🎬 #cinéPAN Weekly (79)
🪞 Հեռվաշեն գյուղում ապրող ծեր իմաստունը կանխատեսում է ապագան։ Հայաստանի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ այցելում են իմաստունին` իրենց ապագան իմանալու համար։ Սակայն շուտով պարզվում է, որ մարգարեությունները գալիս են ոչ թե երկնքից, այլ AI ալգորիթմից, որը կանխատեսումներ է անում` հիմնվելով այցելուների սոցցանցային ակտիվության վրա։ «Հեռվաշեն 5G» էպիզոդը լի է անսպասելի շրջադարձներով ու փիլիսոփայական մտորումներով։ Իսկ «Խորովածը` մետատիեզերքում» էպիզոդում երևանցի այթիշնիկը ստեղծում է AR մետատիեզերք, որում հնարավոր է խնջույքներ կազմակերպել ամբողջ աշխարհում ապրող ծանոթ-բարեկամ հայերի հետ։ Ամեն ինչ լավ է, մինչև հերոսը չի նկատում, որ իր մահացած պապը նույնպես «կպել է» ցանցին ու խորհուրդներ է տալիս, որոնք կոդում չկան։ «Հայկն ու բագը» էպիզոդում էլ Հայկը ստեղծում է ստարտափ, որն արտադրում է խինկալի պատրաստող խելացի մեքենա` Khinkalintelligence 3000, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «ԽինԿոլյա»։ Շուտով խինկալիները սկսում են եփվելիս խորը մտքեր արտահայտել. «Եթե հետևիցդ խոսում են, ուրեմն դու առջևում ես», «Դիմացինիդ նվաստացնելով` չես բարձրանա» և այլն։
Այսպիսին կլինեին «Սև հայելի» սերիալի էպիզոդները, եթե այն հայկական լիներ։ Իսկ օրիգինալ բրիտանական սերիալի բոլոր էպիզոդների մասին կարդացեք PAN-ի նոր կարդալիքում`
📖 lav.pan.am/blackmirror
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🥱 Լեգենդար Laika ստուդիայի նոր անիմացիոն ֆիլմը` Wildwood-ը, կցուցադրվի ոչ թե այս, այլ հաջորդ տարի` https://tinyurl.com/bdhca2rt
🤷🏻♂️ Anora-ի աստղ Մայքի Մեդիսոնը հրաժարվել է Շոն Լևիի Star Wars-ում խաղալուց` https://tinyurl.com/hwh2xsjj
Ու ճիշտ է արել, որովհետև Սագան հիմա կարիերան ոչնչացնելու լավ միջոց է
🤙🏻 Այդուհանդերձ, այս տարվա Star Wars Celebration-ը նորություններ ունի. Դարթ Մոլի մասին կնկարվի անիմացիոն սերիալ` https://tinyurl.com/fj76jhm2
🚀 Հայտնի է դարձել նաև Ռայան Գոսլինգի մասնակցությամբ Star Wars-ի նոր ֆիլմի անվանումը`https://tinyurl.com/3vvmnrue
Ռեժիսորական աթոռին Շոն Լեվին է
🤝🏻 House of the Dragon-ի աստղ Էմմա Դ'Արսին էլ միացել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմին` https://tinyurl.com/ykee2rwd
🕴🏻 Մայքլ Քիթոնը միացել է Ռոբերտ Դե Նիրոյին ու Ադամ Սքոթին` The Whisper Man թրիլլերում` https://tinyurl.com/mtukeruk
Ֆիլմը հիմնված է Ալեքս Նորթի բեսթսելլերի վրա
🦖 Իսկ Սեմ Նիլը դինոզավրերից անցնում է ավելի խոշոր տրամաչափի արարածների. դերասանը միացել է Godzilla X Kong-ի սիքվելի քասթին` https://tinyurl.com/3phvbhy4
🫠 Հրաշալի It's Always Sunny in Philadelphia-ի 17-րդ սեզոնի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 9-ին` https://tinyurl.com/yr4vxmdd
📈 The Last of Us-ի երկրորդ սեզոնի առաջին էպիզոդը նայել է ավելի քան 5.3 մլն մարդ` ի տարբերություն պիլոտային էպիզոդի 4.7 մլն-ի` https://tinyurl.com/2p8v5mxd
🧙🏻♂️ Հարրի Փոթերի մասին սերիալի առանցքային մեծահասակ դերասանական կազմը պաշտոնապես հաստատվել է` https://tinyurl.com/4sw7hwbk
💸 A Minecraft Movie-ն էլ շարունակում է ֆինանսական ռեկորդներ խփել` https://tinyurl.com/bdd8vevu
🎥 Ու վերջում` Adolescence-ի ռեժիսոր Ֆիլիպ Բարանտինին էկրանավորելու է Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»` https://tinyurl.com/bdffnrfw
▪️ Մայքլ Բ. Ջորդանի մասնակցությամբ Sinners վամպիրական ֆիլմը, որը, ասում են` աներևակայելի լավն է` https://tinyurl.com/s2wdzjhb
▪️ Էնթոնի Հոփքինսի ու Բիլ Սքարսգարդի մասնակցությամբ Locked թրիլլերը` https://tinyurl.com/mwp2c5zj
▪️ Կամ էլ Ալեքս Գարլանդի Warfare պատերազմական ֆիլմը, որը, ասում են` ժամանակակից մարտական տեսարանների ամենաճշգրիտ նկարագրությունն է` https://tinyurl.com/2vb52dsm
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N78)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan