#cinéPAN
May 12

🎬 #cinéPAN Weekly (82)

🤔 Իսկ ի՞նչ, եթե «Հայֆիլմ» կինոստուդիան բազմամիլիարդանոց կինոկայսրություն լիներ։ «Մենք ենք, մեր սարերը» ու «Տղամարդիկ» կվերածվեին գլոբալ մեդիաֆրանշիզների։ Առաջինում սովորական հովիվների անվան տակ քողարկված սուպերհերոսները վերահսկելու էին Սովետական Միության սահմանները` արտաքին չարագործների ներթափանցման փորձերից։ Ոչխարները, իրականում, Երևանի լաբորատորիաներում աճեցված կիբորգ-դրոններ կլինեին, որոնք, ցրված դաշտերով ու լեռներով, անդադար սքանավորելու էին օդը, ջուրն ու ցամաքը` գլխավոր թշնամու` Կապիտալոսի հարձակումը կանխելու համար։ Իսկ «Տղամարդիկ» մեդիաֆրանշիզում սովորական տաքսու վարորդների դիմակի տակ քողարկված կլինեին իսկական Ռոբին Հուդեր, ովքեր թալանում են պիղծ կոմերսանտներին` գումարը բաժանելով կարիքավորներին։ Ու կարևորը նրանց համար կլինեին, իհարկե, Կոմունիստական կուսակցությունն ու ընտանիքը։

Իսկ մեր աշխարհի կինոկայսրությունների մասին` PAN-ի նոր կարդալիքում`
📖 lav.pan.am/studios


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

✊🏻 Շաբաթվա գլխավոր կինոիրադարձությունը, որքան էլ տարօրինակ է, կապված է Դոնալդ Թրամփի հետ՝ https://tinyurl.com/ycyw4273
Եթե կարճ՝ Make Hollywood Great Again!

👌🏻 Իսկ ոչ Great Հոլիվուդի ներքին խոհանոցի մասին հրաշալի The Studio սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով՝ https://tinyurl.com/yk5hwp3k

💍 «Մատանիների տիրակալի» նոր մասը, որը նկարում է հայազգի դերասան ու ռեժիսոր Էնդի Սերկիսը, էկրաններ կբարձրանա 2027-ի դեկտեմբերի 17-ին` https://tinyurl.com/2aud3b8x

🤷🏻 Ինչպես ասում են` հիմա յուրաքանչյուր ոք իր փոդքաստն ունի. դրանք այնքան շատ են, որ «Ոսկե գլոբուս» մրցանակում նոր անվանակարգ է հայտնվելու` https://tinyurl.com/55nbusjn

🥱 Thunderbolts*-ի կամ The New Avengers-ի ռեժիսոր Ջեք Շրեյերը բանակցություններ է վարում Marvel-ի այլ կինոկոմիքսի էկրանավորման համար` https://tinyurl.com/2csdsjaz
Ասում են` խոսքը X-Men-ների հետ կապված ֆիլմի մասին է

🧐 Fallout-ի երկրորդ սեզոնը վերջապես նկարել են` https://tinyurl.com/yudwpa9z
Անհամբեր սպասում ենք

🎥 Մեկնարկել են նաև Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի նոր` Her Private Hell ֆիլմի նկարահանումները` https://tinyurl.com/2mttrrn2

🎸 Հայտնի են The Beatles-ի մասին չորս կենսագրական ֆիլմերի սցենարիստները` https://tinyurl.com/3ajyejnx
Բոլոր չորսը նկարում է Սեմ Մենդեսը, բոլոր չորսն էկրաններ կբարձրանան 2028-ի ապրիլին

🤝🏻 Ռոբերտ Դե Նիրոն ու Ջենա Օրտեգան էլ կխաղան Դեյվիդ Օ. Ռասելի նոր ֆիլմում՝ https://tinyurl.com/2xc8rxnb

🕴🏻 Վերջապես՝ Կաին անունով կույր քիլլերի մասին Ջոն Ուիքի սփինօֆֆի քասթին է միացել երգչուհի Ռինա Սավայաման, ով կվերադառնա Ակիրայի դերին՝ https://tinyurl.com/2s37ydv7
Վերջին անգամ այս կերպարը երևացել էր չորրորդ Ջոն Ուիքում


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ The Surfer-ը՝ https://tinyurl.com/mry7hfhp
Ասում են՝ շատ լավն է

▪️ A24-ի The Legend of Ochi մանկական ֆենթեզին՝ https://tinyurl.com/3th9ez5b

▪️ Կամ էլ The New Avengers կինոկոմիքսը՝ https://tinyurl.com/52dp7v3h


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N81)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan