💸 #ֆինանսաPAN Weekly (139)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք Եվրոպայի $32 տրլն-անոց տնտեսությունը, որտեղ առաջատարը Գերմանիան է՝ տարեկան $5.4 տրլն ՀՆԱ-ով՝ https://lav.pan.am/ig63
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Մինչ դուք պատրաստվում եք տարվա խնայողություններով մեկ շաբաթով հանգստի մեկնել, Հայաստանի ռեզիդենտների վարկային շուկան հատում է ռեկորդային 8 տրլն դրամի շեմը՝ նախորդ տարվա մարտի համեմատ աճելով մոտ 23%-ով: Հատկանշական է, որ ռեզիդենտները նախընտրում են վարկավորվել դրամով։ Դրամային վարկերի ծավալը կրկնակի գերազանցում է արտարժութայինը: Աճի հիմնական շարժիչ ուժը սպառողական ու հիփոթեքային վարկերն են, յուրաքանչյուրն ընդհանուր պորտֆելի մոտ 20%-ով: Սա նշանակում է, որ բնակչության պարտքային բեռը դառնում է բանկերի եկամտաբերության հիմնական երաշխավորը, ու բանկերն այսօր ավելի կախված են մարդկանց վճարունակությունից, քան բիզնեսի հաջողություններից…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
📱 2026-ի առաջին եռամսյակում խոշորագույն հարկատուն Mobile Centre-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4.8 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել. բոլորիս ջանքերով թռիչքային աճ է գրանցել և 6-րդ տեղում հայտնվել նաև Wildberries-ը՝ https://krch.at/z5xw8
🤑 Ի տարբերություն շատ միլիարդատերերի՝ Oracle-ի հիմնադիր Էլիսոնը նաև հսկայական պարտքեր ունի. նա գրավադրել է Oracle-ի բաժնետոմսերի զգալի մասն իր էկզոտիկ ապրելակերպը ֆինանսավորելու համար՝ շքեղ զբոսանավերից մինչև Հավայան կղզու 98%-ի ձեռքբերում՝ https://krch.at/8t8yk
☁️ Google-ը $40 մլրդ կներդնի Claude-ի հիմնադիր Anthropic-ում, ու սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Amazon-ը հայտարարում է իր $25 մլրդ ներդրման մասին. ընկերության արժեքը շուկայում արդեն հասնում է աստղաբաշխական $1 տրլն-ի՝ https://krch.at/a521x
↘️ Նման մրցակցության պատճառով OpenAI-ը չի հասել իր թիրախին՝ ոչ ակտիվ օգտատերերի քանակով (որը շաբաթական 1 մլրդ-ի), ոչ էլ եկամտի մակարդակով. սա լուրջ անհանգստություն է առաջացրել ներդրողների մոտ, քանի որ AI-ի սպասարկման ծախսերը շարունակում են աճել` https://krch.at/x6scj
🧓 Microsoft-ն էլ առաջարկում է կամավոր թոշակի անցնել այն աշխատակիցներին, ում տարիքի և ընկերությունում աշխատած տարիների հանրագումարը 70-ից ավելի է. սա ընկերության պատմության մեջ առաջին նմանատիպ փորձն է, որի նպատակն է թիմը թարմացնել ու միջոցներն ուղղել AI տրանսֆորմացիային՝ https://krch.at/p8ry2
❤️🩹 Իսկ Չինաստանի կառավարությունն արգելել է երկրի առաջատար AI ընկերություններում ամերիկյան կապիտալի ներդրումը. այս ներդրումներն այսուհետ կարող են կատարվել միայն հատուկ պետական թույլտվությամբ՝ https://krch.at/fejhu
💳 Visa-ն հատուկ քարտ է թողարկել TikTok-ի creator-ների համար. եթե նախկինում TikTok Live-ի «նվերները» կանխիկացնելու համար մարդիկ սպասում էին օրեր կամ շաբաթներ, ապա այժմ դրանք նույն րոպեին հասանելի կլինեն Visa-ի վիրտուալ քարտին՝ https://krch.at/f61tz
✖️ Մասկի X-ը գործարկել է բանկային X Money հարթակը. առաջին օգտատերերը հայտնում են աստղաբաշխական պայմանների մասին՝ տարեկան 6% խնայողությունների (15 անգամ ավելի, քան ԱՄՆ միջին ցուցանիշը) և 3% cashback գնումների համար. 600 մլն օգտատեր ունեցող X-ն ունի բոլոր շանսերը՝ դառնալու արևմտյան WeChat-ը՝ https://krch.at/0u3dp
📢 PayPal-ն էլ թողարկել է իր սեփական գովազդային իդենտիֆիկատորը, որն օգտագործում է ընկերության 400 մլն օգտատիրոջ տվյալները. սա թույլ կտա գովազդի համար թիրախավորել մարդկանց՝ հիմնվելով նրանց իրական գնումների, այլ ոչ թե search-երի վրա՝ https://krch.at/x0jo3
🫸 ԱՄՆ-ն, կրիպտո դրամապանակների վրա պատժամիջոցներ սահմանելու միջոցով, Իրանին պատկանող մոտ $350 մլն-ի կրիպտոակտիվներ է սառեցրել. նպատակն է թույլ չտալ Թեհրանին ստեղծել, տեղաշարժել կամ «հայրենադարձնել» ֆինանսական միջոցները՝ https://krch.at/xbbum
👛 Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների նոր փաթեթով ԵՄ-ն «կտրում է» երկիրը համաշխարհային կրիպտո էկոհամակարգից. պատժամիջոցների տակ են հայտնվել ոչ միայն կրիպտո ծառայություն մատուցողները, այլև «թվային ռուբլին» ու ռուբլուն կցված RUBx stablecoin-ը՝ https://krch.at/n81gt
🍏 Apple-ի App Store-ում հայտնաբերել են 26 կեղծ հավելված, որոնք անունով կրկնօրինակում են հայտնի դրամապանակներն ու գողանում օգտատիրոջ seed phrase-ը (վերականգնման բանալին). հիշեք՝ App Store-ում լինելը դեռ չի նշանակում, որ հավելվածն ապահով է, միշտ կրկնակի ստուգեք, թե ուր եք մուտքագրում գաղտնաբառը՝ https://krch.at/x9um6
🎥 Վերջում բոնուս՝ ինչպես է իրականում տպվում փողն ու հայտնվում տնտեսությունում, ինչպես է ԿԲ-ն վարկավորում առևտրային բանկերին և արդյոք ձեր հաշիվներին առկա անկանխիկ գումարի չափով կանխիկ գումար կա՝ https://krch.at/jcwof
🤟 Եվ հիշեք՝ փողը պետք է այնպես ծախսել, որ բանկային քաղվածքը նայելիս ոչ թե տխրեք, այլ հիշեք, թե ինչ լավ ժամանակ եք անցկացրել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N138)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan