ու անհոգ տարիները Ջեքի Չանի հետ միասին` https://tinyurl.com/3966ntxn

▪️  Կամ էլ էսթետիկ հաճույք ստանալ Վես Անդերսոնի պերֆեկցիոնիստական կադրերից` https://tinyurl.com/44e9k8sx


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N84)


📭  հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan