#cinéPAN
May 19

🎬 #cinéPAN Weekly (83)

Արկտիկական մի գեղեցիկ, արևոտ օր սպիտակ արջի քոթոթը մոտենում է մորը.
- Մա՜մ, մա՜մ...
- Ասա, տղես։
- Մա՜մ, իսկ ես իսկակա՞ն սպիտակ արջ եմ։
- Հա բա ի՞նչ ես, Վալեռիկ ջան։
- Իսկ քո ցեղի մեջ պանդա, բան եղե՞լ ա։
- Չէ, այ բալա, ի՞նչ պանդա։
- Իսկ դու, խոսքի, հորս հո ուրիշ արջերի, ասենք պանդա-բանի հետ չե՞ս դավաճանել։
- Էս ի՞նչ ես խոսում, Վալեռիկ։ Հլը մա՜րշ սենյակ։ Ես քո հետ հետո կխոսեմ։
Վալեռիկը մոտենում է հորը։
- Պա՜պ, պա՜պ, իսկ ես իսկակա՞ն սպիտակ արջ եմ։
- Բա ի՞նչ ես, ճուտս։
- Իսկ քո ցեղի մեջ կարո՞ղ ա պանդայա, բանա եղել։
- Արա, չէ, գժվա՞ր։ Ի՞նչ պանդա։ Խի՞ ես հարցնում, որ։
- Եսիմ, պապ, մի ձև մրսում եմ։

🦈 Մի կողմ թողեք փափուկ ու սիրուն արջուկներին ու վայելեք մահաբեր կենդանիների մասին #PAN-ի նոր կարդալիքը`
📖 lav.pan.am/animals2


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🚬 Կիսով չափ հայ Կոսմո Ջարվիսը կխաղա վրացի Իոսիֆ Ջուգաշվիլիին` Young Stalin գրքի էկրանավորման մեջ` https://tinyurl.com/3kzxv5h4

🤏🏻 Վերջին Mission: Impossible-ը բավականին, բայց ոչ բավարար ջերմ է ընդունվել կինոքննադատների կողմից` https://tinyurl.com/38xusctc

👍🏻 Իսկ այ Final Destination-ի նոր մասն անվանում են ֆրանշիզում լավագույնը` https://tinyurl.com/593w8hzw

🤝🏻 Ռոբերտ Պատինսոնը, Դենզել Վաշինգտոնն ու Դեյզի Էդգար-Ջոնսը կխաղան City of God-ի ռեժիսոր Ֆերնանդո Մեյրելիշի նոր ֆիլմում` https://tinyurl.com/5n7sdh3z

🥱 Game of Thrones-ի հերթական սփինօֆֆի ցուցադրությունը տեղափոխել են 2026 թվական` https://tinyurl.com/ytbs9cmn

🤦🏻 Բացի այդ, Max սթրիմինգային ծառայությունը հետ-ռեբրենդինգի են ենթարկելու. այն կրկին կկոչվի HBO Max` https://tinyurl.com/76snmxz4
Որովհետև HBO-ն անուն ունի

🕴🏻 Երիտասարդ ու խոստումնալից աստղեր Ջերեմի Ալեն Ուայթն ու Օսթին Բատլերը կխաղան A24-ի Enemies թրիլլերում` https://tinyurl.com/3ffkjwb8
Այն պատմելու է քիլլերի ու խուզարկուի բախման մասին

🍴 Ի դեպ, Ալեն Ուայթի մասնակցությամբ The Bear շքեղ խոհարարական սերիալի չորրորդ սեզոնը դուրս կգա հունիսի 25-ին` https://tinyurl.com/mr2nna9j

🫠 Հանճարեղ Mandy-ի ռեժիսոր Փանոս Կոսմատոսը վամպիրական ֆիլմ է նկարում Էլիզաբեթ Օլսենի, Քրիսթեն Սթյուարտի ու Օսկար Այզեքի մասնակցությամբ` https://tinyurl.com/mufu6vk2
Միանգամից գրանցվում է ամենասպասվածների ցուցակում

😎 Մեկ այլ Քրիսթեն, բայց այս անգամ` Ռիթերը, կվերադառնա Ջեսիկա Ջոնսի դերին` Daredevil: Born Again-ի երկրորդ սեզոնում` https://tinyurl.com/2zzvyfp3


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Մահվան հետ խաղ անելու վատ կողմերի մասին Final Destination շարքի նոր մասը` https://tinyurl.com/mrxd6k73

▪️ Marvel-ի The New Avengers կինոկոմիքսը՝ https://tinyurl.com/52dp7v3h

▪️ Կամ էլ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ The Surfer-ը՝ https://tinyurl.com/mry7hfhp
Ասում են՝ շատ խելահեղ է


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N82)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan