#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (141)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 2026-ի ամենաերիտասարդ միլիարդատերերին. գրեթե բոլորն այդ կարգավիճակն են ստացել ժառանգության շնորհիվ, իսկ թվով ամենաշատ երիտասարդ միլիարդատերեր են տվել Գերմանիան և Իտալիան՝ https://lav.pan.am/ig65


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Ընտրությունների և դրամական փոխանցումների միջև ուղիղ կապ գտնելը դժվար է, սակայն վիճակագրությունը փաստում է նախընտրական շրջանում շուկայի որոշակի աշխուժացման մասին: 2026-ի առաջին եռամսյակում Հայաստան ուղարկվող գումարների ներհոսքն աճել է $200 մլն-ով (15.8%)՝ հիմնականում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաշվին: Չնայած, ըստ ԿԲ վիճակագրության, փոխանցումների մեծ մասը «առևտրային» են, պատմական փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում փոխանցումների ակտիվացումն օրինաչափություն է։ Հետաքրքիր է, որ զուգահեռաբար նվազել է երկրից փողի արտահոսքը: Թե արդյոք այս աճն ունի կարճաժամկետ բնույթ, թե պայմանավորված է տնտեսական գործոններով, պարզ կդառնա մի քանի ամսից՝ https://krch.at/4hq4m


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

❤️‍🩹  Բիլ Գեյթսը, 2026-ի առաջին եռամսյակում Gates Foundation Trust-ի միջոցով ամբողջությամբ վաճառել է իր պորտֆելում մնացած Microsoft-ի վերջին բաժնետոմսերը՝ https://krch.at/jl5h6

🥇  Nvidia-ն պաշտոնապես ավելի մեծ է, քան Գերմանիայի ՀՆԱ-ն՝ $5.7 տրլն կապիտալիզացիայով. Ընկերությունն իր տնտեսական ծավալով արդեն հետևում է թողել նաև Ճապոնիային, Միացյալ Թագավորությանը և ԵՄ 19 ամենափոքր երկրներին համատեղ՝ https://krch.at/t4lbl

🧑‍🚀  SpaceX-ն էլ հունիսի կեսին նախատեսում է պատմության մեջ խոշորագույն IPO-ն՝ $1.75 տրլն գնահատմամբ. սա համարվում է վերջին տասնամյակների ամենասպասված իրադարձությունն Ուոլ Սթրիթում՝ https://krch.at/ynn51

...տնտեսությունից

🫂  Ու այս տարի Թրամփի անունով իրականացվել են Nvidia-ի, Microsoft-ի, Boeing-ի և այլ հսկաների արժեթղթերի խոշոր գնումներ ու վաճառքներ, ընդ որում՝ գործարքները համընկնում են նախագահի քաղաքական որոշումների հետ՝ https://krch.at/e7qyx

💵  Anthropic-ն ու Gates Foundation-ն էլ 4 տարում $200 մլն-ի ներդրում կկատարեն առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում AI-ի կիրառման համար. այն արվելու է 50/50 սկզբունքով՝ https://krch.at/m4fch

🌍  Իսկ 2025-ին Հայաստանից Ռուսաստան գնացող աշխատանքային միգրանտների թիվը 30%-ով նվազել է, փոխարենը նկատվում է Լեհաստան գնալու և աշխատանքային վիզաներ ստանալու միտում։ Միգրացիայի հոսքով ամենաակտիվ մարզերը շարունակում են մնալ Գեղարքունիքը, Շիրակն ու Լոռին՝ https://krch.at/2c8ct

...ֆինտեխից

🫆  Visa-ն գործարկում է թվային ID տեխնոլոգիա, որով բանկային քարտը դառնում է անձը հաստատող փաստաթուղթ. պարզապես քարտը հեռախոսին հպելով՝ օգտատերը կարող է հաստատել իր ինքնությունը բանկային գործարքների ժամանակ՝ https://krch.at/2qggz

🧠  OpenAI-ի ChatGPT Personal Finance-ը՝ թույլ կտա բանկային հաշիվներն ինտեգրել չատբոտի հետ. սա Pro օգտատերերին թույլ կտա իրական ժամանակում վերլուծել անձնական ծախսերը, հետևել ներդրումային պորտֆելներին և կազմել ֆինանսական պլաններ՝ https://krch.at/pyofu

💡  Revolut-ն էլ թողարկում է իր առաջին ֆիզիկական կրիպտո քարտը, որը հասանելի է լինելու Մեծ Բրիտանիայում ու Եվրոպական տնտեսական տարածքում. ներկառուցված LED էկրանի շնորհիվ հպումով վճարելիս քարտը լուսավորվելու է՝ https://krch.at/ht0ct

...կրիպտոյից

⚖️  Օհայոյում կրիպտո-խարդախը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման $10 մլն-անոց ֆինանսական բուրգ կազմակերպելու համար. նա ներդրողներին երաշխավորում էր մայր գումարի վերադարձ և բարձր շահույթ, սակայն իրականում նոր ներգրավված միջոցներով փակում էր հին ներդրողների պարտքերը՝ https://krch.at/996r5

📉  Truth Social-ում Իրանի վերաբերյալ Թրամփի հերթական սպառնալից հրապարակումից անմիջապես հետո Bitcoin-ը կրկին սկսել է ընկնել՝ հատելով $80,000-ի սահմանը՝ https://krch.at/mvlh9

🚢  Իրանն էլ ԱՄՆ պատժամիջոցների և աշխարհաքաղաքական բլոկադայի ֆոնին Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրության համար սկսել է վճարումներն ու հաշվարկները կատարել Bitcoin-ով՝ https://krch.at/yalgb


🎥 Վերջում բոնուս՝ ինչպես են առաջնում տնտեսական փուչիկները, երբ են դրանք «պայթում» ու ինչպես առաջացավ «Կակաչների տենդը» Նիդերլանդներում կամ .com փուչիկը՝ https://krch.at/zewag


🤟 Եվ հիշեք՝ լավագույն ֆինանսական վիճակն այն է, երբ քո ծախսերը համապատասխանում են ոչ թե եկամուտներին, այլ այն պատկերացումներին, որոնք քո մասին ունեն հարևանները~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N140)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan