#ֆինանսաPAN
May 7

💸 #ֆինանսաPAN Weekly (140)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք միջազգային փոխանցումների ամենամեծ հաբերը. Լոնդոնը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն արժութային հաբի կարգավիճակը՝ պայմանավորված պատմականորեն ձևավորված ֆինանսական ենթակառուցվածքներով և աշխարհագրական դիրքով՝ https://lav.pan.am/ig64

Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Գիտե՞ք, որ հենց աշխատավարձ (կամ այլ եկամուտ) ստանալու պահը խնայելու համար ամենալավն է, ու պետք է սկզբում խնայել, հետո մնացած գումարը ծախսել, ոչ թե հակառակը: Ի դեպ՝ վերջին 5 տարում, կարծես, ավելի խնայող ենք դարձել, ինչի մասին խոսում է Հայաստանի բանկերում ավանդների 85% աճը (տարեկան միջինում 13.1%), որոնք հասել են ռեկորդային՝ 7.5 տրլն դրամի (ՀՆԱ-ի մոտ 65%-ը): Կառուցվածքային ամենահետաքրքիր փոփոխությունը դեդոլարիզացիան է, որի մասին փաստում է դրամային ժամկետային ավանդների ծավալի կրկնապատկումը (1.1 տրլն-ից՝ 2.4 տրլն դրամ)` խոսելով դրամի նկատմամբ վստահության մասին։ Հաշվի առնելով, որ Հայաստանի մեծահասակ բնակչությունը մոտ 2.3 միլիոն է, միջին հաշվով յուրաքանչյուր մեծահասակին բաժին է ընկնում մոտ 1.48 մլն դրամ ավանդ…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

💰  Շնորհիվ SpaceX-ում և Anthropic-ում ներդրումների, Google-ը վերածվել է հաջողակ վենչուրային հիմնադրամի. տեխնոլոգիական հսկայի զուտ շահույթը 81%-ով աճել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ու շահույթի կեսը ստացվել է հենց այս ընկերություններում ներդրումներից՝ https://krch.at/jqtjs

🧑‍⚖️  Մասկը դատի է տվել OpenAI-ին՝ ընկերությանը մեղադրելով վստահության չարաշահման, անհիմն հարստացման մեջ ու պահանջելով $150 մլրդ-ի վնասի փոխհատուցում. այս հայցը կարող է «սառեցնել» OpenAI-ի IPO-ն մինչև 2027 թվականը՝ https://krch.at/bcjge

📱  Մինչ դուք արդեն մի տասնամյակ չեք կարողանում լուծել հայրական տան ժառանգության հարցը` Samsung-ը տնօրինող ընտանիքից 5 տարի պահանջվեց $8 մլրդ ժառանգության հարկը վճարելու համար, որն առաջացել էր նախկին նախագահի թողած $18 մլրդ կարողությունից՝ https://krch.at/h4nt2

...տնտեսությունից

🧑‍🦳  Microsoft-ը $900 մլն-ի միանվագ վճարում կկատարի կամավոր թոշակի անցնող մոտ 8750 աշխատակցի համար. որոշ մասնագետներ սա համարում են ավելի «մարդասիրական» այլընտրանք զանգվածային կրճատումներին, քանի որ այն աշխատակիցներին ընտրության հնարավորություն է տալիս՝ https://krch.at/nbiip

🧠  ԱՄՆ սահմանափակումները, որոնք արգելում են AI-ի հետ կապված սարքավորումների վաճառքը Չինաստանում, NVIDIA-ի ուղղակի շուկայական մասնաբաժինը երկրում հասցրել են 0-ի. սրա հետևանքով էլ Չինաստանը ձեռք է բերել AI տեխնոլոգիաների հանդեպ ինքնաբավություն՝ https://krch.at/wktgy

🛢️  Էներգետիկ շուկան էլ պարադոքսալ իրավիճակում է՝ լիքը հում նավթ կա, որը մշակել չեն կարողանում, ու վառելիքի սղության պատճառով ավիաընկերությունները սկսել են չեղարկել թռիչքները՝ https://krch.at/sbvhs

...ֆինտեխից

💵  Ֆինտեխ ֆինանսավորումն անցյալ շաբաթ հասել է $800 մլրդ-ի, իսկ իրականացված 21 գործարքի կեսն ապահովել են ամերիկյան ընկերությունները. ներդրումների հիմնական ուղղություններն են վարկավորման հարթակները, վճարային ենթակառուցվածքներն ու  AI-ի վրա հիմնված լուծումները՝ https://krch.at/4rqn6

🦾  Citigroup-ն էլ ներկայացրել է ինքնավար AI գործակալներ՝ հետազոտությունների և առաջադրանքների ավտոմատացման համար. բանկը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր գործակալ աուդիտի է ենթակվելու ու վերահսկվելու է՝ https://krch.at/plt16

🤖  Իմացեք նաև, թե ինչպես կարող են AI համակարգերը ավտոմատացնել գործարքների վերլուծությունն ու կասկածելի գործունեության հայտնաբերումը, քանի որ ֆինանսական հանցագործությունները երբեք չեն դադարում, իսկ դրանց հայտնաբերման համակարգերը հաճախ մեխանիկական են՝ https://krch.at/fdppn

...կրիպտոյից

🥷  Ethereum-ի՝ 7 տարի անգործության մատնված դրամապանակներից գողացվել է մոտ $800,000՝ մեկ օրում. չնայած միջադեպին, կրիպտոակտիվի գինը մնացել է կայուն՝ տատանվելով $2200 - $2300 միջակայքում՝ https://krch.at/jt7r9

🔝 Ապրիլը դարձել է պատմության մեջ ամենաշատ հաքերային հարձակումներ արձանագրած ամիսը՝ ընդհանուր առմամբ 29 նախագիծ ու $635 մլն-ի կորուստ՝ https://krch.at/vd4wc

🐶  Ու մինչ Bitcoin-ը հունվարից հետո առաջին անգամ հատել է $80,000 շեմը՝ Dogecoin-ը լավագույն արդյունքն է ցուցադրում թոփ 10 կրիպտոարժույթների մեջ՝ վերջին շաբաթվա ընթացքում աճելով 12%-ով՝ https://krch.at/d9dl7


🎥 Վերջում բոնուս՝ ինչքան գումար են հարուստ երկրները ծախսում ամեն տարի աղքատ երկրկների միջազգային օգնության/բարեգործության համար, որն է բարեգործության ամենաարդյունավետ եղանակն ու ինչպես կարող են երկրները հաղթահարել աղքատությունը՝ https://krch.at/imx6x


🤟 Եվ հիշեք՝ 1+1=3-ն ամենավտանգավոր բանաձևն է՝ դուք գնում եք երկու իր, որոնք ձեզ պետք չեն, որպեսզի ստանաք երրորդը, որը ձեզ առավել ևս պետք չէ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N139)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan