#cinéPAN
May 5

🎬 #cinéPAN Weekly (81)

- Գագ, ի՞նչ ա ասում։
- Հռոզին ասում ա` դու էդ փեդի վրեն պառկի, ինձի ջրի մեջ էլ ա հարմար։
- Գիժ ա՞ էդ գյադեն, կսառի արա...
Հայաստանյան կինոթատրոններում դեռ 2000-ականների սկզբից ներդրված ամենաանհաջող տեխնոլոգիաներից էր «3D պատմողի» տեխնոլոգիան։ Այս ինովացիոն լուծումը թույլ է տալիս լեզու չիմացող հանդիսատեսին իր հետ մարդ բերել, ով ամբողջ սեանսի ընթացքում կբացատրի` ինչ է տեղի ունենում ու ինչ են խոսում կերպարները։ Ցավոք, տեխնոլոգիան անհարմարություններ է առաջացնում նաև մոտակայքում նստած հանդիսատեսի համար, որովհետև «3D պատմողը» ֆիլմը պատմում է` օգտագործելով ձայնալարերի ամբողջ ուժն ու փորձելով գերազանցել ֆիլմի ձայները։
- Я открою тебе свой секрет.
- Ի՞նչ ասեց, Գագո։ Ի՞նչ ասեց։
- Սպասի, Վլե, լսում եմ:
- Ի՞նչ ասեց, արա։
- Ա դե սպասի։ Ասում ա գաղտնիք ունեմ։
- Ի՞նչ գաղտնիք, Գագո։
- Хорошо.
- Ի՞նչ ասեց, Գագո։
- Ասեց խառաշո, արա, թո լսեմ։
- Գագո, արա, մի բան ասա, բան չեմ ջոկում...
- Я вижу мертвецов...
- Ի՞նչ ա ասում, արա...
- Ա դե չթողիր լսեմ...

Այլ անհաջող կինոտեխնոլոգիաների մասին կարդացեք PAN-ի նոր կարդալիքում` 📖 lav.pan.am/technology2


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🖕🏻 Ջերեմի Ռեները հրաժարվել է խաղալ Hawkeye-ի երկրորդ սեզոնում, որովհետև Disney-ն առաջարկել է առաջին սեզոնի հոնորարի կեսը` https://tinyurl.com/yz9b9dj9

🎥 Իսկ հաջորդ Avengers-ի նկարահանումները պաշտոնապես մեկնարկել են` https://tinyurl.com/57ytrusk

👎🏻 2024-ի ամենաշատ կորուստներ բերած բլոկբաստերը երկրորդ Joker-ն է` https://tinyurl.com/yknbdj99
Ֆիլմի պատճառով Warner Bros-ը կորցրել է $144 մլն-ից ոչ պակաս

😎 Ջեյք Գիլենհոլի մասնակցությամբ Road House մարտաֆիլմի երկրորդ մասը նկարելու է Գայ Ռիչին` https://tinyurl.com/28vvp2bv

👹 Shōgun-ի երկրորդ սեզոնի նկարահանումները կմեկնարկեն 2026-ի հունվարին` https://tinyurl.com/hb4paszw
Իրադարձությունները ծավալվելու են առաջին սեզոնից 10 տարի անց

🙄 Slumdog Millionaire-ի աստղ Դև Պատելը շարունակում է մարտաֆիլմեր նկարել` https://tinyurl.com/4e4zh4uu
Առաջին փորձը Monkey Man-ն էր

👐🏻 Miami Vice-ի նոր ֆիլմը նկարելու է հիանալի վիզիոներ Ջոզեֆ Կոսինսկին` https://tinyurl.com/bdeas2ke
Top Gun: Maverick-ից հետո ռեժիսորի առաջ բոլոր դռները բաց են

🤔 Գարեթ Էվանսը վերջապես խոսել է The Raid-ի երրորդ մասի հնարավորության մասին` https://tinyurl.com/3cpppxz7

🤝🏻 Բրեդ Փիթը խաղալու է Conclave-ի ռեժիսոր Էդվարդ Բերգերի նոր ֆիլմում` https://tinyurl.com/26kkz5zf

📋 Սթիվեն Քինգի Carrie-ի նոր էկրանավորման քասթին միանալու համար էլ բանակցում է Մեթյու Լիլարդը` https://tinyurl.com/y2jn2j2c
Ռեժիսորական աթոռը զբաղեցնելու է Մայք Ֆլենագանը


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Քանի դեռ հնարավոր է, անպայման մեծ էկրանին վայելեք սքանչելի Sinners-ը` https://tinyurl.com/s2wdzjhb

▪️ Կամ Marvel-ի Thunderbolts*-ը, որը, ասում են` բավականին հաջող է` https://tinyurl.com/3e4dp7pr

▪️ Կամ էլ Բեն Աֆլեքի մասնակցությամբ The Accountant մարտաֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/h979k5wp


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N80)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan