#cinéPAN
May 26

🎬 #cinéPAN Weekly (84)

🪐 Հեռու-հեռավոր գալակտիկայում, որտեղ խաշը մատնաքաշով են մատուցում, իսկ Ճիշտը երկու հատ է, սկսվում է մեծ հայկական տիեզերական սագան։ Ծաղկունք մոլորակի վրա, որը պտտվում է երկու արևի շուրջ, ապրում է երիտասարդ ֆերմեր Ղուկաս Երկնաքայլունցը։ Ապրում է իր համար հանգիստ, աճեցնում ծիրան ու կարտոֆիլ` չկասկածելով անգամ, որ տիեզերքը կառավարում է անտեսանելի մի ուժ` Ճիշտը, որը երկու հատ է, ու կախված նրանից, թե Ճշտի որ կողմում ես, կդառնաս կամ լավ իսան` Ջանդայ, կամ վատ իսան` Ջանդամ։ Օրերից մի օր VHS կասետով հայկական էստրադայի երգերը լսելիս` Ղուկասը հայտնաբերում է խորհրդավոր տեսագրություն` Միսս Տիեզերք, արքայադուստր Լեյլանուշից, ով խնդրում է գտնել Օնիկ Վան Սարգսյան անունով ծերունու ու փրկել գալակտիկան Դարդ Վարդանից, կայսր Պողպատյանից ու նրանց գաղտնի զենքից` Ավերիչ Շուրջպարից, որը կառուցվել է Արագած լեռան շուրջն ու կարող է ընդմիշտ ոչնչացնել լուսավորն ու բարին։

Իսկ մեր աշխարհի մեծագույն տիեզերական Սագայի մասին կարդացեք #PAN-ի նոր կարդալիքում`
📖 lav.pan.am/sw


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🏆 Կաննի կինոփառատոնն ամփոփել է արդյունքները` https://tinyurl.com/mzx44ufh

⚡ A24-ն էկրանավորում է Elden Ring-ը. «Տարվա խաղ» մրցանակի արժանացած սոլզլայքի ռեժիսորական աթոռը վստահել են հանճարեղ Ալեքս Գարլանդին` https://tinyurl.com/2dpwme69
Հուսանք՝ Հիդետակա Միաձակին գոհ է

🥱 Avengers: Doomsday-ն ու Avengers: Secret Wars-ը տեղափոխել են, համապատասխանաբար, 2026-ի դեկտեմբերի 18 ու 2027-ի դեկտեմբերի 17` https://tinyurl.com/mpk6c44t
Սա շատ վատ նորություն է Dune: Messiah-ի համար, որը էկրաններ է բարձրանալու 2026-ի դեկտեմբերի 16-ին

🧐 Դուեյն Ջոնսոնը մուտք է գործում լուրջ կինո. նա խաղալու է A24-ի Breakthrough հոգեբանական թրիլլերում` https://tinyurl.com/34tr3txm

🤝🏻 Արդեն օսկարակիր Կիրան Կալկինը կխաղա նոր Hunger Games-ում` https://tinyurl.com/nnvtuypp
Նա կմարմնավորի երիտասարդ Կեսար Ֆլիկերմանին

👌🏻 Զակ Բաֆֆը կվերադառնա Ջեյ Դիի դերին` լեգենդար Scrubs-ի շարունակության մեջ` https://tinyurl.com/vujzvrn5
Շարունակությունը սերիալի համար կդառնա նաև ռեբութ

🤔 Disney-ում խիստ համոզված են, որ Lilo & Stitch-ի խաղարկային տարբերակը ֆինանսապես հաջողվելու է, ու արդեն պլանավորում են սիքվելը` https://tinyurl.com/bdfxnfwn

👊🏻 Հայտնի են նոր մանրամասներ Street Fighter խաղի էկրանավորման քասթից` https://tinyurl.com/2s3z6a44
Առայժմ միայն ինսայդերական տեղեկատվության տեսքով

📚 Քվենտին Տարանտինոն գրքեր է գրելու իր բոլոր ֆիլմերի ստեղծման մասին` https://tinyurl.com/4w2u8r5u
Այդ նպատակով աշխարհի գլխավոր սինեֆիլը կգործակցի լրագրող Ջեյ Գլենիի հետ

🫰🏻 Քիլիան Մերֆին ու Դենիել Քրեյգը բանակցություններ են վարում Դեմյեն Շազելի նոր ֆիլմում խաղալու համար` https://tinyurl.com/c9rr9ftr
Ենթադրաբար, դա լինելու է բանտային դրամա

🦁 Իսկ Քերրի Միլիգանը պատրաստվում է միանալ Գրետա Գարվիգի Narnia-ի քասթին` https://tinyurl.com/2ysn6dv8


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ամենա-ամենավերջին Mission: Impossible-ը, որում Թոմ Քրուզը վերջին անգամ է մարմնավորում Իթան Հանթին` https://tinyurl.com/4k4p3m9v

▪️ Lilo & Stitch-ի խաղարկային տարբերակը` https://tinyurl.com/m5c8d38u

▪️ Կամ, եթե սիրում եք միս-աղիք-արյուն, ապա նոր Final Destination-ը` https://tinyurl.com/ym4dmmkr


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N83)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan