💸 #ֆինանսաPAN Weekly (143)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներն են գերիշխող դառնալու մինչև 2031-ը. կանխատեսվում է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը դառնալու են ամենախոշոր տնտեսությունները, իսկ երրորդ տեղում կլինի Հնդկաստանը՝ առաջ անցնելով Ճապոնիայից, ՄԹ-ից ու Գերմանիայից՝ https://lav.pan.am/ig67
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Հունիսի 1-ի փուչիկների, խցանումների, հոգնած ու դժգոհ երեխաներից էլ ավելի դժգոհ ծնողների ֆոնին նայենք վիճակագրությանը. Հայաստանում երեխաների 28%-ն ապրում են աղքատության մեջ։ Չնայած վերջին տարիների միջինում 7.9% տնտեսական աճին, աղքատության ցուցանիշն էապես չի նվազել, ու մակրոտնտեսական «բումերը» եղել են ոչ ներառական՝ չհասնելով հասարակության խոցելի շերտերին։ Այս խոցելիությունն առավել արտահայտված է մարզերում և բազմանդամ ընտանիքներում, որտեղ աղքատությունը դրսևորվում է բազմաչափ՝ կրթությունը, սննդի որակը, առողջապահության սահմանափակ հասանելիությունը: Քանի դեռ տնտեսական աճը չի զուգորդվում եկամուտների վերաբաշխմամբ, ֆինանսական ներառականության հարցը մնում է ակտուալ…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, $80 մլրդ լրացուցիչ կապիտալ կներգրավի (որից $10 մլրդ-ն Ուորեն Բաֆեթի հիմնադրամից), որն ուղղվելու է ընկերության պատմության մեջ ամենախոշոր AI ենթակառուցվածքների կառուցմանն ու ընդլայնմանը՝ https://krch.at/wd38m
🏭 Հայաստանում էլ բացվել է Eleveight AI-ի կողմից կառուցված առաջին AI գործարանը՝ $120 մլն նախնական ներդրումով. նախատեսվում է ընդհանուր հաշվարկային հզորության 20%-ի հասանելիություն տրամադրել հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին և ոչ առևտրային նախաձեռնություններին՝ https://krch.at/vlmw2
🔝 Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները հասել են պատմական ռեկորդային ցուցանիշների՝ շնորհիվ Dell-ի բաժնետոմսերի մոտ 33% աճի, որը նորից ակտիվացրեց AI ոլորտի նկատմամբ ներդրողների էյֆորիան` https://krch.at/15373
☀️ Արևային էներգիան ռեկորդներ է սահմանում. 2025-ին վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները ԵՄ-ին թույլ են տվել խնայել €51 մլրդ, իսկ 2026-ի ապրիլին համաշխարհային շուկայում առաջին անգամ արևի և քամու արտադրած էներգիան գերազանցել է գազի էներգիայի ծավալը՝ https://krch.at/jnffz
☕ Սուրճի շուրջ դեյթին հաշիվը կիսելու առաջարկից էլ չզարմանաք. Կարմիր ծովի լոգիստիկ ճգնաժամն ու աշխարհաքաղաքական մաքսատուրքերը ստեղծել են առաջարկի խորը դեֆիցիտ։ Լոնդոնում 1 բաժակ սուրճի գինն արդեն հասնում է £5-ի, իսկ սպառողները շարունակում են վճարել՝ https://krch.at/zimr6
🔶 Temu-ն տուգանվել է €200 մլն-ով՝ ԵՄ-ում սպառողների, հատկապես երեխաների համար վտանգավոր ու տոքսիկ ապրանքների վաճառքը թույլ տալու համար. ընկերությունը պարտավոր է մինչև օգոստոսի վերջ ներկայացնել համակարգերի բարելավման ծրագիր՝ https://krch.at/ulcx3
💳 Չինական տեխնոլոգիական հսկա Tencent-ը մոտենում է նոր շուկաների՝ WeChat Pay-ին ինտեգրելով PayPal-ը, ինչը թույլ կտա արևմտյան սպառողներին օգտվել չինական ներքին վճարային էկոհամակարգից՝ https://krch.at/k6mv6
🍏 Իսկ iPhone-ի սպասվող նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին Apple Pay-ով կիսել ընդհանուր հաշիվները պարզապես կտրոնը լուսանկարելու ու ապրանքներն ըստ մարդկանց բաշխելու միջոցով՝ https://krch.at/4yhd8
🧑⚖️ Եվրոպական խոշոր ֆինտեխ ընկերություններից Wise-ը հայտնվել է Բելգիայի դատախազության հարվածի տակ փողերի լվացման կասկածի և մոտ €500 մլն-ի կասկածելի գործարքների պատճառով։ Սա առաջին սկանդալը չէ, ընկերությունը նախորդ տարիներին տուգանվել է ԱՄՆ-ում և Աբու Դաբիում՝ https://krch.at/f4ozg
📉 Bitcoin-ի գինն ապրիլից ի վեր առաջին անգամ նվազել է $70,000-ից` արձագանքելով Strategy ընկերության կողմից վերջին 3.5 տարվա ընթացքում առաջին անգամ կատարված մասնակի վաճառքին. ընկերությունը վաճառել է ընդամենը 32 Bitcoin՝ բաժնետերերին շահաբաժիններ վճարելու նպատակով` https://krch.at/rjx3e
🇮🇷 ԱՄՆ-ն էլ իրանական պատժամիջոցների «արշավի» շրջանակում արդեն բռնագրավել է մոտ $1 մլրդ-ի իրանական կրիպտոակտիվներ. մինչ նման ճնշումների մեծացումը, Իրանն ամսական $400-500 մլն-ի փոխանցումներ էր անում տարբեր կրիպտոալիքներով՝ https://krch.at/pw5b7
🩻 FBI-ն էլ մոտ $8 մլրդ-ի Bitcoin է առգրավել, որն օգտագործվել է մարդկանց թրաֆիքինգի դիմաց որպես վճարամիջոց. ինչպես տեսնում եք՝ Bitcoin-ն այնքան էլ անհետագծելի չէ, որքան ընդունված է կարծել՝ https://krch.at/8aewu
🎥 Վերջում՝ բոնուս. կապիտալիզմի ինչ տեսակներ կան, ինչպես են դրանք գործում և ինչ ազդեցություն ունեն կլիմայական փոփոխությունների ու աճող անհավասարության վրա՝ https://krch.at/luimt
🤟 Եվ հիշեք՝ պարտքով գումարը միշտ վերցրեք վատատես մարդկանցից, նրանք չեն ակնկալում, որ դուք այն կվերադարձնեք~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N142)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan