#cinéPAN
April 7

🎬 #cinéPAN Weekly (77)

🦄 Երևան-Սևան մետրոն անցնելու է «Աբովյան», «Առինջ», «Գառնի-Գեղարդ», «Չարենցավան», «Հրազդան» ու «Գագարին» կայարաններով, իսկ «Սևան» կայարանից առանձին գնացքներ ուղևորվելու են Ծովագյուղ ու Գավառ։ Ընդ որում, վերջին երկուսի դեպքում թափանցիկ թունելների մի մասն անցնելու է Սևանա լճի հատակով` թույլ տալով վայելել լճի ներքին գեղեցկությունը։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին հանդիպման ընթացքում 3:0 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի թիմին ու Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար պայքարելու է Մեքսիկայի հետ։ Երևանի սակուրաներն էլ այնքան գրավիչ են դարձել, որ, չգիտես որտեղից, մայրաքաղաքում գույնզգույն կալիբրիներ են հայտնվել։ Ու վերջապես` Արթիկի կոկորդիլոսների ֆերման բացառիկ պայմանագիր է կնքել Christian Louboutin բրենդի հետ, քանի որ հենց Արթիկում են աճեցվում ունիկալ վարդագույն կոկորդիլոսներ, որոնք ստեղծվել են Շիրակի պետական համալսարանի գենետիկական հետազոտությունների ու գենային խմբագրման ամբիոնի ջանքերով... Երևի արդեն գլխի ընկաք, որ նկարագրվածը բացարձակ կապ չունի այն Հայաստանի հետ, որում մենք ապրում ենք, բայց կարող է իրական լինել այլ՝ ալտերնատիվ հայաստաններում։ Դրանցից մեկում ապրող հետաքրքիր մի մարդու մասին է PAN-ի նոր կարդալիքը`
📖 lav.pan.am/king


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Անցնենք կինոյի նորություններին.

🪦 Ցավոք, նախորդ շաբաթ կինոաշխարհը կորցրեց սիրելի դերասան Վել Քիլմերին` https://tinyurl.com/562byubb
Բայց իր բացառիկ դերերը միշտ մեզ հետ կմնան

📽️ Երևանում ցուցադրվելու են ֆրանսիացի լեգենդար մինիմալիստ Ռոբեր Բրեսոնի ֆիլմերը` https://tinyurl.com/4ven65dc

🦁 Զավեշտալի է, բայց Մերիլ Սթրիփը բանակցություններ է վարում Գրետա Գարվիգի Narnia-ում Ասլանին մարմնավորելու համար` https://tinyurl.com/msaryjza

🧐 Եվս մեկ տարօրինակ նորություն. Դեյվիդ Ֆինչերը կարող է նկարել Once Upon a Time in Hollywood-ի հերոս Քլիֆ Բութի (Բրեդ Փիթ) մասին ֆիլմ` https://tinyurl.com/yc8mzswx
Առանց Տարանտի՞նոյի

🤙 Fox-ը միանգամից չորս սեզոնով երկարացնում է իր ամենահայտնի անիմացիոն սերիալները` https://tinyurl.com/fdm6xscb

🗃️ Իսկ Showtime-ը երկրորդ սեզոնով երկարացրել է Dexter: Original Sin-ը` https://tinyurl.com/yvyn5n9m
Մորգանի մասին սերիալների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

🤝 Ով էլ կասկածեր. Կիանու Ռիվզը կվերադառնա հինգերորդ Ջոն Ուիքում` https://tinyurl.com/3f9ttxtn
Ռեժիսորի աթոռը կրկին կզբաղեցնի Չադ Ստահելսկին

🎸 The Beatles-ի մասին բոլոր չորս լիամետրաժ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2028-ի ապրիլին` https://tinyurl.com/bdcvtbs4
Բոլոր չորսը կնկարի Սեմ Մենդեսը

🕷️ Թոմ Հոլանդի մասնակցությամբ չորրորդ Spider-Man-ը ենթավերնագիր է ստացել` https://tinyurl.com/4c3svewv
Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2026-ի հուլիսի 31-ին

🕸️ Իսկ այ Spider-Man: Beyond the Spider-Verse անիմացիոն ֆիլմը դուրս կգա միայն 2027-ի հուլիսի 4-ին` https://tinyurl.com/529uw3zp
Սա հանճարեղ շարք է, այնպես որ` ուշ լինի, նուշ լինի


🇦🇲 Ի՞նչ կա կինոթատրոններում.

▪️ Ձեր երեխաներն արդեն, հավանաբար, համոզել են իրենց հետ նայել Minecraft-ի էկրանավորումը` https://tinyurl.com/4yy3pfv7

▪️ Ավելի մեծահասակները կարող են դիտել Death of a Unicorn սարսափ-հեքիաթը` https://tinyurl.com/2rt4j894

▪️ Իսկ մորուքավոր +40 ամյա ձյաձյաներն աշխատանքից հետո կարող են նայել Ջեյսոն Սթեթեմի մասնակցությամբ «Աշխատավոր մարդը» մարտաֆիլմը` https://tinyurl.com/3wp3n9ff


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N76)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan