💸 #ֆինանսաPAN Weekly (142)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհին «կերակրող» թոփ երկրները. ԱՄՆ-ին, Բրազիլիային ու Կանադային բաժին է ընկնում սննդի համաշխարհային արտահանման մեծ մասը, իսկ Չինաստանում արտադրվող հսկայական ծավալի սննդամթերքի մեծ մասը սպառվում է հենց երկրի ներսում՝ https://lav.pan.am/ig66
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Վերջին զանգի ծաղիկների աստղաբաշխական գներից ոչ մի կերպ չէր կարելի ենթադրել, որ շուկայում ծաղիկների ավելցուկ կա… Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից ժամանակավոր սահմանափակում է կիրառվել, ու, հաշվի առնելով, որ մեր արտահանման մոտ 35%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, ևս մեկ անգամ կարելի է համոզվել մեկ շուկայից ունեցած բարձր կախվածության վտանգների մեջ: Եթե սահմանափակումները երկարաձգվեն, կարող ենք գերավելցուկի ու գների կտրուկ անկման ականատես լինել: Ու չնայած սպառողին սա ձեռնտու է, կվտանգվի ջերմոցային և գյուղատնտեսական ընկերությունների ֆինանսական կայունությունը, իսկ նրանք նաև խոշոր վարկեր ունեն…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧑⚖️ Google-ը մեղադրվում էր որոնման արդյունքներում սեփական ծառայություններին առավելություն տալու մեջ. արդյունքը՝ մի քանի 100 մլն եվրոյի տուգանք https://krch.at/ni7ht
🗞️ Երբ ընկերությունը դուրս է գալիս բորսա, ինսայդերներին սովորաբար կես տարի չի թույլատրվում վաճառել իրենց բաժնետոմսերը, բայց SpaceX-ը թույլ կտա հին ներդրողներին (բացի Մասկից) IPO-ից հետո վաճառք իրականացնել՝ https://krch.at/sl0we
🛢️ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ լավատեսական լուրերի ֆոնին նավթի գինը վերջապես ընկել է՝ $100-ից ցածր, ու վերականգնվել է ներդրողների «ռիսկի ախորժակը» ՝ թուլացնելով ամերիկյան դոլարի դիրքերը հիմնական արժույթների նկատմամբ՝ https://krch.at/9xe3o
🛳️ Ու մինչ նեղուցի շուրջ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցում են, Սաուդյան Արաբիան արդեն գործարկել է 1730 ստանդարտ կոնտեյներ տարողությամբ երթուղի, որը միացնում է Սաուդյան Արաբիայի, Օմանի և Ջիբութիի նավահանգիստները՝ https://krch.at/lr8ft
🏙️ Անկախ օրեցօր ավելի խցանված ու անհարմար քաղաք դառնալու հանգամանքից, Երևանում աճում են անշարժ գույքի գործարքները՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 55%, իսկ Տավուշում գրանցվել է ամենամեծ անկումը՝ -22%՝ https://krch.at/bjrib
🚣 Եվ առաջին անգամ անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստը. քննարկվել է գետերի ջրերի համատեղ օգտագործման հարցը` https://krch.at/p5yhg
🔐 Ռուսաստանի ԿԲ-ն հայտարարել է, որ Visa-ն և Mastercard-ը պետք է վերջնականապես «հեռանան» երկրից. փաստացի 2022-ից այդ քարտերով անդրսահմանային գործարքներն ու օնլայն գնումներն անհնար են դարձել, իսկ համակարգը դեռ շարունակում է սպասարկման ծախսեր կրել՝ https://krch.at/mjsuj
Google Wallet-ն էլ գործարկել է Cross-Device (միջսարքային) նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս համակարգչով առցանց գնում կատարել հենց Wallet-ով. հեռախոսի էկրանին հայտնվում է push-ծանուցում կամ QR կոդ, ու պահանջվում է ընդամենը հաստատել վճարումը բիոմետրիկ տվյալով՝ https://krch.at/fa6ss
🚩 Թրամփն էլ հրահանգել է կարգավորողներին վերանայել գոյություն ունեցող խոչընդոտներն ու ճանապարհ հարթել ֆինտեխ ընկերությունների համար. ֆինտեխերն այլևս ստիպված չեն լինի գործել բանկերի միջնորդությամբ, ինչը մեծացնում է նրանց անկախությունն ու մրցակցային հնարավորությունները՝ https://krch.at/ftieh
🇬🇪 Վրաստանը հայտարարել է լարիի stablecoin` GEL₮-ի թողարկման մասին. սա առաջին դեպքերից է, երբ սեփական թվային արժույթը գործարկելու համար պետությունն ուղղակիորեն համագործակցում է մասնավոր թողարկողի (այս դեպքում՝ Tether-ի) հետ՝ https://krch.at/arb9a
🪙 Stablecoin-ի շուկան հասել է աստղաբաշխական՝ $322 մլրդի. այս պահին ընդամենը 14 պետություն կա (այդ թվում՝ Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան, Հնդկաստան և Գերմանիա), որոնց ԿԲ-ների արտարժութային պահուստներն ավելի մեծ են, քան stablecoin-ների կապիտալիզացիան՝ https://krch.at/mcy4p
🤖 ChatGPT-ն էլ դառնում է կրիպտո բրոքեր. գործարկվել է MoonPay-ի հետ ինտեգրումը, օգտատերերն էլ այսուհետ կարող են գնել Bitcoin, XRP, Solana և USDC անմիջապես չատբոտի միջոցով՝ առանց հարթակը լքելու՝ https://krch.at/rzb6a
🎥 Վերջում բոնուս՝ փողերի լվացման մասին. ինչպես են «լվացքի» միջոցով կեղտոտ փողերը դառնում օրինական, ինչ փուլերով է այն տեղի ունենում ու արդյոք այն քրեորեն պատժելի է՝ https://krch.at/delo2
🤟 Եվ հիշեք՝ քիչ գումար ծախսելու համար oգտագործեք միայն խոշոր թղթադրամներ, դրանք մանրելը հոգեբանորեն ավելի ցավոտ է, քան քարտով վճարելը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N141)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan