🎬 #cinéPAN Weekly (80)
🧐 Բարև, հարգելի կինոսիրող։ Ձեզ հետ է «Շեղշե լա սինեֆիլ» գեղարվեստական-լուսավորչական հաղորդաշարը, որի ընթացքում մենք խոսում ենք բարձր կինոյից։ Այսօր կցուցադրենք նեպալցի ականավոր ռեժիսոր ու դրամատուրգ Ռոշան Աշիր Շրեստխա կրտսերի «Կանաչ մարգագետինների տակ թաքնված բոսորագույն դեղձանիկը» ֆիլմը, որն արժանացել է Նեպալի ազգային կինոկենտրոնի «Ջոմուլունգմա» մրցանակի։ Ֆիլմը բացառիկ է նրանով, որ ռեժիսորն այստեղ չի օգտագործում գույներ ու ձայներ։ Ձեզ կարող է թվալ, թե սա ուղղակի սև ու սպիտակ համր կինո է, սակայն ռեժիսորն էլ ավելի առաջ է գնում. այս ֆիլմում չկան ոչ ենթագրեր, ոչ էլ պատկեր։ Մոտ 6 ժամ տևողությամբ ամբողջ ֆիլմի ընթացքում միայն լուռ սև էկրան է։ Այս արտահայտչամիջոցով ռեժիսորը ցանկանում է ստիպել հանդիսատեսին ինքնուրույն կառուցել պատմությունը սեփական գլխում, ինչը լրիվ նոր տեխնոլոգիա ու հեղափոխություն է համաշխարհային կինոյում...
Իսկ եթե բարձր կինոյի փոխարեն սիրում եք ուղղակի կինո, ապա PAN-ի նոր լոնգրիդում կիմանաք կինեմատոգրաֆը փոխած 12 խոշորագույն հեղափոխությունների մասին` 📖 lav.pan.am/technology
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🤔 Վերջապես հրապարակվեց գիշատիչ այլմոլորակային որսորդի մասին նոր ֆիլմի թրեյլերը, որը երկրպագուների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել` https://tinyurl.com/3eu59uec
Օրինակ, ինչո՞ւ է Disney-ն ուզում վերակենդանացնել մեկ անգամ արդեն տապալված քրոսովերը
🗓️ Greyhound հիանալի պատերազմական դրամայի շարունակությունը սկսելու են նկարել 2026-ին` https://tinyurl.com/3p4uyexr
Թոմ Հենքսը կվերադառնա նավապետ Էռնեստ Քրաուզի դերին
🕹️ Գեյմդիզայներ Յուսեֆ Ֆարեսի Split Fiction խաղի էկրանավորման գլխավոր դերը վստահվել է Սիդնի Սուինիին` https://tinyurl.com/3bkkbvyv
Կինոկոմիքսների անկման ֆոնին` նրանց տեղը զբաղեցնում են համակարգչային խաղերի էկրանավորումները
🤦🏻♂️ Miramax-ն էլ պլանավորում է սերիալների վերածել իր հռչակավոր ֆիլմերը, օրինակ` Մարտին Սկորսեզեի Gangs of New York-ը, ու ոչ միայն` https://tinyurl.com/532afnnj
🎥 Իսկ մեր սիրելի Բիլ Հեյդերը սերիալ է նկարելու Ջորջթաունի ողբերգության մասին, երբ «Ազգի տաճար» աղանդի անդամները մասսայական ինքնասպանության էին դիմել` https://tinyurl.com/4b3m256c
Հավանաբար, ոգեշնչվել է Սեթ Ռոգենի The Studio-ի առաջին էպիզոդից
🕴🏻 Մանրամասներ են հայտնվել Stranger Things-ի հիման վրա ստեղծվող անիմացիոն սերիալի մասին` https://tinyurl.com/33xme227
🫠 Փաստորեն, Տարանտինոյի Once Upon a Time in Hollywood-ն իրոք սիքվել կունենա, իրոք Քլիֆ Բութի մասին ու այն իրոք նկարելու է Դեյվիդ Ֆինչերը` https://tinyurl.com/mst5az2a
🤝🏻 Ճիչի նոր թագուհի Սոֆի Թետչերը կխաղա Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի հաջորդ նախագծում` https://tinyurl.com/yc78253t
👌🏻 Մեկնարկել է Andor-ի երկրորդ սեզոնը, ու թե կինոքննադատները, թե երկրպագուները հիացած են` https://tinyurl.com/3jbstsj6
Հենց այսպիսի Star Wars ենք մենք բոլորս ուզում
🙄 Ի դեպ, նույն այդ տիեզերքում պլանավորվում է մեկ այլ խաղարկային սերիալ` https://tinyurl.com/4zcwj655
Մանրամասներ դեռ չեն հայտնում
▪️ Ոչ մի դեպքում բաց չթողնեք Ռայան Քուգլերի սքանչելի Sinners-ը` https://tinyurl.com/s2wdzjhb
Ֆիլմը պետք է անպայման նայել բացառապես մեծ էկրանին
▪️ Եթե Marvel-ը դեռ չի հոգնեցրել, կարող եք նայել Thunderbolts*-ը` https://tinyurl.com/3e4dp7pr
▪️ Կամ էլ Բեն Աֆլեքի մասնակցությամբ The Accountant մարտաֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/h979k5wp
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N79)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan